Jump to content

Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/156

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ջևանի գավառները հանդիսանում են խորհրդային Հայաստանի անբաժան մասը, իսկ Լ. Ղ-ի աշխատավոր գյուղացիությանը տրվում էր ինքնորոշման հնարավորություն։ Սակայն երեք ամիս հետո Ադրբեջանի ղեկավարությունը վերանայեց իր որոշումը, ռուս-թուրքական դիվանագիտական խարդավանքի միջոցով իր ձեռքը գցեց Նախիջևանը (տես Մոսկվայի պայմանագիր 1921), ապա հասավ այն բանին, որ Լ. Ղ-ի հարցը քննության դրվեց Ռուսաստանի կոմունիստական կուսակցության Անդրկովկասյան երկրային կոմիտեում։ Վերջինս 1921-ի հուլիսի 5-ին որոշում ընդունեց Լ. Ղ. թողնել Ադրբեջանի կազմում՝ նրան տալով ինքնավարություն։ 1923-ի հուլիսին Ադրբ. ԽՍՀ կազմում ձևավորվեց Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը (ԼՂԻՄ), որի կենտրոնը դարձավ Ատեփանակերտը։

Ադրբեջանի կազմում Լ. Ղ-ի սոցտնտ., հատկապես ազգային մշակույթի զարգացումը չընթացավ բնականոն ճանապարհով։ Մարզը հիմնականում դարձավ հումքի մատակարար։ Տասնամյակներ շարունակ ԼՂԻՄ-ը մեկուսացված էր Հայաստանից։ Երևան եկավ մարզի ժողովրդագրական վիճակի հայերի համար տագնապալի միտում՝ նվազում էր հայ և աճում ադրբ. բնակչությունը։ 1980-ական թթ. վերջին հայերի տեսակարար կշիռը նվազեց մինչև 75 %։

1980-ական թթ. կեսից նախկին ԽՍՀՄ-ում «վերակառուցման» հռչակած կարգախոսները ոտքի հանեցին ԼՂԻՄ-ի հայ բնակչությանը։ Հայերը հավատալով, որ ժողովրդավարության պայմաններում վերջապես կվերանայվի անցյալի հակաիրավական ու կողմնակալ կուսակցական որոշումը, և Լ. Ղ. հնարավորություն կստանա վերամիավորվել Հայաստանի հետ, ոտքի կանգնեցին և ԼՂԻՄ-ի ղեկավար մարմիններից պահանջեցին դիմել ԽՍՀՄ գերագույն իշխանությանը՝ մարզը Ադրբ. ԽՍՀ կազմից հանելու և հայկական ԽՍՀ կազմի մեջ մտցնելու համար։ 1988-ի փետր. 20-ին ժող. պատգամավորների մարզ, խորհրդի արտակարգ նստաշրջանն ընդունեց հետևյալ որոշումը. « …ընդառաջելով ԼՂԻՄ-ի աշխատավորների ցանկություններին, խնդրել Ադրբ. ԽՍՀ Գերագույն խորհրդին ու Հայկ. ԽՍՀ Գերագույն խորհրդին՝ խորն ըմբռնման զգացում դրսևորել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իղձերի նկատմամբ և լուծել ԼՂԻՄ-ը Ադրբ. ԽՍՀ-ի կազմից հայկական ԽՍՀ կազմ հանձնելու հարցը, միաժամանակ միջնորդել ԽՍՀՄ Գերագույն խորհրդի առջև՝ ԼՂԻՄ-ը Ադրբ. ԽՍՀ-ի կազմից հայկական ԽՍՀ կազմ հանձնելու հարցի դրական լուծման համար»։ Ընդունելով նման որոշումը՝ մարզային խորհուրդը հենվում էր ԽՍՀՄ Սահմանադրության մեջ վավերացված ազգերի ինքնորոշման սկզբունքի վրա։ Սակայն ԽՍՀՄ կենտրոնական իշխանությունը Լ. Ղ-ի հայ բնակչության սահմանադրական պահանջը որակեց «ծայրահեղականների» և «ազգայնականների» սադրանք։ Ավելին, փետր. 27-29-ին երկրի անվտանգության մարմինները, ադրբ. տեղական իշխանությունների հետ համագործակցած. Սումգայիթում (Ադրբ. ԽՍՀ) կազմակերպեցին հայերի ջարդ, որի զոհ դարձան տասնյակ մարդիկ։ Դեպքերի հետագա ընթացքը ցույց տվեց, որ սումգայիթյան ջարդցեդասպանությունը կոչված էր նախազգուշացնելու դեմոկրատական և այսպես կոչված «անջատողական» ուժերին՝ նրանց գործունեության համար։

