Jump to content

Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/149

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Ի-ի «վաճառականության… մեջ հաջողակ» հայերի մասին առաջին անգամ հիշատակվում է 1261-ի մարտի 13-ին. բյուգ. Միքայել Պալեոլոգ կայսեր և Ջենովայի առևտրականների կնքած մի պայմանագրում։ Ի-ի հայ գաղութը ստվարացել է XVII դ. սկզբին, երբ թուրք-պարսկ. պատերազմների, ջալալիների ասպատակությունների, սովի հետևանքով կրկին անապահով կացության մեջ հայտնված Հայաստանի տարբեր մասերից բազմաթիվ հայեր հաստատվել են քաղաքում և շրջակա բնակավայրերում (Մանիաս, Այտըն, Գուշատա, Մենեմեն, Նազիլի, Դենիզլի, Թիրա, Բայանդըր և այլն)։ Ըստ ֆրանս. ճանապարհորդ Տավեռնիեի, 1631-ին Ի-ում ապրում էր 8 հազար հայ։ XVIII դ. Ի. են գաղթել բազում հայեր Սյունիքից (Մեղրի, Կապան, Սիսիան), մասամբ՝ Արարատյան դաշտից (Երևան, Կարբի, Քանաքեռ), Արցախից. Նախճավանից, արևմտյան Հայաստանից։ Շատ հայեր էլ Իում բնակություն են հաստատել նաև առևտր. նկատառումներով։ Նրանք էգեյանի մատույցներն էին տեղափոխում մետաքս, բամբակ, թուզ, չորացրած միրգ, տնայնագործ, արտադրանք, XVII-XVIII դդ. զգալի ներդրում ունեին իտալ. (Վենետիկ, Լիվոոնո), ֆրանս. (Մարսել), հոլանդ. (Ամստերդամ), եվրոպական այլ երկրների հետ առևտրում՝ էապես նպաստելով Եվրոպայի և Ասիայի ապրանքափոխանակությանը։ Զմյուռնահայերի առևտր. հարաբերությունները Ռուսաստանի հետ զարգացել են XVII-XVIII դդ.։ Դրան հատկապես նպաստել են զմյուռնացի հայ վաճառականներ Ապրոյան եղբայրներին Պետրոս Մեծի շնորհած (1717) առևտր. արտոնությունները։ Ի-ի հայ վաճառականները XVII-XIX դդ. զգալի ավանդ են ունեցել Արլ-ի և Արմ-ի առևտրում։

Մինչև 1825-ը Զմյուռնիան եղել է Էջմիածնի «տերունի թեմը», որից հետո անցել է Կ. Պոլսի հայոց պատրիարքարանի իրավասության ներքո։ Այն կարեվոր դեր է խաղացել նաև հայ մշակույթի զարգացման գործում։ Այստեղ դեռևս 1759-ին հիմնվել է Մահդեսի Մարկոսի տպարանը, այնուհետև գոր ծել են այլ տպարաններ (Մեսրոպյան, Տետեյան, Մամուրյան և այլն)։ Կրթամշակութ. հայտնի հաստատություններ էին Ս. Մեսրոպյան (հիմնվել է 1789-ին), Ս. Հռիփսիմյան (1821) վարժարանները, կային նաև մասնավոր դպրոցներ (Աղաբեկյան, Սարգսյան, Սավալանյան, Վանագետյան)։ Մինչև 1922-ը լույս է տեսել 36 հայկական թերթ և ամսագիր («Արշալույս Արարատյան», «Միություն», «Շաղիկ», «Արևելյան մամուլ», «Մետեորա», «Արշալույս», «Դաշինք» և այլն)։ Գործել են նաև բազմաթիվ մշակութային ընկերություններ, թատրոն։

1921-ի սեպտ. Ի. ներխուժած քեմալական զորքերը ոչնչացրել են հույն և հայ բնակչության մեծ մասին։ Փրկվածներն ապաստանել են Հունաստանում, այնուհետև ցրվել Եվրոպայի և Ամերիկայի տարբեր երկրներ։

Ա. Խառատյան


ԻԹԹԻՀԱԹ (լրիվ անվանումը՝ Իթթիհաթ վե թերաքքի), իթթիհաթակ ա ն ն ե ր, թուրքական քաղաքական կուսակցություն։ Տես «Միություն և աոաջադիմությու ն»։

