Jump to content

Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/128

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Հայկ. հարցի վրա։ Աոաջին համաշխարհային պատերազմի տարիներին մասնակցել է հայկական կամավորական շարժմանը, կռվել Անդրանիկի ջոկատում։ 1917-ին եղել է ռուս, զորքերի կողմից գրավված տարածքների (Վան, Խնուս, Էրզրում, Տրապիզոն) կոմիսար Ավերյանովի տեղակալը. լուծել բուժական, վարչական. տնտեսական, պաշտպան, հարցեր, կազմակերպել զինված խմբեր (ավելի քան 3-4 հազար մարդ), որոնք մեծ դեր են խաղացել թուրքերի դեմ հայ ժողովրդի ինքնապաշտպան. կռիվներում։ Հայ ժողովըրդի փրկության հարցով 1918-ի ամռանը (Լ. Նազարյանցի և Ռ. Դարբինյանի հետ) Մոսկվայում բանակցություններ է վարել Ռուսաստանի բոլշևիկ, կառավարության հետ։ Բայց 1918-ի հուլիսին Բաքվի կոմունայի անկումից հետո (որի մեղքը հանիրավի բարդում էին դաշնակցականների վրա) Զ., որպես դաշնակցության անվանի գործիչ, ներկալվել է. նշանակվել Մոսկվայի սուր վարակիչ հիվանդությունների հիվանդանոցի բժիշկ, որտեղ և վարակվել է բծավոր տիֆով ու մահացել։

Ե. Գասպարյան

ԶԱՐԴԱՐՅԱՆ Ռուբեն (1874, գ. Սևերեկ (Արևմտյան Հայաստանում)-1915, Մեծ եղեռնի զոհ), գրող, խմբագիր, հասարակական գործիչ։ ՀՀԴ կուսակցության անդամ։ Կրթությունը ստացել է Խարբերդի ազգային վարժարանում, ապա՝ Թլկատինցու ղեկավարած ուս. հաստատությունում։ 1892-1903-ին ուսուցչություն է արել Մեղրեի ազգային կեդրոնական վարժարանում։ Ձերբակալվել է քաղաքական գործունեության համար (1903-04), ազատվելուց հետո մեկնել է Բուլղարիա, որտեղ հրատարակել է «Ռազմիկ» թերթը։ 1908-ի երիտթուրքական հեղաշրջումից հետո վերադարձել է Կ. Պոլիս, 1909-ին հիմնել «Ազատամարտ» թերթը, որի խմբագրապետն էր մինչև մահը։ 1910-ին լույս է ընծայել «Ցայգալույս» ժող., որը 1912-ին հրա տարակվել է ֆրանս., Փարիզում։ Ինչպես գրել է Զ., «Ցայգալույսը» խորհըրդանշանն է պատմական այն շրջանին, ուր բռնադատիչ խավարը կը ճնշեր թրքահայ մտքին և գրականության վրա։ Բանը ոչնչացած չէր, բայց կենսազուրկ ու կիսակենդան, հազիվ կը ճառագայթեր մթաստվեր ու մռայլ հորիզոնի մը վրա, որպես տրտմության անդրադարձ ցոլքը ցայգալուսային աշխարհի մը մեջ» («Ցայգալույս», 1910, էջ 5)։ Զ. հեղինակ է նորավեպերի, հեքիաթների, արձակ բանաստեղծությունների, ավանդությունների։ Քայքայվող օջախները վերականգնելու, ապրելու համար պետք է մաքառել, կենսականության ուժը պահել հայրենասիրությամբ՝ սա է Զ-ի ստեղծագործական հավատամքը։

1915-ին ձերբակալվել է. ուղարկվել Այաշ, ապա Կոնիա, Հալեպ, որտեղ զոհվել է։

ԶԱՐԵՎԱՆԴ (Նալբանդյան Զավեն) (1890, Անտիոք-1973, Վաշինգտոն), հասարակական գործիչ, պատմաբան, քիմիկոս։ ՀՀԴ կուսակցության անդամ։ նախնական կրթությունը ստացել է Այնթապի Ադենական ընկերության որբանոցում։

