տարածքային ամբողջականությունը) և առաջնահերթ խնդիր համարեց պայքարել հույների (տես Հույն-թուրքակաՕ պատերազմ 1919-22) ու հայերի դեմ։
1919-ի գարնանը թուրք, բանակը պատրաստ էր արշավել ՀՀ-ի վրա, սակայն խորհրդային Ռուսաստանը, որն այդ ժամանակ անցանկալի էր համարում նման պատերազմը, պատրաստականություն հայտնեց միջնորդ լինել հայթուրք. հարաբերությունները կարգավորելու գործում։ 1920-ի ամռանը խորհրդ. կառավարությունը առանձինառանձին բանակցեց Լ. Շանթի գլխավորած հայկական և Բեքիր Սամիի թուրք, պատվիրակությունների հետ, աոաջարկեց ազգագրական սահմանի սկզբունքը. ինչը հաջողություն չունեցավ։ Թուրքական կողմը պնդեց ՀՀ-ի վրա արշավելու անհրաժեշտությունը՝ պատճառաբանելով, որ եթե կարճ ժամանակում Նախիջևանի վրայով կապ չստեղծվի Ադրբեջանի և այնտեղ գտնվող կարմիր բանակի հետ, ապա թուրքական ազգայնական շարժումը կկործանվի։ Բեքիր Սամին պահանջեց խորհրդային Ռուսաստանի թեկուզև բանավոր համաձայնությունը, որպեսզի թուրքերը գրավեն Սարիղամիշն ու Շահթախթին։ Այդ պայմաններում Սևրում օգոստ. 10-ին կնքվեց Սևրի հաշտության պայմանագիրը, որով Անտանտի երկրները և Թուրքիայի սուլթանական կառավարությունը ճանաչում էին ազատ ու անկախ հայկական պետության գոյությունը։ Սակայն քեմալական կառավարությունը չընդունեց այդ պայմանագիրը։ Խորհրդային կառավարությունը 1920-ի օգոստ. 2-րդ կեսին համաձայնեց Բեքիր Սամիի առաջարկին և նույնիսկ Թուրքիային ցուցաբերեց զգալի օգնություն (10 միլիոն ռ. ոսկով, մեծ քանակությամբ զենք և զինամթերք)։ ՀՀ-ի վրա հարձակմանը դիվանագիտական հիմնավորում տալու նպատակով քեմալական կառավարությունը նախապատրաստ. աշխատանք տարավ 1914-ի սեպտ. Բաքվում գումարված Արևելքի ժողովուրդների առաջին համագումարում (որը հայկական հարցի լուծումը, հայկական պետականության վերականգնումը համարեց «իմպերիալիստ դաշնակների ակնհայտ իմպերիալիստական նպատակներ»)։ Բացի այդ, թուրք, էմիսարները ՀՀ-ում լուրեր տարածեցին, թե քեմալական զորքերը պայքարում են ոչ թե հայ ժողովրդի, այլ «իմպերիալիստների գործակալ» դաշնակցականների դեմ, որ քեմալականները նույնպիսի հեղափոխականներ են, ինչպիսին բոլշևիկները, և ազատություն են բերում հայ ժողովրդին։ Նույնպիսի պրոպագանդա էին մղում նաև հայ բոլշևիկները, որոնք, օգտվելով հայերի մեջ խոր արմատներ նետած ավանդ, ռուսասիրությունից և հավատից՝ թե փրկությունը գալու է Ռուսաստանից, քայքայիչ գործունեություն էին կատարում հայկական բանակում։ Միաժամանակ քեմալականները ՀՀ-ում բնակվող մահմեդականներին հրահրում էին ելույթների ՀՀ գործերին միջամտելու հնարավորություն ունենալու համար։
