1990-ի հունվ. 13-19-ին Բաքվում կազմակերպվեց տեղի հայ բնակչության ջարդ, որի զոհ դարձան բազմաթիվ մարդիկ։ Կոտորածը տևեց մի քանի օրինակ խորհրդային զորքերը Բաքու մտցվեցին միայն այն ժամանակ, Երբ պարզ դարձավ, որ Ադրբեջանի ժող. ճակատը փորձում է հեղաշրջում կատարել և գրավել իշխանությունը կոմունիստներից։ Բաքվի դեպքերից հետո հայ-ադրբ. հակամարտությունն ավելի խորացավ, երբ Ադրբեջանն իրականացրեց Հայաստանի և Լ. Ղ-ի շրջափակում՝ մեծ վնաս պատճառելով նրանց տնտեսությանը։
1990-ի մայիսին Հայաստանում տեղի ունեցան հանրապետության Գերագույն խորհրդի ընտրություններ, որոնք պսակվեցին Դարաբաղյան շարժմամբ կյանքի կոչված Հայոց համազգ. շարժման հաղթանակով։ Օգոստոսին նորաստեղծ Գերագույն խորհուրդն ընդունեց հռչակագիր Հայաստանի Հանրապետության ստեղծման մասին, հաստատեց իր հավատարմությունը Հայաստանի և Լ. Ղ-ի վերամիավորման մասին 1989-ի դեկտ. 1-ի որոշմանը։
1991-ին Վրաստանը անկախ հռչակվելուց հետո Ադրբեջանը մնաց Անդրկովկասի միակ հանրապետությունը. ուր պահպանվեց հին կոմունիստական վարչակարգը։ Այս հանգամանքը կանխորոշեց ԽՍՀՄ կենտրոնի և Ադրբեջանի մերձեցումը։ Իշխանությունը ԼՂԻՄ-ում կենտրոնացվեց զինվորական պարետի և, այսպես կոչված, հանրապետ. կազմկոմիտեի ձեռքում։ Հենվելով մարզում տեղակայված խորհրդային ներքին զորքերի և բանակային ստորաբաժանումների լայն աջակցության վրա՝ Ադրբեջանի իշխանությունները ձգտում էին մեկուսացնել Լ. Ղ. արտաքին աշխարհից, ճնշել արցախահայության դիմադրությունը, կազմակերպել ադրբեջանցիների վերաբնակեցումը այլ վայրերից Լ. Ղ. և այլն, որին ի պատասխան Լ. Ղ-ի հայ բնակչությունը դիմեց ինքնապաշտպանության։
1991-ի ապրիլ-մայիսին ադրբ. իշխանությունները՝ ԽՍՀՄ ներքին զորքերի և խորհրդային բանակի զորամասերի ակտիվ մասնակցությամբ իրագործեցին Ադրբ. ԽՍՀ Գետաշենի ենթաշրջանի բնիկ հայ բնակչության բռնի տեղահանումը։ Միաժամանակ հարձակումներ կատարվեցին սահմանամերձ հայկական բնակավայրերի վրա՝ շարունակելով Հայաստանի և Լ. Ղ-ի շրջափակումը։ 1991-ի օգոստ. 30-ին Ադրբ. ԽՍՀ հայտարարեց ԽՍՀՄ կազմից իր դուրս գալու մասին։ ԼՂԻՄ-ը, օգտվելով սահմանադրական իր իրավունքից, 1991-ի սեպտ. 2-ին, ԼՂԻՄ-ի մարզային և հայաբնակ Շահումյանի շրջ. խորհուրդների համատեղ նստաշրջանում հռչակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) ստեղծումը։ Նույն թվականի դեկտեմբերի 10-ի անկախության հանրաքվեի ժամանակ հայ բնակչությունը միահամուռ արտահայտվեց Հանրապետության անկախության օգտին։
