Jump to content

Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/14

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

շատ քարտեզներում), տեղեկատուներից և ուղեցույցներից, անգամ թարգմանություններից։ Իսկ երբ, այնուամենայնիվ, այդ անունը հայտնվում է տպագիր որևէ հրատարակությունում, բռնագրավվում է ամբողջ տպաքանակը, հեղինակներն ու հրատարակիչները ենթարկվում են պատասխանատվության։ Թուրք. իշխանությունները բողոքում են արտասահմանյան այն ընկերությունների, հեղինակների կամ հրատարակիչների դեմ, որոնք ժամանակակից Թուրքիայի տարածքում իրավացիորեն նշում են կամ հիշատակում հայկական պետությունների, քաղաքների ու մայրաքաղաքների մասին, խոչընդոտներ են հարուցում արևմտյան Հայաստանում և Թուրքիայի այլ շրջաններում հայկական մշակույթն ուսումնասիրողներին կամ արգելում ուսումնասիրություն կատարել։ 1920-ական թթ. վերջից Թուրքիայում սկսվել է արևմտյան Հայաստանի տեղանունները փոխելու ընթացքը, այդ նպատակով ստեղծվել է հատուկ վարչություն։ Ըստ Զորյան հաստատության (ԱՄՆ) տվյալների, արևմտյան Հայաստանի տեղանունների ավելի քան 90%-ը թրքացվել է («Զարթոնք», 15 սեպտ. 1983)։

ժամանակակից Թուրքիայում շարունակվում է հայկական ճարտ. հուշարձանների ոչնչացումը։ 1914-ին արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրությունում հայկական եկեղեցական հաստատությունների ընդհանուր թիվը 2549 Էր։ Ըստ ՅՈՒՆԵԱԿՕ-ի 1974-ի տվյալների, 1923ից հետո մնացած 913 կառույցներից 464-ը ամբողջովին անհետացել են, 252-ը ավերակ են, 197-ը ամբողջովին նորոգման կարիք ունեն։ հայկական ճարտ. հուշարձանների ծրագրված ոչնչացման հետևանքով երկրի երեսից ջնջվել են (քանդվել, թողնվել ջրի տակ, ոչնչացվել հրետանային զինավարժությունից) վաղ քրիստոնեական հայկական մարտյան այնպիսի հայտնի հուշարձաններ, ինչպիսիք են Ագարակի Ատեփանոս Նախավկա (XII դ.), Ալամանի Ս. Անանիա (637) եկեղեցիները, Բագավանի Ա. Հովհաննեսի տաճարը (631-639), համաշխարհային նշանակություն ունեցող

Ա. Թեոդորոս եկեղեցին (Բագարան, 624-631), որի հորինվածքը դուրս Է եկել Հայաստանից և XII դդ. տարածվել Եվրոպայում (գիտ. գրակ-յան մեջ կա «Բագարանի տիպի հուշարձաններ» հասկացությունը), Շիրակավանի Ա. Փրկիչ եկեղեցին (890-914), համալիրային գլուխգործոց Խծկոնքի վանքի (IX-XI դդ.) հինգ եկեղեցիներից չորսը (Ս. Աստվածածին, Ա. Ատեփա նոս, Ա. Լուսավորիչ, Ա. Կարապետ), գեղ. մեծ արժեք ներկայացնող զարդանկարներով (աստվածաշնչյան թեմաներով) Հակոբավանքը (Վանի վիլայեթում), միջնադարյան Հայաստանի լուսավոր, և հոգևոր խոշոր կենտրոն Նարեկավանքը (X դ.), Մուշի Ա. Կարապետ վանքը (VII-XVII դդ.), Թունջելի վիլայեթում՝ Ա. Աստվածածին (X դ.) և Ս. Հովհաննես-Կարապետ եկեղեցիները և այլն։ Ցպնիի (այժմ՝ գ. Զիբինի, Կարսի վիլայեթում) եկեղեցին (VII դ.) վերածվել Է մզկիթի, իսկ տասնյակ եկեղեցիներ՝ փարախների և գոմերի։ Անի մայրաքաղաքում շինությունների ստորին քարերը հանվել են և օգտագործվել շրջակա գյուղերի տների կառուցման համար, դրա հետևանքով 1957-ին փլվել Է Փրկչի եկեղեցու (1036) կեսը, 1966-ին ամբողջովին քանդվել Է XI դ. եզակի կառույց Հովվի եկեղեցին, իսկ Անիի մյուս շինությունները, այդ թվում՝ հայկական ճարտ-յան գլուխգործոցներից մեկը՝ Մայր տաճարը (1001), ամբողջովին քանդվելու վտանգի տակ են։

Հայերի Ա-մ. ե. տեղի է ունենում նաև 1918-ին ստեղծված Ադրբեջանում, որի տարածքի զգալի մասը կազմված Է Մեծ Հայքի Արցախ, Ուտիք և Փայտակարան, մասամբ՝ Սյունիք, Վասպուրական և Այրարատ նահանգների տարածքից։ Ավելի քան յոթանասուն տարի Ադրբեջանի կառավարությունը (նախկին ԽԱՀՄ կառավարության թողտվությամբ) վարել Է հայահալած քաղաքականություն, որի հետևանքով խորհրդային իշխանության տարիներին Ադրբեջանում փակվել են հայկական բազմաթիվ դպրոցներ, Բաքվի հայկական թատրոնը և այլն։ Նախիջևանի Հանրապետությունում հայկական մշակույթի կոթողները՝ բազմաթիվ եկեղեցիներ, խաչքարեր, գերեզմանաքարեր (Ագուլիսում, Զուղայում, Նախիջևանում, Օրդուբադում, Հանդամեջում, Տրունյաց ձորում և այլուր) ոչնչացվել ու ոչնչացվում են որոշակի ծրագրով և նպատակով։ Ադրբեջանում (ինչպես և Թուրքիայում) հայ մշակույթի ոչնչացումը կատարվում է երկու ձևով, հուշարձանների ոչնչացմամբ և հայ մշակութային գործիչների ու արժեքների յուրացմամբ։ Ադրբեջանցի «մասնագետները» հայ որոշ գիտնականների, մշակույթի գործիչների համարում են աղվանացի գործիչներ, հայկական եկեղեցիներն ու միայն հայ մշակույթին հատուկ խաչքարերը՝ աղվան, մշակույթի նմուշներ, իսկ ադրբեջանցիներին՝ աղվանների հետնորդներ, հետևաբար, ըստ նրանց, այդ ամենը ադրբ. են։ Բացի դրանից, Ադրբեջանում հրատարակվում են հակագիտ. քարտեզներ, որտեղ Ադրբեջանի «տարածք» են համարվում Հայաստանի Հանրապետության արևելյան և հարավ-արլ. տարածքները։

Հայ բնակչության և հայկական մշակույթի կոթողների ոչնչացման ընթացքն Ադրբեջանում ուժեղացավ 1988-ից, երբ Ղարաբաղի հայ բնակչությունը, իրագործելով ժողովուրդների ինքնորոշման վերաբերյալ միջազգային իրավունքի ընձեռած հնարավորությունը, որոշեց վերամիավորվել Հայաստանի Հանրապետության հետ։