Jump to content

Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/151

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

սանդրապոլի կոմիտեի կազմի մեջ, մասնակցել Ալեքսանդրապոլից արևմտյան Հայաստան ուղարկվող զինյալ խմբերի ստեղծմանը, զենք և դրամական միջոցների հայթայթման գործին։ 1896-ին ձերբակալվել է և մեկ տարի արգելափակվել Երևանի բերդում։ Բանտից դուրս գալուց հետո տպագրել է «Երգեր ու վերքեր» բանաստեղծությունների իր առաջին գիրքը (1897), սակայն շուտով կրկին ձերբակալվել է և, որպես ցարական միապետության դեմ պայքարող «ընդհատակյա հեղափոխական կազմակերպությունների» անդամ, աքսորվել Օդեսա։ 1897-ին մեկնել է արտասահման, Ցյուրիխի համալսարանում ունկնդրել գրակ-յան և փիլիսոփայության պատմություն։ 1902-ին վերադարձել է հայրենիք, ապա հաստատվել Թիֆլիսում։ 1899-1906-ին ստեղծել է «Հայդուկի երգեր» բանաստեղծությունների շարքը, որը դարձավ հայ ֆիդայական պայքարի անդրանիկ արտահայտությունը հայ դասական պոեզիայի մեջ։

1908-ի դեկտ., ի թիվս 158 հայ առաջադեմ մտավորականների, Ի. ձերբակալվել է «դաշնակցության գոյւծով» և կես տարի Թիֆլիսի Մետեխի բանտում մնալուց հետո (ինչպես և Հ. Թումանյանը), խոշոր գրավականով ազատվել կալանքից։ Կովկասում մնալը այլևս անհնար էր, և 1911-ին Ի. տարագրվել Է։

Բնավ չհավատալով երիտթուրքերի խոստումներին արևմտյան Հայաստանի ինքնավարության վերաբերյալ և ենթադրելով, որ Հայաստանին սպառնացող պանթուրք. վտանգը կարող է կանխել Թուրքիայի հովանավոր կայզերական Գերմանիան, Ի. մեկնել է Բեռլին և մի շարք գերմ. մտավորականների հետ մասնակցել Գերմանա-հայկական ընկերության ստեղծմանը միաժամանակ խմբագրելով ընկերության պարբերական «Մեսրոպ» հանդեսը։ Սկսված առաջին համաշխարհային պատերազմը և Մեծ եղեռնը հաստատեցին Ի-ի ամենամռայլ կանխատեսումները երիտթուրքերի հայաջինջ քաղաքականության վերաբե|զալ։ Պատերազմից և եղեռնից հետո Ի. արտացոլել է հայ ժողովրդի ողբերգա կան ճակատագիրն ու նրա հերոսական ազատամարտը։ Բանաստեղծը ձեռնամուխ է եղել հայերի ցեղասպանության մեղադրականի՝ «Սպիտակ գրքի» ստեղծմանը, որի մի զգալի հատվածը տեղ է գտել 1915-22-ի «Հիշատակարան» գրառումներում։ Այդ ժամանակահատվածում Ի. հիմնականում հանդես է եկել հրապարակախոս, հոդվածներով, որոնց բովանդակությունը հայկական հարցն էր, Հայաստանի վերամիավորման խնդիրը, հայկական պետականության վերականգնումը։ «…ինչպես մոռնալ մեր միլիոն մեռելները. ինչպես մոռնալ. ի տես ազատ ու մեծ Հայաստանի՝ նույնիսկ անկարելի է մոռնալ հարյուր տարվա չափ՝ մեր անծայր աղետը։ Ես այնպես խորն եմ հարվածված ու շփոթված, որ երկար ժամանակ ինձ չպիտի կարողանամ գտնել՝ մի ոտանավորով գոնե արտահայտել զգացածս սուգն ու բերկրանքը», -գրել է բանաստեղծը (Երկեր ժող., հ. 6, 1970, էջ 171)։ Եղեռնի ծանր պատկերներով են հագեցած նրա «Ձյունն է եկել ծածկել հիմա…», «Հայաստանին», «Ահա նորեն գարուն եկավ» բանաստեղծությունները։