1913-ին ԱՄՆ տեղափոխվելուց հետո, հետևել է քիմ. դասընթացներին Հարվարդի և Կոլումբիայի համալսարաններում։ Զ. անվանի գիտնական և գյուտարար էր։ Նրա հայտնագործությունները օգտագործվել են ԱՄՆ-ի ռազմական ուժերի կատարելագործման համար։ Գրել է պանթյուրքիզմի («Ինչ են ծրագրում թուրքերը-Միացիալ և Անկախ Թուրանիա», 1926, թրգմ. ռուս. (1930), անգլ. (1971)) և հայ-թուրքական հարաբերությունների («Կրնանք հաշտվել թուրքին հետ») վերաբերյալ աշխատություններ։ Ունի բազմաթիվ անտիպ գործեր։

U. Սանջյան (Լիբանան)

ԶԵՅԹՈՒՆ, Ու լ ն ի ա. գյուղաքաղաք Լեռնային Կիլիկիայում, Մարաշից 38 կմ հյուսիս-արլ., Տավրոսյան լ-շղթայի ստորոտին, 700 մ երկարությամբ և 400 մ լայնությամբ երկու խոր ձորակներով սահմանագծված բարձունքի վրա։ Բնակիչների նախնիները Կիլիկիա են գաղթել Բագրատունիների թագավորության վերացումից (1045) հետո։

Կիլիկիայի հայկական թագավորության անկումից հետո հայկական լեռնաշխարհից գաղթած Անիի, Սասանի և Վանի նախկին բնակիչների մի մասը Դաշտային Կիլիկիայից բարձրացել է լեռները՝ նոր բնակավայրը կոչելով Անի կամ Քաղաքիկ։ Սակայն նրանց դեմ թուրքմեն մի ցեղի՝ Զյուլ ղատիրների արշավանքները Անիի բնակիչներին հարկադրել են Պիրիտ (Պրիտ) լ. ստորոտին ստեղծել իրենց նոր բնակավայրը՝ Զ. կամ Ուլնիան։

Քաղաքը բաժանված էր 4 թաղերի, որոնցից յուրաքանչյուրն ուներ իր իշխանը։ Իշխաններից մեկը կոչվում էր իշխանապետ։ Զեյթունի գավառակն ուներ 29 գյուղ՝ 27460 բնակչով, որոնցից 8344-ը մահմեդականներ էին և մինչև 1865-ը հարկ էին վճարում Զ-ի կենար, իշխանությանը։ Զեյթունի գավառակը մինչև 1865-ը գոյատևել է որպես ինքնավար համայնք՝ 1626-27-ից, Սուլթան Մուրադ IV-ի հրովարտակով, տարեկան 15 հազար դահեկան հարկ վճարելով Այա Սոֆիայի տաճարին։ Զեյթունում ապրել են 24 տուն լազեր, որոնց հետ հարաբերությունները եղել են հաշտ ու խաղաղ։ Լեռնականները զբաղվել են գյուղատնտեսությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ, մեղվաբուծությամբ, արհեստներով և երկաթի մշակությամբ։ Լեռնահանքից զեյթունցիները պատրաստել են կայծքարերով հրացաններ, թրեր ու նիզակներ, դաշույններ, գործիքներ։ Բորակի (աղ), ծծմբի և փայտածխի համապատասխան խառնուրդից ստացել են վառոդ։ Իշխանները ունեցել են իրնեց զինված մարտիկները (մոտավորապես 5-8 հազար)։ Զ. իրենց ենթարկելու նպատակով թուրք, իշխանությունները XVIII դ. վերջին քառորդին երկու արշավանք են կազմակերպել (1780 և 1782) դեպի Զ., սակայն չեն կարողացել գրավել գյուղաքաղաքը և հաշտվել են դրա ինքնավար վիճակի հետ։ XIX դ. սկզբից ծայր են առել թուրք, նոր արշավանքներ (1808, 1819, 1829, 1840, 1860 և այլն). սակայն քաջարի լեռնականները զենքով պաշտպանել են իրենց հայրենի բնակավայրերը. և թուրք, ուժերը հաջողության չեն հասել։ 1862-ին Մարաշի