Jump to content

Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/144

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Օդիշելիձեն հրամայեց նահանջել առանց թուրքերի գերազանց ուժերին դիմադրելու։ Այդ դավաճանությունը նպաստեց թուրքերի սրընթաց առաջխաղացմանը. նրանք գրավեցին Երզնկան, Կարինը, Աարիղամիշը։ Անդրկովկասյան սեյմը դիմեց թուրք, հրամանատարությանը՝ անջատ բանակցություններ սկսելու համար։

1918-ի Տրապիզոնի բանակցությունների ընթացքում սեյմի պատվիրակությունը փորձում էր վերականգնել նախապատերազմյան ռուս-թուրքական սահմանը և հասնել «Թուրքահայաստանի» ինքնորոշման։ Սակայն, օգտվելով ուժերի գերազանցությունից և հարձակման հաջողությունից (թուրքերը արդեն զավթել էին Արդահանը և մոտեցել Կարսին ու Բաթումին), թուրք, կողմը առաջ քաշեց ծանր պայմաններ։ Ապրիլի 22-ին Անդրկովկասը, թուրքերի պահանջով, հռչակվեց ֆեդերատիվ անկախ հանրապետություն։ Թուրքական զորքերը Քյազիմ Կարաբեքիրի գլխավորությամբ հաղթահարելով ամբողջ Անդրկովկասը պաշտպանող հայկական զորամասերի (որոնք մարտնչելուց զատ ապահովում էին նաև հազարավոր արևմտահայ գաղթականների անվտանգությունը) դիմադրությունը, գրավեցին Կարսը, Արդվինը, Բաթումը և այլ տարածքներ։ 1918-ի մայիսի 11ին Բաթումում վերսկսվեցին Տրապիզոնում ընդհատված բանակցությունները։ Անդրկովկասի ներկայացուցիչները պնդեցին, որպեսզի բանակցությունների հիմքում դրվի Բրեստի հաշտությունը, սակայն թուրք, կողմը հայտարարեց, որ Թուրքիան չի կարող բավարարվել այդ հաշտությամբ նախատեսված տարածքներով։ Այնուհետև թուրք, զորքերը ներխուժեցին Թիֆլիսի ու Երևանի նահանգների տարածքը, մայիսի 15-ին գրավեցին Ալեքսանդրապոլը։ Շարունակելով հարձակումը դեպի Երևան՝ թուրք, ուժերը Սարդարապատի մոտ հանդիպեցին հայկական կանոնավոր զորամասերի և աշխարհազորի դիմադրությանը։ Մայիսի 21-29-ին Սարդարապատի ճակատամարտում հայկական զորքերը վճռական հաղթանակ տարան թուրք հրոսակների նկատմամբ։ Թուրքերը հայերի համառ դիմադրությանը հանդիպեցին նաև Բաշ Ապարանում և Ղարաքիլիսայում (տես Բաշ Ապարանի ճակատամարտ 1918. Ղարաքիլիսայի ճակատամարտ 1918), այդ ճակատամարտերի հետևանքով թուրքերը չկարողացան ներխուժել Արարատյան դաշտ ու Երևան և չկարողացան ցեղասպանություն իրագործել նաև ամբողջ արևելյան Հայաստանում։

Բաթումում գտնվող հայկական պատվիրակությունը տեղյակ չէր հայկական բանակի հաջողություններին և հուլիսի 4-ին կնքեց իրավիճակին անհամապատասխան պայմանագիր (տես Բաթումի պայմանագիր 1918)։ Անհաջողություն կրելով հայերի դեմ ճակատամարտում, թուրք, ուժերը, շրջանցելով Արարատյան դաշտը, ներխուժեցին արևելյան Անդրկովկաս, արշավեցին Բաքու։ Բաքվում հաստատված խորհրդային իշխանությունը՝ Բաքվի կոմունան, ուներ 10 հզ-ոց զորք, որից շուրջ 7000-ը հայեր էին։ Չնայած համառ դիմադրությանը, կոմունայի զորքերը չկարողացան պահել Բաքուն, և թուրք, ու մուսավաթական գերակշիռ ուժերը ներխուժեցին (սեպտ. 15) Բաքու, կոտորեցին 30 հազար հայերի։ Թուրքական զորքերի այդ հաջողություններին և գործողություններին նպաստեցին մուսավաթականները, որոնք ամենուրեք ուրախությամբ էին դիմավորում թուրքերին։ խորհրդային Ռուսաստանը. անհանգստանալով թուրք, զորքերի հաջողություններից, սեպտ.

