Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/13

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Սեբաստիայի, Մալարիայի, Վասպուրականի և արևմտյան Հայաստանի ու Օսմանյան կայսրության այլ վայրերի վանքերում ու եկեղեցիներում, անհատ մարդկանց մոտ։ Կոտորածների և տեղահանության ժամանակ իրենց բնակավայրերից հեռացող հայերը հաճախ առաջին անհրաժեշտության իրերի փոխարեն իրենց հետ վերցրել են ձեռագիր մատյաններ՝ փրկելու համար> մարդկային մտքի այդ արգասիքները։ Շատ ձեռագրեր պահ են տրվել թաքստոցներին, սակայն թուրքերը, հայտնաբերելով, ոչնչացրել են։ Հրաշքով փըրկված ձեռագրերի մի մասը որոշ թուրքեր վաճառել են Եվրոպայում, իսկ շատ ձեռագրերի ու գրքերի թերթերն ու էջերը Մուշի, Կարինի և այլ վայրերի շուկաներում գործածել են որպես փաթեթավորման թուղթ։

Ոչնչացված ձեռագիր մատյանների մեջ եղել են Աստվածաշունչներ, սաղմոսներ, մաշտոցներ, ճաշոցներ, ժամագրքեր, պատարագամատույցներ, շարակնոցներ, հայսմավուրքներ, ճառընտիրներ, քարոզագրքեր, տոնացույցներ, օրացույցներ, կանոնագրքեր, վարքեր, հայ, հույն, ասորի, հրեա, հռոմեացի հեղինակների (Փավստոս Բուզանդ, Կորյուն, Եղիշե, Մովսես Խորենացի, Դավիթ Անհաղթ, Մովսես Կաղանկատվացի, Հովհաննես Դրասխանակերտցի, Թովմա Արծրունի, Գրիգոր Նարեկացի, Գրիգոր Մագիստրոս, Ներսես Շնորհալի, Ներսես Լամբ֊ րոնացի, Վարդան Այգեկցի, Գրիգոր Տաթևացի, Առաքել Այունեցի, Թովմա Մեծոփեցի, Հակոբ Թոխաթեցի, Ստեփանոս Լեհացի, Բարսեղ Կեսարացի, Գրիգոր Նազիանզացի, Հովհան Ոսկեբերան, Պրոկղ (Պրոկղես), Միքայել Ասորի, Նանա Ասորի, Կյուրեղ Երուսաղեմացի, Դիոնիսիոս Արեոպագացի,

Եվագրոս, Հերոնիմոս, Կոռնելիոս Լատինացի, Թովմա Աքվինացի և այլք)հեղինակած պատմական, փիլիսոփայական, բնագիտական բնույթի գործերը, հայկական մանրանկարչության գլուխգործոցներ։ 1894-96-ի ն և 1915-23-ին հայկական ձեռագրերի ոչնչացումը խոշոր հարված էր ոչ միայն հայկական, այլև համաշխարհային մշակույթին ու գիտությանը և անդառնալի կորուստ մարդկության համար։

Այդպիսով, հայ ժողովրդի հսկայական զանգվածներին կոտորելուց զատ, ոչնչացվեցին նաև հազարամյակների ընթացքում ստեղծված մշակութային արժեքներն ու հուշարձանները։ Հայ գաղթականների անձնազոհության, մտավորականության ջանքերի շնորհիվ, այնուամենայնիվ, արևմտյան Հայաստանի տարածքում գտնվող ձեռագրերի մի մասը փրկվել է։ Ոչնչացումից փրկված, ինչպես նաև հայկական այլ ձեռագրեր պահվում են Երևանի Մաշտոցի անվ. Մատենադարանում, էջմիածնի և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարաններում, Երուսաղեմի և Կ. Պոլսի հայոց պատրիարքարաններում, Գենետիկի և Վիեննայի Մխիթարյանների մատենադարաններում, աշխարհի խոշորագույն գրադարաններում և թանգարաններում։

Հայ ժողովրդի Ա-մ. ե. շարունակվում է նաև ժամանակակից Թուրքիայում։ Յուրացվում են հայերի հոգեվոր և մշակութային արժեքները, ծրագրված ոչնչացվում ճարտ. հուշարձանները, խտրականության է ենթարկվում Կ. Պոլսի հայկական համայնքի դպրոց, կրթ. համակարգը (արգելված է Հայաստանի պատմության, աշխարհագրության, հայ գրակ-յան դասավանդումը)։ Հայոց պատմության և մշակույթի վրա թուրքերի հարձակումը հետապնդում է երկու նպատակ, ցույց տալ, որ արևմտյան Հայաստանը չի եղել հայերի հայրենիքի մի մասը, և չի եղել հայերի ցեղասպանություն։ ժամանակակից թուրք, պատմագիտությունը կեղծում է Հայաստանի և հայ ժողովըրդի պատմությունը փորձելով «ապացուցել» հայերի եկվոր, հայկական լեռնաշխարհում ոչ բնիկ լինելը, հայ պետական, եկեղեցական և մշակութային գործիչների, այդ թվում՝ Տիգրան Բ Մեծի, Գրիգոր

Լուսավորչի, Մեսրոպ Մաշտոցի, Կոմիտասի թուրք ազգին պատկանելը, աշխատում է «հիմնավորել» դրույթներ այն մասին, որ Հայաստանը, այսպես կոչված, արևելյան Անատոլիայում գտնվող մի տարածքի լոկ աշխարհագր. անունն է, որ հայկական մշակութային հուշարձանները ճիշտ չէ հայկական անվանել, որովհետև դրանք, իբր, ստեղծել են թուրքերը։

Միաժամանակ պրոպագանդվում է, որ հայ ճարտարապետների կառուցած քրիստոնեական և մահմեդական տաճարներն ու այլ շինությունները «հատուկ են միայն թուրք, հանճարին», հայ երգարվեստի և կիրառ. արվեստի բազմաթիվ նըմուշներ վերագրվում Են թուրքերին։ Տարիներ շարունակ Հայաստան անունը հետևողականորեն ջնջվում է թուրք, քարտեզներից (1970-ական թթ-ից նույն կերպ էին վարվում նաև նախկին ԽՍՀՄ-ում հրատարակվող Թուրքիայի