XIX դ. վերջի և XX դ. սկզբի հայ քաղաքական կյանքի, հայկական հարցի յուրահատուկ համայնապատկերը պիտի դառնար Ի-ի «ուստա Կարոն» մեծածավալ վեպը, որը մշտապես ուղեկցեց գրողին ստեղծագործական կյանքում և, ավաղ, մնաց անավարտ։ «ուստա Կարոն» կավարտվի այն օրը, երբ լուծվի Հայկական հարցը»,ասել է Վարպետը։ Ի. այդպես էլ չկարողացավ համակերպվել Հայաստանի մասնատման գաղավւարին. «…մեռնեի Սևանը ցամաքած չտեսնեի, ապրեի Արարատը մերը տեսնեի.,.»,-սրտի խոր կսկիծով ու ցավով կրկնում էր նա և հավատում, որ կգա ժամանակը, երբ հայ ժողովուրդը դւպւձյալ իր հացը կվաստակի հարազատ եզերքում։

Ա Իսահակյան

ԻՏԱԼԻԱՆ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԸ։ Հայկական հարցը Իտալիայի արտաքին քաղաքականության ոլորտ է մտել

1877—78-ի ռուս-թուրքական պատերազմից և 1878-ի Սան Ստեֆանոյի պայմանագրում արտացոլվելուց հետո։ Պատերազմում Օսմանյան կայսրության պարտությունը նրա քայքայման սպառնալիք էր ստեղծում, և Իտալիան երկյուղում էր զրկվել Միջերկրական ծովի շրջակայքում իր առավելություններից, եթե տերություններից որևէ մեկը իր ազդեցությունն ուժեղացներ Բալկանյան թերակղզում։ Այդ իսկ պատճառով Իտալիան դեմ էր արտահայտվում Սան Ստեֆանոյի պայմանագրին, բայց զերծ էր մնում հակառուս, խմբավորման մեջ մտնելուց։ 1878-ի մարտին Մեծ Բրիտանիայի կառավարությունը Հռոմի իր դեսպանին ցուցում է տվել՝ ներազդել իտալ. կառավարության վրա, որպեսզի նա միանա Մեծ Բրիտանիային, Ավստրո-Հունգարիային և Հունաստանին՝ Միջերկրականում ու սևծովյան նեղուցների շրջանում իրենց առևտր. ու քաղաքական շահերը «պաշտպանելու» համար։ Իտալիայի արտգործնախարար Ի. Կորտին մերժել է՝ պատճառաբանելով, թե Իտալիան չեզոքություն է պահպանում եվրոպական գործերում։ Բացի այդ, Իտալիան ձգտում էր թույլ չտալ ԱվստրոՀունգարիայի ազդեցության ուժեղացում Օսմանյան կայսրությունում և, մասնավորապես, Բալկաններում։

1878-ի Բեռլինի կոնգրեսի նախօրյակին եվրոպական առաջին մայրաքաղաքը, ուր այցելել է Մ. Խրիմյանի գլխավորած հայ ազգային պատվիրակությունը, Հռոմն էր։ 1878-ի մարտի 27-ին պատվիրակությանն ընդունել է արտգործնախարար Ի. Կորտին։ Պւպպվել է, որ Իտալիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բավականին աղոտ պատկերացում ունի հայերի պահանջատիրության մասին։ Համապատասխան պարզաբանումներ ստանալուց և ներկայացված փաստաթղթերին ծանոթանալուդ հետո, Կորտին ընդհանուր արտահայտություններով խոստացել է պաշտպանել հայերի պահանջները։ Իսկ երբ Բեռլինի կոնգրեսի երկրորդ նիստում որոշվել է. որ առանց տերություններից որևէ մեկի լիազոր ներկայացուցչի միջնորդության քննարկման չի դրվի որևէ դիմում կամ զեկուցագիր, հայկական պատվիրակությունը հունիսի 25-ին իտալ. պատվիրակության ղեկավարի. Կորտիին հանձնել է իր խնդրագիրը, Հայաստանի ինքնավարության ծրագիրը և վիճակագրական տվյալներ Թուրքիայի հայկական նահանգների մասին։ Սակայն այդ փաստաթղթերը ուշա