20-ին նոտայով հայտարարեց Բրեստի պայմանագրի՝ Թուրքիային վերաբերող հոդվածների չեղյալ լինելու մասին։ Բաքուն գրավելուց հետո թուրք, զորքերը, շարունակելով հարձակումը, նվաճեցին ամբողջ Դաղստանը, սկսեցին սպառնալ Թերեքի խորհրդային Հանրապետությանը, սակայն խորհրդային զորամասերը ջախջախեցին թուրքերին։ Առաջին համաշխարհային պատերազմում Թուրքիայի պարտությունից հետո թուրք, զորքերը հեռացան Անդրկովկասից և Հայաստանի տարածքի զգալի մասից։

Թուրքական արշավանքի հետևանքով առանձնապես տուժեց հայ ազգաբնակչությունը. նվաճած շրջաններում թուրքերը կոտորում էին հայերին՝ շարունակելով երիտթուրքերի հայաջինջ քաղաքականությունը։

Գրականություն

Ս ա ր գ ս յ ա ն ե. Ղ, Թուրքիան և նրա նվաճողական քաղաքականությունը Անդրկովկասում 1914-1918 թթ., Ե., 1964։ Աարգսյան ե. Ղ, Ս Шհ ա կ յա ն Ռ., Գ., Հայ ժողովրդի նոր շրջանի պատմության նենգափոխումը թուրք պատմագրության մեջ, ե., 1963։ Հարությունյան Ա. Հ., Թուրքական ինտերվենցիան Անդրկովկաս 1918 թ. և ինքնապաշտպանական կռիվները, Ե., 1984։

Ե. Աարգսյան

ԹՈՒՐՔԱՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՆԵՐԱԼ-ՆԱՀԱՆԳԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՈԼԱզմավԼԱրչական միավոր Արևմտյան Հայաստանում։ Կազմվել է 1915-ին, առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, հայ կամավորների մասնակցությամբ՝ արևմտյան Հայաստանում ցարական Ռուսաստանի բանակի գրաված շրջաններից։ Դրանք կաուսվարելու համար ստեղծվել են քաղ-վարչ. տեղական մարմիններ։ Կովկասյան բանակի հրամանատար գեներալ Յուդենիչը առաջարկել է այդտեղ բնակեցնել Կուբանից ու Դոնից գաղթեցրած կազակների, ստեղծել եփրատյան կազակություն։ 1916-ի հունիսի 8-ին Նիկոլայ ll-ը հաստատել է արևմտյան Հայաստանում՝ Թուրքիայից գրաված շրջանների քաղաքացիական վարչության ժամանակավոր կանոնադրությունը, ստեղծվել է հատուկ ժամանակավոր ռազմական գեն-նահանգապետություն՝ գեննահանգապետի գլխավորությամբ։ գլխավոր մարմիններն էին զինվորական շտաբը, գրասենյակի, հարկային և ռազմասանիտարական վարչությունները։ Նախատեսվել է գեն-նահանգապետությունը բաժանել մարզերի (Վանի. Խնուսի, Էրզրումի, Պոնտական), օկրուգների (29) և տեղամասերի։ Հանձնարարվել է օկրուգներ կազմելիս չխախտել նախկին վարչական բաժանումը։ Տեղամասերի պետերի հիմնական պարտականությունը բնակիչներից հարկեր գանձելն Էր։ Նրանք պետք է հսկեին նաև գյուղ, համայնքի գործունեությունը։ Համայնքի ղեկավարումը դրվել է գյուղի ժողովի, ավագի և նրա օգնականի վրա։

1917-ի ապրիլի 26-ի որոշմամբ արևմտյան Հայաստանի տարածքը անմիջականորեն ենթարկվել է բուրժ. ժամանակավոր կառավարությանը։ Գեն-նահանգապետի փոխարեն սահմանվել են գլխավոր կոմիսարի և քաղաքացիական գծով նրա օգնականի նոր պաշտոններ։ Թ. գ-ն. վերացավ 1918-ի սկզբին, երբ թուրքերը նորից զավթեցին արևմտյան Հայաստանը։