Jump to content

Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/141

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ները։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, խույս տալով թուրք, զինծառայությունից, հեռացել է լեոները։ 1915-18-ին ծառայել է ռուս, բանակի հետախուզությունում, հմուտ գործողություններով մեծ վնաս հասցրել թուրք, զորքերին։ 1918-ին, 600 հոգուց բաղկացած խմբով օգնության է հասել Էրզրումում գտնվող Անդրանիկին։ Հետագայում անցել է Բաթում, Կ. Պոլիս, որտեղ 1921-ի հուլիսի 18-ին իրականացրել է Ադրբեջանի բոլշևիկ, ներկայացուցիչ, Բաքվի հազարավոր անմեղ հայերի ջարդերի կազմակերպիչ Բեհբուդ խան Ջվանշիրի ահաբեկումը։

1921-ի հոկտ. 6-ին անգլ. դատարանը Թ-ին ճանաչել է հանցավոր, սակայն ազատ է արձակել «մտախանգարման» պատճառով։ 1921-ի նոյեմբ. անցել է Հունաստան, ապա՝ Բելգրադ ու Բուխարեստ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գործել է Գրիմում, Նովոռոսիյսկում՝ գերությունից ազատելով բազմաթիվ հայերի։ Հետպատերազմյան տարիներին ապրել է Շտուտգարտում (Գերմանիա), 1952ից՝ Կալիֆոռնիայում (ԱՄՆ)։

Երկեր Օրերուս հետ, ԲԵյրութ, 1963։

Ե. Գասպարյան

ԹՈՓՉՅԱՆ Եղիշե (" 1909), հրապարակախոս, հասարակական-քաղաքական գործիչ։ ՀՀԴ կուսակցության անդամ։ Եղել է ուսուցիչ Շիրակի շրջանում։ 1898-ից՝ սոցիալական գիտությունների ունկնդիր նախ Պետերբուրգի, ապա՝ Բեռլինի համալսարանում։ 1905-ին Թիֆլիսում մասնակցել է հեղափոխական խմորումներին։ 1907-ին, ՀՀԴ 4-րդ ընդհանուր ժողովում ընտրվել է արևելյան բյուրոյի անդամ։ 1908-ին անցել է Կարին, հիմնել «Հառաջ» շաբաթաթերթը (լույս է տեսել 1909-ի մայիսի 34-ից)։ Դավադրաբար սպանվել է Կ. Պոլսից Կարին վերադարձի ճանապարհին։

Երկեր Երիտասարդ Թուրքիան և հայերը, հ. 1, 1909։

ԹՈՒՄԱՆՅԱՆ Հովհաննես (1869, գ. Դսեղ (ՀՀ Թումանյանի շրջանում) 1923, Մոսկվա), բանաստեղծ, արձակագիր, հասարակական գործիչ։ հայկական հարցը, արևմտահայության տառա պանքների և ազգ-ազատագրական պայքարի խնդիրները Թ-ի ստեղծագործության մեջ արտացոլում են գտել շատ վաղ, սկսած 1880-ական թթ. գրած առաջին բանաստեղծություններից։ «Մեհրի» պոեմում (1890) բանաստեղծը պատկերել է Թուրքիայում հայերի կյանքի այնպիսի ամենօրյա երևույթներ, ինչպես ջարդերը, առևանգումները, գաղթականությունը։ Արևմտահայության կյանքին է նվիրված նաև մեկ այլ պոեմ՝ «Հին կռիվը», որը բանաստեղծն ավարտել է XX դ. սկզբին։ Բայց այդ պոեմի հինգ մասերից պահպանվել են միայն երկուսը, մյուսները կորել են Թ-ի բնակարանում 1911-ին ցարական ոստիկանության կատարած խուզարկության ժամանակ։ Պահպանված հատվածները վկայում են. որ Թ. կերտել է մեծ ընդգրկումների մի ստեղծագործություն, որի մեջ պիտի երևային հայ ժողովրդի տառապանքների, պայքարի և հույսերի լայն համայնապատկերը, նրա պատմության փիլիսոփայությունը։ Արտահայտելով XIX դ. վերջին հայերի զանգվածային ջարդերի առաջացրած ողբերգական տրամադրությունները՝ Թ. գրել է.

Ու հոսում, հոսում, հոսում է անմեղ
Արյուն-արցունքը տարավոր ազգի,
Հոսում ամեն օր, հոսում ամեն տեղ,
Եվ դեռ սոսկալին չի եղել իսկի…
Եվ ահա մենակ, խոցված ու ցավոտ
Թե մարմնով տանջված՝ հոգով առավել,
Մենք միտք ենք անում մինչև աոավոտ,
Տե՞ր ամեհագետ, մենք ինչ ենք արել…

Հայրենիքի ճակատագրին նվիրված բազմաթիվ քնարական բանաստեղծություններում Թ. իր ամբողջ էությամբ վերապրել է «հայոց վիշտը՝ անհուն մի ծով, խավար մի ծով ահագին»։ Թ-ի հայրենասիրական երկերը, որոնց լավագույն մասը ամփոփվել է 1916-ին լույս տեսած «Հայրենիքիս հետ» գրքում, անհատականի և համազգայինի անխզելի միաձուլման լավագույն նմուշներն են։

Հայկ. հարցը և հայերի ցեղասպանությունը արևմտյան Հայաստանում և Թուրքիայում լայն արձագանք են գտել նաև Թ-ի հրապարակախոսության մեջ։ Իր ժամանակի քաղաքական իրադարձությունները նա միշտ գնահատել է անցյալի պատմական փորձի և ազգի ապագա զարգացման հեռանկարների լույսի ներքո։ Այդ հարցերին են նվիրված 1910-ական թթ. սկզբին գրած մի շարք հոդվածներ («Երեկվան պատմությունը և այսօրվան իրականությունը», «Ահա թե ինչու», «Հայկական հարցն ու իր լուծումը» և այլն), ինչպես նաև Խ. Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպի պատմական հիմքերին նվիրված ուսումնասիրությունը։ «Հայկական հարցը, գրում էր Թ., վայրենի կոտորածների և կեղեքումների հարց է, հալածանքների ու գաղթականությունների հարց է. նա գերազանցորեն ֆիզիկական գոյության խնդիր է» (Թ ու մ ա ն յ ա ն Հ., Երկ. ժող, հ. 4, 1951 էջ 230): Միակ իրական ուժը, որն ընդունակ է եղել հաղթահարել պարսկական, ապա նաև թուրքական բռնապետությունը և օգնության ձեռք մեկնել հայությանը,, եղել և մնում է