Jump to content

Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/150

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

լել կառավարության հսկողությունից համեմատաբար զերծ մնացած շրջաններում, զինել ժողովրդին և կազմակերպել ինքնապաշտպանություն։ 1908-ին, երիտթուրքական հեղաշրջումից հետո, մերժել է կազմալուծել ֆիդայական խմբերը։ 1915-ի ապրիլին, երբ Վանի կուսակալ Ջևդեթը դիմել է ՀՀԴ ԿԿ-ին՝ հարթել Շատախի հայ-թուրքական միջադեպը, Ի. ընկերների հետ ուղևորվել է Շատախ բանակցությունների։ Սակայն Հիրճ գյուղում գիշերը քնած ժամանակ թուրքերը դավադրաբար սպանել են Ի-ին և նրա ընկերներին։

U. Ներսիսյան

ԻՇԽԱՆԱԶՈՐԻ ԿՌԻՎ 1904, Ի շ խ ը նձ ո ր ի կռիվ, մղել են ֆիդայիները ապրիլի 16-ին։ 1904-ի Սասունի ապստամբության ամենաթեժ պահին, Հրայրի և Վահանի հրահանգի համաձայն, թուրք, հարձակման ենթակա գյուղերի բնակիչները պետք է աստիճանաբար նահանջեին դեպի Սասանի կենար, շրջանները։ Սեմալի անկումից և Հրայրի մահից (ապրիլի 13) հետո, ապրիլի 16-ին թուրքական երկու վաշտ, օգտվելով այն բանից, որ Սասանի հվ. ճակատի աժերի մի մասը անցել է Գելիեգուգան, փորձել են փակել իշխանաձորցիների նահանջի ճանապարհը։ Տիրանալով Սպիտակ սարին՝ թշնամին փորձել է իշխանաձորը կտրել Տալվորիկից, սակայն հանդիպել է ուժեղ դիմադրության։ Տալվորիկից օգնության եկած աժերը (ուղարկել էր Սմբատը), հասնելով Իշխանաձոր, կռվի են բռնվել թուրք և քուրդ ուժերի հետ։ Կռիվը տևել է մինչև երեկո, թշնամու առաջխաղացումը կասեցվել Է։ ժողովուրդը տեղափոխվելու հնա րավորություն է ստացել։ Թշնամին հետ է քաշվել։ Հայ կռվող ուժերը վերադարձել են Տալվորիկ։

Գրականություն

Սասուն-Մուշի կռիվները 1904-ին, ժնև, 1906։

U. Ներսիսյան

ԻՇԽԱՆՅԱՆ Բախշի (1879, գ. Խանձք (ԼՂՀ Ասկերանի շրջանում) 1921), հասարակական, քաղաքական գործիչ։ Ավարտել է Շուշիի թեմական դպրոցը, Լայպցիգի առևտր. ինստ-ը (1905)։ Հարել է ՀՀԴ կուսակցությանը։ 1903-ին մասնակցել է Սոցիալ-դԵմոկրատական հայկական բանվորական կազմակերպության (սպեցիֆիկներ) հիմնադրմանը, 1906-ից խմբագրել նրա «Կյանք» պաշտոնաթերթը։ Աշխատակցել է «Մշակ», «Արշալույս» թերթերին։ Պաշտպանել է հայ պրոլետարիատի ինքնուրույն կուսակցության ստեղծման գաղափարը, պայքարել Անդրֆեդերացիայի գաղափարի դեմ։ «Տաճկահայ խնդիրը և միջազգային դիպլոմատիկան» (1906) և «Թուրքիայի ապագան» (1907) ուսումնասիրություններում շարադրել է հայկական հարցի մասին իր տեսակետը։ Ի. գտնում էր, որ սխալ է հայկական հարցի լուծումը կապել Ռուսաստանի ազատագրական առաքելության հետ՝ նշելով, որ ռուս, դիվանագիտությունը հակառակ է արևմտահայերի հարցի լուծմանը։ Սան Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ հոդվածը Բեռլինի կոնգեսում մերժվելուց հետո, փաստորեն ժխտվեց Փոքր Ասիայում նվաճումներ իրականացնելու ռուս, ծրագիրը։ Դրանից հետո Ռուսաստանն էր, որ թիկունք կանգնեց Թուրքիային և, ըստ Ի-ի, խրախուսեց հայկական կոտորածները։ Ռուս, ինքնակալության տապալումով, ըստ Ի-ի, թուրք, կառավարությունը կկորցներ այն ուժն ու հենարանը, որոնց աջակցությամբ կոտորում էր հայերին։ Ի-ի կարծիքով, արևմտահայերի ազգ-ազատագրական ակտիվ պայքարը դաշնակցության ղեկավարությամբ զուրկ է հաջողության հասնելու հեռանկարից և ուժերի զուր վատնում է, և որ արևմտահայերը պետք է ընտրեն պայքարի պասիվ ձևեր, կազմակերպվեն, համատարած դարձնեն ազատագրության գաղափարը, համերաշխեն շրջապատի ժողովուրդների հետ։ Արևմտյան Հայաստանը պետք է դառնար համաթուրք. հեղափոխական շարժման այնպիսի առա ջատար մի ուժ, ինչպիսին Լեհաստանն էր ռուս, առաջին հեղափոխության տարիներին։ Արևմտահայերն իրենց ապագան պետք է կապեն համաթուրք. հեղափոխական շարժման հաջողության հետ։ Ի. հերքել է դաշնակցության այն մեղադրանքը, թե սոցիալ-դեմոկրատները, իբր, հանդես են գալիս արևմտահայերի ազատագրության դեմ։ Ի. մեղադրվել է հակացար. գործունեության մեջ, բանտարկվել (1908)։ Ազատվելուց հետո, որոշ ժամանակ (1911-13) ապրել է Գերմանիայում, ապա վերադարձել Կովկաս։ Հոկտ. հեղափոխությունից և 1917-ի Բաքվի հայկական կոտորածներից հետո պայքարել է բոլշևիկների դեմ՝ մեղադրելով նրանց իրենց իսկ հռչակած սկզբունքներից և ժողովրդավարությունից հեռանալու մեջ։ Հայաստանի Հանրապետության ստեղծումից հետո ղեկավարել է վիճակագրական բաժնի տեսչությունը։ 1921-ին տարագրվել է Իրան՝ նպատակադրվելով անցնել Եվրոպա, սակայն ճանապարհին մահացել Է։

Երկեր Կովկասյան ժողովուրդների ազգաբնակչական կազմը, պրոֆեսիոնալ խմբավորումը և հասարակական շերտավորումը, Թ., 1914։

Գ. Խուդինյան

ԻՍԱՀԱԿՅԱՆ Ավետիք Սահակի (1875, Ալեքսանդրապոլ 1957, Երևան), բանաստեղծ, արձակագիր, հասարակական գործիչ։ Հայաստանի ԳԱ ակադեմիկոս։ Սովորել է էջմիածնի Գևորգյան ճեմարանում, 1893-ին ընդունվել Լայպցիգի համալսարան՝ որպես ազատ ունկնդիր։ Դրակ, գործունեությանը զուգընթաց վաղ երիտասարդական տարիներից զբաղվել է նաև քաղաքական գործունեությամբ։ 1895-ին վերադառնալով Լայպցիգից՝ ընդգրկվել է նորաստեղծ ՀՀԴ կուսակցության Ալեք-