Արցախահայության արդարացի պահանջը լայն պաշտպանություն գտավ Հայաստանում, որին սակայն չարձագանքեց Հայաստանի և ՀԿԿ ղեկավարությունը։ Հանրապետությունում ծավալվեց հզոր շարժում՝ Դարաբաղյան շարժումը, որի հիմքում բացի դարաբաղյան հիմնահարցի լուծումից, ընկան սոցիալ-քաղաքական խնդիրներ, կուտակված սոցիալական անբավարարությունը. կյանքի բոլոր ոլորտներում իսկական ժողովրդավարական փոփոխություններ կատարելու ձգտումը։ Սփյուռքում դարաբաղյան շարժումը, հատկապես սումգայիթյան ջարդերից հետո, ընկալվեց որպես հայ ազգազատագրական պայքարի մի նոր փուլ։

1988-ի հունիսի 15-ին ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը որոշում ընդունեց, որով իր համաձայնությունը հայտնեց ԼՂԻՄ-ը հայկական ԽՍՀ կազմի մեջ ընդունելու վերաբերյալ։ Նույն ամսին Ադրբ. ԽՍՀ Գերագույն խորհուրդը մերժեց Լ. Ղ-ի հայ բնակչության դիմումը, դիմու մը մերժեց նաև ԽՍՀՄ Գերագույն խորհրդի Նախագահությունը (1988-ի հուլիսի 18-ին)։

Սումգայիթյան ջարդից հետո սկսվեց հայ բնակչության արտագաղթը Ադրբեջանից, նաև ադրբեջանցիների մեկնումը Հայաստանից։ Ազգամիջյան միջադեպը սուր բնույթ ընդունեց. 1988-ի նոյեմբերին հայերի ջարդեր տեղի ունեցան Բաքվում, Կիրովաբադում, Ադրբեջանի այլ հայաբնակ վայրերում, ազգամիջյան ընդհարումներ եղան Հայաստանի մի քանի շրջաններում (Կապան. Գորիս, Գուգարք)։

1989-ի հունվարին ԼՂԻՄ-ում մտցվեց կառավարման հատուկ ձև, վերացվեցին մարզի իշխանության մարմինները, վարչական. տնտեսական ամբողջ ղեկավարությունը կենտրոնացավ Հատուկ կառավարման կոմիտեի ձեռքում, որը կազմված էր ԽՍՀՄ կազմակերպությունների և մարզի ղեկավար մարմինների ներկայացուցիչներից։ ժամանակի ընթացքում պարզ դարձավ, որ իշխանության նոր կաոուցվածքի գործունեությունը միանշանակ չի գնահատվում Հայաստանում և Ադրբեջանում։ Եթե Հայաստանում գտնում էին, որ կոմիտեի լիազորությունները անհրաժեշտ է էլ ավելի ընդլայնել, ինչը կնպաստեր ԼՂԻՄ-ի ինքնուրույնության աճին, ապա Ադրբեջանում Հատուկ կառավարման կոմիտեի գոյությունը դիտվում էր որպես հանրապետության ինքնիշխան իրավունքների ոտնահարում։ Ի վերջո Ադրբ. ղեկավարությանը հաջողվեց հասնել Հատուկ կառավարման կոմիտեի լուծարմանը (1989-ի նոյեմբ. 28)։ ԽՍՀՄ ղեկավարության ադրբեջանամետ քաղաքականությունը հայ-ադրբ. հակամարտության հարցում նպաստեց ճգնաժամի խորացմանը։ 1989-ի դեկտ. 1-ին հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նստաշրջանը, որին մասնակցում էր Լ. Ղ. Ազգային խորհուրդը (ստեղծվել էր 1989-ի սեպտեմբերին) որոշում ընդունեց հայկական ԽՍՀ և Լ. Ղ-ի վերամիավորման մասին։ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի Նախագահությունը 1990-ի հունվ. 10-ին հայտարարեց, որ այդ որոշումը հակասում է գործող ԽՍՀՄ սահմանադրությանը։