դրության չարժանացան։ Տերություններից և ոչ մեկը, այդ թվում՝ Իտալիան, չպնդեց հայկական հարցը կոնգրեսի օրակարգի մեջ մտցնել։ Հետագայում իտալ. կառավարությունը մասնակցեց արևմտյան Հայաստանի բարենորոգումների իրականացումը պահանջող տերությունների համատեղ գործողություններին։ Մասնավորապես, Օսմանյան կայսրությունում իտալ. դեսպանը ստորագրեց 1876-ի հուլիսի 2-ի և սեպտ. 11-ի նոտաները սուլթան, կառավարությանը։ 18Ց0-ական թթ. կեսին. հայկական հարցի սրման ժամանակ, իտալ. կառավարությունը սուլթանից պահանջեց իրագործել բարենորոգումները, ապահովել Օսմանյան կայսրության քրիստոնյաների կյանքի անվտանգությունը, եվրոպական մյուս տերությունների հետ համատեղ քայլեր կատարեց հայերի նոր ջարդեր թույլ չտալու ուղղությամբ։ 1896-ի նոյեմբ. 1-ին իտալ. դեսպանորդ Պանսային ընդունեց Աբդուլ Համիդ ll-ը. իտալ. դեսպանորդը սուլթանին համառորեն համոզում էր, որ կայսրությունում կարգուկանոնը վերականգնելու միակ միջոցը՝ հայկական բարենորոգումներին ընթացք տալն Է։ 1895-96-ին Իտալիայի կառավարությունը քանիցս իր դեսպանին հորդորել է համատեղ քայլերի դիմել եվրոպական մյուս երկրների հետ հայկական հարցում։
14-ի Հայկական բարենորոգումների հարցի քննարկման ժամանակ Իտալիան պաշտպանել է իր դաշնակիցներին՝ Գերմանիային և Ավստրո-Հունգարիային (1882-ից Իտա լիան հարել էր ավստրո-գերմ. դաշինքին), հանդես եկել բարենորոգումների ռուս, նախագծի դեմ, մերժել վեց վիլայեթներից հայկական միասնական մարզ ստեղծելու գաղափարը պնդելով քննարկման հիմքում դնել թուրք, նախագիծը և այլն։
1912- 16-ին, սկսված համաշխարհային պատերազմի պայմաններում, արևմտյան Հայաստանի քաղաքներում հավատարմագրված իտալ. հյուպատոսությունները կանոնավոր կերպով իրենց կառավարությանը տեղեկացրել են հայ բնակչության ջարդերի ու տեղահանության մասին։ Վանի իտալ. հյուպատոս Գ. Ապորդոնը 1915-ի մայիսի 31-ի զեկուցագրում մանրամասն և անկողմնակալ կերպով լուսաբանել է Վանի և Վանի նահանգի 1915-ի ապրիլ-մայիսի իրադարձությունները։ Հայերի տեղահանության և ցեղասպանության մասին հարուստ տեղեկություններ կան Տրապիզոնի իտալ. հյուպատոս Ջ. Գորինիի զեկուցագրերում։ Եվ, այդուհանդերձ, Իտալիայի կառավարությունը չբողոքեց երիտթուրքական կառավարության այդ հանցավոր քաղաքականության դեմ՝ հայկական հարցում միշտ որդեգրելով զգուշավոր դիրքորոշում։ 1913- ի մայիսին Իտալիան պատերազմ հայտարարեց Գերմանիային, Անտանտի երկրները համաձայնագիր կնքեցին Իտալիայի հետ, որը հաշվի էր առնում իտալ. պահանջատիրությունը Թուրքիայի որոշ տարածքների նկատմամբ։ 1916-ի Սայքս-Պիկոյի համաձայնագրի վրա երևան եկավ «կանաչ» գոտին (Հվ-Արևմտյան Անատոլիա) և «С» գոտին (Արևմտյան և Կենտր. Անատոլիայի մի մասը), որոնք ճանաչվում էին Իտալիայի ազդեցության ոլորտ։
1917- ի փետր. Իտալիայի պրեմիեր մինիստր Վ. Օռլանդոն համաձայնեց Մեծ Բրիտանիայի առաջարկությանը՝ «օրինականություն և կարգուկանոն հաստատելու համար» իտալ. 2 դիվիզիա ուղարկել Հայաստան։ Բայց նրա կառավարության անկումից հետո նոր պրեմիեր Ֆ. ևիտտին հրաժարվեց այդ գաղափարից։ 1920-ի Սան Ռեմոյի կոնֆերանսում Նիտտին հանդես եկավ Թուրքիայի հանդեպ «ավելի մեղմ» վերաբերմունքի օգտին և դեմ արտահայտվեց Հայաստանի Հանրապետության տարածքը Թուրքիայի հաշվին ընդարձակելուն և դեպի Սև ծով նրան ելք տրամադրելուն։ 1918-20-ին Իտալիայի արտգործնախարարի լիազոր ներկայացուցիչը Թիֆլիսում և Երևանում համակարգում էր Հայաստանի Հանրապետությանն ու արևմտահայ փախստականներին ցուցաբերվող իտալ. օգնության աշխատանքները։ 1918- Գրականություն
Հայաստանը միջազգային դիվանագիտության և սովետական արտաքին քաղաքականության փաստաթղթերում (1828-1923), պրոֆեսոր 3. Ս. Կիրակոսյանի խմբ., ե., 1972։ Հայերի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում, փաստաթղ. և նյութերի ժող., Մ. Գ. Ներսիսյանի խմբ., Ե., 1991։ Si veda ad esempio F. Mainardi, Un՝alra vitima dei Franco-l՝nghsi, gliArmeni, Roma, 1939; S id a ri F., La Questione Armena nella politics della grandi polenze, Padova, 1962.
U. Կիրակոսյան
Ս. Մանուկյան (Իտալիա)
ԼԱԶՅԱե Գաբրիել Գուրգենի (1893, Երզնկա 1959, Կահիրե), հասարակական-քաղաքական գործիչ, պատմաբան։ ՀՀԴ կուսակցության անդամ։ Նախն. կրթությունը ստացել է ծննդավայրում. ապա ավարտել Կ. Պոլսի զինվոր. վարժարանը։ 1914-18-ին ծառայել է թուրքական բանակի գերմանական գլխավոր հրամանատարության սպայակույտում։ Սուդրոսի զինադադարից (1918) հետո մեկնել է Հայաստան, 1918-20-ին ծառայել հայկական բանակի գլխավոր սպայակույտում, զգալի դեր խաղացել հայկական բանակի առջև դրված դժվարին խնդիրների լուծման գործում։ Հայաստանում խորհրդային իշխանություն հաստատվեւուց հետո, շատ այլ սպաների հետ ձերբակալվել է և աքսորվել։ Հետագայում կարողացել է անցնել արտասահման։ 1Ց21-22-ին իբրև սպա ծառայել է հուն, բանակում, մասնակցել հույն-թուրքական պատերազմին։ 1923-ին Աթենքում հրատարակել է «Նոր օր» թերթը, ընտրվել Հունաստանի Ազգային կենտրոնական վարչության անդամ։ Մեծ ներդրում ունի հունահայ գաղութի կյանքի կազմակերպման գործում։ 1938-ից աշխատել է Կահիրեում, հիմնադրել «Հուսաբեր» մշակութային ընկերությունը, տպարան, հրատարակչություն, գրատուն։ Լ. գրել է բազմաթիվ պատմական ուսումնասիրու