Jump to content

Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/159

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

1920-ական թթ. շարունակել է նյութ, օգնություն ցույց տալ հայ որբերին ու փախստականներին, խորհրդային Հայաստան ուղարկել դեղորայք Գերմանահայկական ընկերության կողմից։ Լ-ի հրապարակած "Der Kristaliche Welt", և "Der Orient" պարբ-ներում մշտապես հրատարակվել են հոդվածներ և նյութեր Հայաստանի վերաբերյալ։ Լ-ի երկերը և դիվանը (որի նյութերի մի մասը գտնվում է Հայաստանի Հանրապետությունում) ապացուցում են, որ արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերում առաջին աշխարհամարտի ժամանակ կատարվել է հայերի ցեղասպանություն։

երկ Armenian und Europe, В., 1896; Bericht tlber die Lage des Armenischen Voikes in der TVrkei, Potsdam, 1916; Deutschland und Armenian 19141918, Potsdam, 1919.

Գրականություն

Гольтц Г., Корхмаэян Р., Доктор Иоганнес Лепсиус. Страницы жизни, •Մերձավոր և Միջին Արևելքի երկրներ ու ժողովուրդներ», հ. 12, Թուրքիա, Ե., 1985։

Հ. Կորխմազյան

ԼԻԲԿՆԵԽՏ (Liebknecht) Կարլ (1871-1919, գերմանական և միջազգային բանվորական շարժման գործիչ։ Գերմանիայի կոմկուսի (1918) հիմնադիրներից։ II ինտերնացիոնալի անդամ։ Անձամբ ճանաչել է հայ բոլշևիկ գործիչներ Ս. Շահումյանին, Բ. Կնունյանցին, Ա. Բեկզադյանին, Վ. Կասպարովին, Հ. Հակոբյանին, Հ. Գյուլիքևխյանին։

Կ. Լիբկնեխտ

Բազմիցս հանդես է եկել թուրք, կառավարության և նրա հովանավոր Գերմանիայի հակահայկական քաղաքականության դեմ, պաշտպանել հայ ժողովրդի շահերը։ 1916-ին գերմ. ռայխսագում հարցապնդում է արել Թուրքիայի հայ բնակչության կոտորածների վերաբերյալ, պահանջել արդարացի հատուցում դաշնակից թուրք, կառավարությունից և Թուրքիայում մնացած հայ բնակչու թյան անվտանգության ապահովում։ հայկական հարցին Լ. անդրադարձել է «Ապարտակի միություն» քաղաքական նամակներում (N 12, N 13) գերմ. կառավարությանը մեղադրելով հայկական կոտորածները լռության մատնելու համար։

1916-ի հունիսին Բեռլինի կայսեր, դատարանին ներկայացրած հայտարարության մեջ Լ. հիշեցրել է գերմ. կառավարության 1913-ի այն հայտարարությունը, թե ռուսների հնարավոր մուտքը Հայաստան առիթ կդիտի պատերազմի համար։ Հայաստանի նկատմամբ իմպեր. պետությունների զավթող. ծրագրերի վերաբերյալ մի շարք դիտողությունները մտել են Լ-ի «Իմ պրոցեսը ըստ փաստաթղթերի» (1918) ժող-ի մեջ։

Գրականություն

Դարիբջանյան Գ. Բ., Կարլ Լիբկնեխտը և Ռոզա կուքսեմբուրգը հայ ժողովրդի մասին, ե., 1971։

Գ. Դարիբջանյան

ԼԻՆՉ (Lynch) Հենրի Ֆինիս Բլոս (1862-1913), անգլիացի հայագետ, աշխարհագետ, ճանապարհորդ, հասքաղաքական գործիչ։ Իոլանդ. ազնվական տոհմից (տատը սեբաստացի հայուհի)։ Հայաստան կատարած երկու ճանապարհորդությունների (1893-94, 1898) ժամանակ հավաքած նյութերի հիման վրա գրել է լայն ճանաչում գտած «Հայաստան» աշխատությունը (1901, հայերեն համառոտ թրգմ.՝ 1913-14), որը կազմված է երկու հատորից «Ռուսական Հայաստան» և «Տաճկահայասւոան»։ Աշխատությունը պարունակում է արժեքավոր տեղեկություններ Հայաստանի պատմության, աշխարհագրության. ժողովրդագրության, հայ բանահյուսության վերաբերյալ, վիճակագրական նյութեր։ Լ. ցույց է տվել, որ ցարական և թուրք, կառավարությունները վարել են հետադիմ. քաղաքականություն Հայաստանում, հալածել հայերին, հայ եկեղեցին և հայոց լեզուն։

Լ. հետաքրքրվել է նաև Հայկական հարցով։ Լինելով անգլիական պառլամենտի անդամ (1906-ից)՝ քննադատել է արտգործնախարար է. Գրեյի քաղաքականությունը, հանդես եկել հայ ժողովրդի իրավունքների պաշտպանությամբ։ Մահից ոչ շատ առաջ անգլիական մամուլում հրապարակել է «Բաց նամակ»՝ հայկական բարենորոգումների վերաբերյալ։

Երկեր Армения։ очерки и этюды, т. 1-2 Тифлис, 1910.

ԼԻՊԱՐԻՏՅԱՆ ժիրայր (ծ. 1945, Բեյրութ), պատմաբան։ Կրթությունն ստացել է Կալիֆոռնիայի համալսարանում (Լոս Անջելես)։ 1974-ից դասավանդել է նույն համալսարանի պատմության բաժանմունքում, նաև ամերիկյան այլ համալսարաններում։ 1981-88-ին եղել է ՀՀԴ կուսակցության կենար, արխիվի (Բոստոն), 1982-ից նաև Զորյան ինստիտուտի տնօրենը և 1983-ից «Արմինյեն ռեվյու» ("Armenian Review") ամսագրի (Բոստոն) խմբագիրը։ 1991ից՝ Հայաստանի Հանրապետության նախագահի խորհրդական. 1993-ից, միաժամանակ՝ ՀՀ արտգործնախարարի առաջին տեղակալ, 1994-ի նոյեմբերից՝ ՀՀ նախագահի գլխավոր խորհրդական, հատուկ հանձնարարությունների գծով դեսպան։ Ուսումնասիրում է հայ քաղաքական մտքի, հայ ժողովրդի ազատագրական պայքարի, հայերի ցեղասպանության պատմությունը, այս խնդիրներին նվիրված մի շարք աշխատությունների հեղինակ է։ Մասնակցել է մարդու իրավունքներին ու ցեղասպանությանը նվիրված միջազգային կոնֆերանսների ու սիմպոզիումների։ 1984-ի ապրիլին ելույթ է ունեցել ժողովուրդների մշտական ատյանում՝ «Երիտթուրքերի գաղափարախոսությունը» հաղորդմամբ։

Երկեր Objectivity and the Historiography of the Armenian Genocide, "The Armenian Review", 1978, No1; The Ultimate Repression։ The Genocide of the Armenians, 1915-1917. In։ Genocide and the Modem Age, Greenwood Pmss, 1987; Armenia at the Crossroads. Democracy and Nationhood in the Post Soviet Era, Watertown, Mass., 1991.

Գ. Մախմուրյան

ԼԼՈՅԴ ՅՈՐՋ (Lloyd George) Դեյվիդ (1868-1945), անգլիական պետական գործիչ։ Լիբերալ կուսակցության ղեկավար։ 1905-08-ին առևտրի, 190815-ին՝ ֆինանսների նախարար, 191622-ին՝ պրեմիեր մինիստր։ 1919-20-ի Փարիզի հաշտության կոնֆերանսի և