քերը և հեղաշրջման միջոցով (տես Երիտթուրքական հեղաշրջում 1908) վերջ տվեցին համիղյան տիրակալությանը։
Գրականություն
Н о в и ч е в АД, Турция. Краткая история, М., 1965; Петросян Ю. А, Младагурецкое движение (вторая половина Х1Х-на чало XX в.), М., 1971։
ԶՈՒԼՈՒՄԱԹ, Պասեցի Հովհաննես ( " , Կ. Պոլիս1911, Խոյ), ազգային-ազատագրական շարժման մարտիկ, ֆիդայի։ 1895-98-ին գործել է Աղբյուր Աերոբի խմբում։ Մասնակցել է բոլոր կարևոր կռիվներին (Խաթավինի, Բաբշենի, որտեղ վիրավորվել է)։ Աղբյուր Աերոբի զոհվելուց հետո անցել է Կովկաս։ 1903-ին զենք է հասցրել
Խլաթ ու Սասուն։ Մասնակցել է Մշո դաշտի, Խլաթի ու Վասպուրականի կռիվներին։ 1905-ից Պարսկաստանի սահմանագլխին (մասնավորապես՝ Ս. Թադևոս առաքյալի վանքում) զբաղվել է զենք փոխադրելու գործով։
Ս. Ներսիսյան
Է
ԷԴԻԲ (Edip) Հալիդե (1884-1964), թուրք կին գրող, մշակութային և հասարակական գործիչ։ 1908-ից՝ երիտթուրքական «Միություն և առաջադիմություն» կուսակցության գործուն քարոզիչներից։ Առաջին համաշխարհային պատե-. րազմի (1914-18) ժամանակ Սիրիայում Ջեմալ փաշայի հանձնարարությամբ ղեկավարել է որբանոցների ստեղծման աշխատանքը։ 1920-ական թթ. շրջագայել է ԱՄՆ-ի խոշորագույն քաղաքներում։ Ամերիկ. հասարակայնության շրջանում թուրքերի վերաբերյալ դրական կարծիք ստեղծելու և պատմությունը կեղծելու նպատակով քարոզել է այն միտքը, թե առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ոչ թե թուրքերն են կոտորել հայերին, այլ, իբր, հայերն են բռնություն գործադրել թուրքերի նկատմամբ։ է., միաժամանակ, փորձել է ցույց տալ, թե ինքը դեմ է եղել հայ որբերին մահմեդականացնելուն, սակայն ժամանակակիցների (Ռիֆաթ Մեվլան Զադե) վկայությամբ, է. հայ որբերին մահմեդականացրել է և դաստիարակել որպես թուրքերի։ Գրել է վեպեր, ուշադրության է արժանի նրա հուշագրությունը, որտեղ անդրադարձել է նաև հայերի տեղահանությանը և ճայ որբերի վիճակին։
Երկեր Memoires of Halide Edip, N. Y.-L, 1926.
U. Փափազյան
ԷՆԳԵԼՍ (Engels) Ֆրիդրիխ (18201895), գիտական կոմունիզմի հիմնադիրներից, գերմ. փիլիսոփա։ Համակրանքով է վերաբերվել հայ ժոդովըրդին, հետաքրքրվել նրա պատմական անց յալով, թուրք, բռնակալության և ցարական ինքնակալության դեմ նրա մղած ազատագրական պայքարով։ միջազգային բանվոր, շարժման գործիչ Ֆ. Զորգեին 1889-ին գրած նամակում է. նշավակել է «թուրք, գազանությունները Հայաստանում», «սարսափները», որոնք իրենց նվաճողական ծրագրերի իրականացմանն էին ծառայեցնում ինչպես արևմտյան տերությունները, այնպես էլ ցարական Ռուսաստանը։ է. ծանոթ է եղել և նամակագրական կապ պահպանել հայ գործիչների հետ։ Հայ ս-դ. գործիչ Հովսեփ Աթաբեկյանցը
1894-ի նոյեմբ. 1-ին (Շտուտգարտից Լոնդոն) գրած նամակում Է-ին խնդրել է գրել «Կոմունիստական կուսակցության մանիֆեստի» հայերեն հրատարակության համար առաջաբան, միաժամանակ տեղեկություններ հաղորդել Հայաստանի պատմության, հայ ժողովրդի ազգ-ազատագրական պայքարի, XIX դ. վերջին հայերի վիճակի մասին։
1894-ի նոյեմբ. 23-ին է. պատասխանել է՝ շնորհակալություն հայտնելով տեղեկությունների համար և նշել, որ հայ ժողովրդին դժբախտություն է վիճակված «գտնվելու թուրքական բռնակալության Սկիլլայի և ցարական դեսպոտիզմի Քարիբդայի միջև»։ Հայ ժողովըրդին հղելով լավագույն ցանկությունները՝ նա եզրակացրել է, որ Հայաստանի ազատագրումը սուլթանից, ինչպես նաև ռուս, ցարի լծից «հնարավոր կլինի միայն այն օրը. երբ կպարտվի ռուսական ցարիզմը» (Маркс К., Энгеле Փ., Соч., т. 39, с. 270-271).
Միաժամանակ է. գոհունակություն է հայտնել Աթաբեկյանցին Կ. Մարքսի և
իր աշխատությունները հայերեն հրատարակելու համար, սակայն մերժելէ «Կոմունիստական կուսակցության մանիֆեստի» հայերեն՝ իրեն անծանոթ լեզվով գրված հրատրակությանը առաջաբան գրել։ Է-ի մահվան կապակցությամբ
1896-ին հնչակյան գործիչներ Ա. և Մ. Նազարբեկները այցելել են Լոնդոն, տարել պսակ՝ «Հայաստանից» մակագրությամբ և «Հնչակի» օգոստոսյան համարում գրել հիշատակի հոդված։
Գրականություն
Հովհաննիսյան U. Գ., էնգելսը և հայկական հարցը, Ա, 1931։ И о а н и с я н А. Г., Письмо Иосифа Атабекянца Ф. Энгельсу по поводу перевода на армянский язык "Коммунистического манифеста", ՊԲՀ, 1959, No 2-3։
Գ. Ղարիբջանյան
ԷՆՎԵՐ (Enver) փաշա (1881-1922), թուրք պետական և ռազմական գործիչ, հայերի ցեղասպանության գլխավոր հանցագործներից։ Երիտթուրք. «Միություն և առաջադիմություն» կուսակցության ԿԿ անդամ։ 1908-ի երիտթուրքական հեղաշրջման կազմակերպիչներից և իրականացնողներից։ 1913-ին նշանակվել է Թուրքիայի ռազմական նախարար, միաժամանակ՝ գլխավոր սպայակույտի պետ։ Գերմանիայի կողմում Թուրքիան առաջին աշխարհամարտի (1914-18) մեջ ներքաշելու հիմնական նախաձեռնողը։ Պատերազմի սկզբին գլխավորել է Կովկասյան ճակատում գործող թուրք, զորքերը, որոնք Աարիգամիշի օպերացիայի (1914-ի դեկտ. ի հունվ.) ժամանակ ջախջախվել են։ Դրանից հետո երիտթուրքական «եռապետությունը» (Թալեաթ. է., Ջեմալ)