Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/140

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

կերպը, դրա մեղքը բարդում է օսմ. պետության վրա, որը ավելի քան որևէ մեկ այլ պետություն, «գլխովին պատասխանատու» է պատերազմի ընթացքում սեփական ենթակա ժողովուրդների դեմ «սարսափազդու ոճիր» գործած լինելու համար («Թուրքերի արյունռուշտ բռնակալությունը», 1917, էջ 15-17)։ Գործուն մասնակցություն է ունեցել Տ. Բրայսի կազմած «Կապույտ գրքի» (1916) հրատարակմանը։

Երկեր Armenian Atrocities, The Murder of a Nation, L, 1915; Turkey։ A Past and the Future, N. Y„ 1917; The Murderous Tyranny of the Turks, N. Y, 1975.

Զ. Թորոսյան

ԹՈՐԳՈՄ (Թումյանց Թուման) (1879, Շուշի 1904. Օլթի). ազգային-ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի։ ՀՀԴ կուսակցության անդամ։ Ավարտել է (1897) Շուշիի թեմական դպրոցը, սովորել ՄՊՀ-ում։ Ծառայել է ռուս, բանակում (սպայական կոչումով թողել է ծառայությունը)։ Գործել է Կարսի շրջանում, կազմակերպել զինատար և հայ դուկային խմբերի առաքումը Երկիր։

1902-ին գլխավորել է «Մրրիկ» հեծելախումբը, որը ռազմամթերք էր տանում Մասուն։ Հաջող ձեռնարկումից հետո վերադարձել է Կարս՝ նոր ուժեր հասցընելու առաջադրանքով։ 1904-ի հունիսին, երբ «Որսկան» հայդուկային խմբով (61 հոգի) գնում էր ապստամբ Սասունին օգնության. Օլթիի մոտ՝ ռուսական սահմանից ոչ հեռու նրանց պաշարել են ռուս, սահմանապահ զորքերը, հակառակ կողմից էլ կրակ են բացել թուրքերը։ Երկուստեք կրակի մեջ հայտնվելով՝ Թ. հրամայել է չկրակել ռուսների վրա և հանձնվել։ Սակայն ռուս կազակները, անտեսելով սպիտակ դրոշը, շարունակել են կրակել և սպանել հայդուկներից շատերին, այդ թվում ե Թ-ին։ ժողովուրդը բազմաթիվ երգերով անմահացրել է Թ-ի հիշատակը։

U. Ներսիսյան

ԹՈՐԹՈՒՄ, գավառ արևմտյան Հայաստանի Էրզրումի նահանգի հյուսիս-արլ-ում, ճորոխ գետի Թորթում (Ազորդ) վտակի ավազանում։ Համապատասխանում է Մեծ Հայքի Տայք նահանգի Ազորդաց փոր գավառի և Վոկագե գավառի մեծ մասի տարածքին։ վարչական կենտրոնը Թորթում ավան։

XVI դ. գրավել են օսմանյան թուրքերը, որոնք հալածել են հայերին, բռնի մահմեդականացրել։ Մինչև XIX դ. կեսը մահմեդականություն ընդունած հայ բնակչության զգալի մասը պահպանել էր իր հայկական դիմագիծը, ուստի հայտնի էր կեսկեսներ (այսինքն՝ կես հայ, կես մահմեդական) անունով։

XIX դ. սկզբին Թ-ում կար քրիստոնյա հայերի 17. կեսկեսների՝ 36 գյուղ։ Մեծ եղեռնի նախօրյակին կեսկեսների մեծագույն մասը արդեն թրքացած էր։ Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին ռազմական գործողությունների, արտագաղթի ու թուրք, կառավարության իրականացրած մասնակի տեղահանության հետևանքով Թ. գրեթե լիովին հայաթափվել է։ 1916-ի հունվ.՝ ռուս, բանակի կողմից գավառի գրավման շրջանում մնացել էին հատուկենտ հայեր, հիմնականում՝ ծերեր, կանայք ու որբ մանուկներ։ 1Ց16-17-ին ռուս, գրավման ժամանակ Թ-ից մեծ թվով թուրքեր վերաբնակվել են եղեռնի հետևանքով դատարկված արևմտյան Հայաստանի շատ գավառներում։ 1918-ի մարտի 17-ին Թ. կրկին գրավել են թուրքերը։ Այժմ Թ. Թուրքիայի Էրզրում իլի մաս է և գերազանցապես թուրքաբնակ։ Կեսկեսների մի որոշ մաս ցայժմ պահպանել է հայկական ազգային հատկանիշներ ու ծեսեր։

U. ՄԵլքոնյան

ԹՈՐԻԿՅԱՆ Շավարշ (1926, Բեյրութ1990, Բեյրութ), իրավաբան, միջազգային իրավունքի մասնագետ (ԱՄՆ)։ Կրթությունը ստացել է Լոնդոնի և Օքսֆորդի համալսարաններում։ Դասախոսել է Բեյրութի ամերիկյան համալսարանում։ Լիբանանում եղել է պետական բարձր պաշտոնյա, Քուվեյթում՝ կառավարության խորհրդական, ՄԱԿ-ի տարբեր հանձնաժողովներում՝ միջազգային իրավունքի խորհրդատու, Լավեռնի ամերիկահայ քոլեջում՝ ամբիոնի վարիչ։ 1965-70-ին՝ Լիբանանի Հայ դատի հանձնախմբի. 1974-78-ին՝ Հայ դատի կենտրոնական մարմնի նախագահ։ 1975-ին որպես միջազգային իրավունքի փորձագետ և Եկեղեցիների համաշխարհային խորհըրդի ներկայացուցիչ մասնակցել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովում ցեղասպանության կանխման և դրա համար պատժի վերաբերյալ զեկուցման քննարկմանը և նշել, որ Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածը «XX դարում ցեղասպանության աոաջին դեպքն է»։ «Հայկական հարցը և միջազգային իրավունքը» (1973, անգլ.) աշխատության մեջ. հայերի ցեղասպանությունը դիտելով որպես թուրք, կառավարության կողմից կազմակերպված կանխամտածված հանցագործություն, Թ. նշել է, որ ՄԱԿ-ի 1948-ի Կոնվենցիան անկասկած կիրառելի է 1915-23-ին հայերի ոչնչացման փաստի նկատմամբ, տվել է թուրք, կառավարողների գործած հանցանքների նկատմամբ վաղեմության ժամկետի անկիրառելիության իրավական վերլուծությունը, ինչպես նաև հիմնավորել սփյուռքահայերի պահանջների արդարացիությունը արևմտյան Հայաստանի նկատմամբ։

Երկեր The Armenian Guestion and International Law, 2ndl, La Verna, California, 1988.

Գ. Մախմուրյան

ԹՈՐԼԱՔՅԱՆ Միսաք (1888, գ. Կյուշանա (Տրապիզոնի նահանգում) 1968, Կալիֆոռնիա), ժողովրդական վրիժառու։ ՀՀԴ կուսակցության անդամ։ Սովորել է ծննդավայրի դպրոցում։ 17 տարեկանում կազմակերպել է հայ վրիժառուների խումբ (6 հոգի), որը զբաղվել է նաև զենք ու զինամթերք հայթայթելով։ 1910-ին հնազանդեցրել է հայերին ճնշող լազերին։ Նրան մշտապես հետապնդել են թուրք, իշխանություն