ԻԹԻԼԱՖ (լրիվ անվանումը՝ Հյուրրիեթվե իթիլաֆ), իթիլաֆականներ, թուրքական քաղաքական կուսակցություն։ Տես «Ազատություն և համաձայնություն»։

ԻՆՃԻԿՅԱՆ Հովհաննես Գրիգորի (1913-1990), պատմաբան, արևելագետ։ պատմական գիտական դ-ր (1974), պրոֆեսոր (1984)։ Հեղինակ է Թուրքիայի պատմության նոր շրջանին վերաբերող աշխատությունների։ «Օսմանյան կայսրության բուրժուազիան» (1977, ռուս.) մենագրության մեջ վերլուծել է Օսմանյան կայսրության բազմազգ բուրժուազիայի զարգացման ուղիները, ցույց տվել այդ ընթացքի առանձնահատկությունները, նշել, որ այլազգի, ոչ թուրք բուրժուազիան (հատկապես հայ, հույն և այլն) նշանակալի տեսակարար կշիռ է ունեցել երկրի տնտեսության զարգացման մեջ, իր քաղաքական դիրքորոշմամբ եղել պակաս պահպանողական, քան թուրք բուրժուազիան։ Ձևավորվող թուրք ազգ. բուրժուազիան հակամարտության մեջ է մտել այլազգի բուրժ. խմբերի հետ և, ի վիճակի չլինելով դուրս մղել նրանց տնտեսական մրցակցությամբ, հաճախակի զավթել է այդ ազգերի, առաջինը հայ բուրժուազիայի, հարըստությունը, արգելել և խոչընդոտել նրա գործունեությունը՝ ընդհուպ մինչև ֆիզ. ոչնչացումը։ «Օսմանյան կայսրության անկումը» (1984) աշխատության մեջ արծարծել է XX դ. սկզբի Օսմանյան կայսրության քայքայման և անկման սոցտնտ. պատճառները, ցույց տվել, որ 1908-ի երիտթուրքական հեղաշրջումը չկասեցրեց քայքայման ընթացքը և կայսրության փլուզումը, քանի որ երկրում չէին անցկացվել սոցիալ-տնտեսական քիչ թե շատ շոշափելի վերափոխություններ։ Երիտթուրքերը, շարունակելով ոչ թուրք, բուրժուազիային տնտեսությունից դուրս մղելու քաղաքականությունը, այն հասցրին ընդհուպ մինչև քրիստոնյա բնակչության, հատկապես հայերի, զանգվածային ոչնչացման։

ԻՆՅՌՆՅՌՒ Իսմեթ (1884-1973), թուրք քաղաքական և պետական գործիչ։ 1914-ին հարել է քեմալական շարժմանը և դարձել Մ. Քեմալի համախոհը։ Գլխավորել է թուրք, պատվիրակությունը Լոգանի կոնֆերանսում՝ գրավելով ծայրահեղ անզիջող դիրք հայկական հարցի հանդեպ։ Մերժել է արևմտյան Հայաստանից և Կիլիկիայից բռնի արտաքսված հայերին «Հայկական ազգային օջախ» տրամադրելու առաջարկը՝ պատճառաբանելով, թե դա կհանգեցնի Թուրքիայի անդամահատմանը։ Դեմ է եղել նաև հայ փախստականների՝ իրենց բնօրրան վերադառնալուն։ Մ. Քեմալի մահից հետո զբաղեցրել է պետական և կուսակցական բարձր պաշտոններ։

ԻՇԽԱՆ, Վանա Իշխան (Պողոսյան Նիկոլ) (1883, Շուշի 1915, գ. Հիրճ (Շատախի գավառում)), ազգային-ազատագրական շարժման գործիչ։ ՀՀԴ կուսակցության անդամ։ Սովորել է Շուշիի և Երևանի թեմական դպրոցներում։ Գործել է (1901-03) Ալեքսանդրապոլում, Կարսում։ Նևրուզի «Շանթ» խմբի կազմում մեկնել է արևմտյան Հայաստան, 1903-ին մտել Վան և մնացել մինչև մահը։ Գյուղերում ստեղծել է գաղտնի խմբեր և կազմակերպություններ, աջակցել և անձամբ հսկել կրթության գործը։ Գործունեություն է ծավա