1919-ի հուլիս-օգոստ. ՀՀ սահմանների մոտ թուրքերը կենտրոնացրին 50 հզ-ոց բանակ, 306 հրանոթ։ ՀՀ-ն սահմանի վրա ուներ 30-35 հազար զինվոր, 56 հրանոթ, 184 գնդացիր։ Սեպտ. 22-ին թուրք, զորքերը Քյազիմ Կարաբեքիրի գլխավորությամբ ներխուժեցին ՀՀ սահմանները’ շարժվելով Օլթիի, Սարիդամիշի, Կաղզվանի, Իգդիրի ուղղությամբ։ Թուրքական և բոլշևիկյան պրոպագանդայի պատճառով քայքայված, կազմալուծված, դասալքությամբ թուլացած, երբեմնի մարտական և ուժեղ հայկական բանակը նահանջեց։ ՀՀ-ի համար ստեղծված ծանր պայմաններում կառավարությունը դիմեց Անտանտի երկրներին՝ Սևրի պայմանագիրն իրագործելու, ռազմական ու նյութական օգնության խնդրանքով, սակայն Թուրքիայում իրենց շահերը հետապնդող մեծ տերությունները մերժեցին որևէ օգնություն։ Սեպտ. 2Ց-ին թուրք, զորքերը գրավեցին Սարիդամիշը և Կաղզվանը, հոկտ. 30-ին՝ Կարսը, նոյեմբերի 7-ին՝ Ալեքսանդրապոլը, նոյեմբերի 12-ին՝ Ադինը։ Նոյեմբերի 15-ին ՀՀ կառավարությունն ընդունեց դեռևս նոյեմբերի Ց-ին թուրքերի առաջարկած ծանր պայմանները։ 1920-ի դեկտեմբերի 2-ին կնքվեց Ալեքսանդրապոլի պայմանագիրը, որն իրավական հիմք չուներ, քանի որ արդեն 1919-ի նոյեմբերի 29-ին ՀՀ տարածքի մի մասում հաստատվել էր խորհրդային իշ խանություն, և ՀՀ կառավարությունն իր իրավասությունները զիջել էր բոլշևիկներին։
Թուրքական արշավանքը հսկայական վնաս հասցրեց հայ ժողովրդի արևելյան հատվածին։ Թուրքերը կոտորեցին 198 հազար մարդ, ավերեցին ավելի քան 140 բնակավայր՝ պատճառելով 20 միլիոն ո. (ոսկով) վնաս։
ՀՀ-ի պարտության պատճառներն էին.ՀՀ-ի միջազգային մեկուսացվածությունը, դեռևս չվերականգված թույլ տնտեսությունը, քայքայիչ պրոպագանդայից հայկական բանակի կազմալուծումը և դրա դիմաց թուրք, բանակի զինամթերքով հագեցվածությունը, շահագրգիռ կողմերի՝ Թուրքիային ցույց տված դիվանագիտական, նյութ, և քաղաքական օգնությունը և այլն։
Գրականություն
Խ ա տ ի սյ ա ն Ա, Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը, ԱթԵնջ, 1930։ Սարգսյան Ե.Դ., Թուրքիան և նրա նվաճողական քաղաքականությունը Անդրկովկասում, Ե., 1964։ Սարգսյան Ե., Սահակյան Ո., Հայ ժողովրդի նոր շրջանի պատմության նենգափոխումը թուրք պատմագրության մեջ, ե., 1963։ Կարապետյան Ա, 1920թ. հայ-թոլրքական պատերազմը և Սովետական Ռուսաստանը, Ե.. 1965։ Զ ո հ ր ա բյան է, Սովետական Ռուսաստանը և հայ-թուրքական հարաբերությունները 1920-1922թ, Ե., 1979։
ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՐՇԱՎԱՆՔ ԱՆԴՐԿՈՎԿԱՍ 1918, առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ երիտթուրքական կառավարության կազմակերպած ռազմական արշավանքը՝ Անդրկովկասը զավթելու և պանթյուրքական ծրագրերն իրականացնելու նպատակով։
1914- ի հոկտ. Ռուսաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո արևմտյան Հայաստանի տարածքում գտնվող ռուս, բանակը վերադարձվեց Ռուսաստան՝ մերկացնելով Կովկասյան ռազմաճակատը։ Օգտվելով դրանից՝ թուրք, զորքերը, խախտելով 1917-ի դեկտ. 5-ին կնքված Երզնկայի զինադադարը. 1918-ի փետր. 10-ին անցան հարձակման։ Թուրքական զորքերի դեմ, սկզբում, փաստորեն կանգնած էր 20 հազար զինվոր ունեցող հայկական կորպուսը՝ գեներալ Թովմաս Նազարբեկովի (Նազարբեկյան) հրամանատարությամբ, որովհետև վրաց. ուժերը և Անդրկովկասի մահմեդականների (մուսավաթական) «վայրենի դիվիզիան» տեղավորված էին ռազմաբեմից հեռու տարածքներում։
Թուրքական հարձակման հենց սկզբին Կովկասյան բանակի հրամանատար