1991-ի 2-րդ կեսից և հատկապես Ադրբեջանում ժող. ճակատի իշխանության գլուխ գալուց (1992) հետո Ադրբեջանը ընդարձակեց ռազմական գործողությունները Լ. Ղ-ի հայ խաղաղ բնակչության դեմ՝ օգտագործելով Ռուսաստանի բանակից ստացած մարտական ծանր տեխնիկան, զանգվածային ոչնչացման միջոցները, մարտական ինքնաթիռներ։ Միաժամանակ սաստկացան հայ-ադրբ. սահմանի երկայնքով շարունակվող մարտերը։ 1992-ի մայիսին Լ. Ղ-ի ինքնապաշտպանության ուժերը ազատագրեցին Շուշին, ապա գրավեցին Լաչինը՝ ստեղծելով Լ. Ղ Հայաստանի հետ կապող միջանցք։ Ավելի ուշ՝ օգոստ., ադրբ. բանակին (նրան տրամադրված մեծաքանակ զենքի միջոցով) հաջողվեց գրավել Շահումյանի շրջանը, Մարտակերտի շրջանի մեծ մասը՝ ԼՂՀ հյուսիս-ում։
1988-ից Լ. Ղ-ի հիմնախնդիրը գըտնըվում է միջազգային հասարակայնության ուշադրության կենտրոնում։ ԱՄՆում և եվրոպական մի շարք երկրներում գործող Հայ դատի հանձնախմբերը մեծ աշխատանք ծավալեցին՝ ձգտելով պարզաբանել համաշխարհային հասարակայնությանը Լ. Ղ-ի հիմնախնդրի էությունը։ Ղարաբաղում և նրա շուրջ ծավալվող դեպքերը լայնորեն լուսաբանվում են սփյուռքահայ մամուլի էջերում, Դարաբաղյան շարժումը դիտվում է որպես հայ ազգ-ազատագրական պայքարի դրսևո րում արդի պայմաններում, հայկական հարցի բաղկացուցիչ մաս։ Ռուս մի խումբ մտավորականների նախաձեռնությամբ ստեղծվեց Ռուսաստանի մտավորականության «Ղարաբաղ» կոմիտեն (Комитет российской интеллигенции "Карабах"-КРИК), Ս. Պետերբուրգում ձևավորվեց Արցախի մարդասիրական օգնության միջազգային կոմիտե։ 1»91-ի մարտին Լ. Ղ-ի խնդիրը քննարկվեց ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովում, որը նշեց, որ Արցախում ոտնահարվում են հայ բնակչության ազատությունները, նրա ինքնորոշման իրավունքը։ Այս նույն եզրակացությանն են հանգել Լ. Ղ. այցելած եվրոպական մի շարք երկրների պառլամենտների անդամներ, հասարակական գործիչներ։
1991—92-ին Լ. Ղ-ի հիմնախնդրով և հայ-ադրբ. հակամարտության կարգավորման հարցով զբաղվեցին Եվրոպայի անվտանգության և համագործակցության խորհրդակցության (ԵԱՀԽ) շրջանակներում։ Հարցի քննարկման հաճար որոշվեց գումարել հատուկ կոնֆերանս Բելառուսի մայրաքաղաք Մինսկում, իսկ կոնֆերանսի նախապատրաստման համար կազմակերպվեցին նախնական հանդիպումներ Հոոմում։ Սակայն բանակցությունները որևէ շոշափելի արդյունք չտվեցին։ Ադրբեջանը, չճանաչելով Լ. Ղ-ի անկախությունը և Լ. Ղ-ի հետ կապված բոլոր հարցերը համարելով իր ներքին գործը, վռայստրեն խոչընդոտում էր Լ. Ղ-ի ներկայացուցիչներին մասնակցել խաղաղության գործընթացին՝ չհամաձայնելով Լ. Ղ-ին վերապահել բանակցությունների լիիրավ մասնակցի կարգավիճակ։ Ադրբեջանը պնդում էր, որ Լ. Ղ. կազմում է իր տարածքի մի մասը և հենվում էր ԵԱՀԽ-ի կողմից ընդունված միջպետ. սահմանների անխախտելիության սկզբունքի վրա։ Լ. Ղ. հենվում էր միջազգային հանրության կողմից ընդունված ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքի վրա։
Սկսած 1993-ից, երբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերին հաջողվեց կասեցնել ադրբ. զռրքեյփ հարձակումը և ռազմական գործողությունները տեղափոխել ԼՂՀ սահմանակից ադրբ. շրջաններ, համաշխարհային հանրությունը բազմապատ-