Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/131

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


հետ նույնը որպես օրաթերթ։ Աշխատակցել է «Հայրենիք», «Արևելք», «Ազատամարտ» և այլ պարբ-ների։ 1895-96-ին ստանձնել է հայ քաղաքական ամբաստանյալների պաշտպանությունը փըրկելով բազմաթիվ կյանքեր։

1905-ին Իշթիպի կայմակամի դեմ (մի բուլղար հեղափոխականի խոշտանգելու համար) վարած դատի պատճառով Զ-ին արգելվել է զբաղվել փաստաբանությամբ, և նա հարկադըրված մեկնել է Ֆրանսիա։ 1908-ի երիտթուրքական հեղաշրջումից հետո վերադարձել է Կ. Պոլիս։ Ընտրվել է ազգային ժողովի և օսմ. մեջլիսի պատգամավոր (190815)։ Խորհրդարանում պահանջել է վերակառուցել կրթական գործը, օրենսդրությունը, պայմաններ ստեղծել գիտության, արվեստների, արդյունաբերության և գյուղատնտեսության զարգացման համար, վերացնել հնավանդ հարկերը, ավատական մենաշնորհներն ու կամայականությունները, ճանաչել երկրի բոլոր ազգերի քաղաքական և ազգային իրավունքները։ Ադանայի 1909-ի կոտորածների կապակցությամբ Ե. Օտյանը նշել է. «Եթե Զոհրապ չըլլար, թերևս ջարդվողները հանցավոր հռչակվեին»։ 1911-ին թուրք, վարչապետին ուղարկած հուշագրով Զ. պահանջել է վերջ տալ հայերի հանդեպ իթթիհաթական կառավարության համիդյան մեթոդներին։ 1912-14-ին հայկական հարցի վերաբերյալ բանակցություններ է վարել մեծ տերությունների դեսպանությունների հետ։ 1913-ին Սարսել Լեար ծածկանունով Փարիզում ֆրանս. հրատարակել է «Հայկական հարցը վավերագրերի լույսի տակ» գրքույկը։ Ձերբակալվել է և վայրագորեն սպանվել աքսորի ճանապարհին։

Գրականություն

Լ6 art Marcel, La question ёгтпёп՝юппе ё la kimibre des documents, P., 1913.

ԶՈՐՅԱՆ Ստեփան (1867-1919), տես Ռոստոմ։

ԶՈՐՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ, ժամանակակից հայագիտական ու ս ու մնասիր ու թյ ունների և փաստագրման Զորյան հ ի մ ն ա ր կ ու թ յ ու ն. հիմնադրվել է 1982-ին, Քեմբրիջում (ԱՄՆ, Մասսուչուսեթսի նահանգում)։ Նպատակն Ւ ուսումնասիրել ժամանակակից հայ հասարակության, հայ ժողովրդի նոր ու նորագույն պատմության խնդիրները։ Զ. ի. ղեկավարում է տնօրենների վարչությունը, որը հաստատում է գիտական նախագծերը, հետազոտությունների ուղղությունները, աշխատակիցների կազմը և բյուջեն։ Միջոցները գոյանում են հիմնականում սփյուռքի հայերի նվիրատվություններից։ 1985-ից հաստատությունն իր գրասենյակն ունի Լոս Անջելեսում։ Նույն թվականին զուգահեռ կենտրոն է հիմնվել նաև Տորոնտոյում (Կանադա, հիմնականում ուսումնասիրում է կանադահայ համայնքը), իսկ 1989-ին Փարիզում։

Զ. ի. զբաղվում է գիտահետազոտ. կարևոր խնդիրներով, հայ ազգ-ազատագրական շարժումը առաջին համաշխարհային պատերազմից առաջ, հայերի ցեղասպանությունը առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, Հայաստանի Հանրապետություն, ժամանակակից Հայաստան, հայկական սփյուռք։ Զ. ի. իրականացնում է երեք հիմնական գիտական նախագիծ. սփյուռքի ուսումնասիրություն, ցեղասպանության փաստագրում (Զ. ի. հավաքում, կոմպյուտերացնում և հրապարակում է հայերի ցեղասպանությանը վերաբերվող բոլոր տեսակի փաստաթղթերն ու նյութերը (արխիվային տվյալներ, լուսանկարներ, վերապրողների հուշեր և այլն)), բաց համալսարան (անցկացվում են սեմինարներ, դասախոսություններ, կոնֆերանսներ հայերի և Հայաստանի վերաբերյալ)։

Զ. ի. գործնական կապեր ունի Ամերիկայի (Հայագիտ. ուսումնասիրությունների ընկերություն, Հայագիտ. ուսմանց և հետազոտությունների համազգ. ընկերություն և այլն), Եվրոպայի և Մերձ. Արլ-ի հայագիտ. մի շարք կազմակերպությունների և գիտնականների, Հայաստանի ԳԱՍ պատմության, արևելագիտության, փիլիսոփայության և իրավունքի ինստ-ների ու սփյուռքահայ համայնքների պատմության և մշակույթի բաժնի հետ։

Հաստատությունը մեծ աշխատանք է կատարում միջազգային ասպարեզում հայերի ցեղասպանությունը ճանաչել տալու գործում։ Զ. ի-ի հրատարակությունները իրականացվում են մատենաշարերով։ «Վերապրողների հիշողությունները» շարքից տպագրվել է չորս գիրք, «ուսումնասիրություններ ցեղասպանության մասին» շարքից անգլ. հրատարակվել են Լ. Էթմեքչյանի «Թոյնբին, թուրքերը և հայերը» (1985), Գ. Բարդակչյանի «Հիտլերը և հայկական ցեղասպանությունը» (1986) և այլ գործեր, 1988-ին լույս է ընծայվել «Ղարաբաղի գործը» փաստաթղթերի ժող. (կազմող և խմբագիր՝ ժ. Լիպարիտյան)։

Մինչև 1990-ը Զ. ի. հրատարակում էր նաև գիտատեղեկատվական երկու պարբերական «Զորյան բյուլետեն» (1984-ից) և «Զորյան նոթեր» (1986-ից)։ Ներկա դրությամբ Զ. ի. գործում է փոքրաթիվ կազմով։

Վ Բաղդասարյան

«ԶՈՒԼՈՒՄ» (թուրք. zulum-ճնշում, բռնություն, բռնատիրություն), օսմ. Թուրքիայամ սուլթան Աբդուլ Համիդ

ll-ի (1878-1909) բռնապետական կառավարման անվանումը գրականության մեջ։ Այդ շրջանի Թուրքիայում վերացվեցին սահմանադրական կարգի սաղմերը, հաստատվեց երկրի հասքաղ. և մշակութային զարգացումն արգելակող բռնության ու ահաբեկչության ռազմաոստիկանական վարչակարգ։ պետական ապարատում տիրում էր կաշառակերությունն ու գանձագողությունը։ «Զ.» արտահայտվեց նաև պանիսլամիզմի ուժեղացմամբ։ Կազմակերպվեցին ազգային փոքրամասնությունների, հատկապես հայերի, զանգվածային կոտորածներ (տես Հայկական կոտորածներ 1894-96)։ «Զ.»-ի քաղաքականությունն անցկացնելիս Աբդուլ Համիդը հենվում էր խոշոր ֆեոդալների և, մասնավորապես, ոչ թուրք ծագում ունեցող բեկերի ու նրանց շուրջը համախմբված աշիրեթների վրա։ «Զ.»-ի վարչակարգը ուժեղացրեց դժգոհությունը բնակչության ամենատարբեր խավերում, որից օգտվեցին երիտթուր