Վերսալյան պայմանագրերի գլխավոր հեղինակներից։ 1919-22-ին պաշտպանել է անգլո-հունական պատերազմը թուրք, ազգայնական շարժման դեմ, սակայն, անհաջողություն կրելով, պաշտոնաթող է եղել։
1917—22-ին Լ. Ջ. իր հրապարակային ելույթներում և միջազգային կոնֆերանսներում (Փարիզ, Լոնդոն, Սան Ռեմո) հանդես է եկել հօգուտ հայկական հարցի դրական լուծման՝ դատապարտելով Մեծ Բրիտանիայի ավանդական թուրքամետ քաղաքականությունը («Բրիտանական կառավարության քաղաքականությունը ճակատագրական անխուսափելիությամբ հանգեցրեց 1895-97 և 1909 թվականների սոսկալի սպանդին և 1915 թվականի զարհուրելի կոտորածին» (Ллойд Джордж, Правда о мирных договорах, т. 2, с. 390))։ Անտանտի երկրներին հորդորել է կատարել իրենց խոստումները «Փոքրիկ դաշնակցի» հանդեպ՝ ապահովելով նրա անկախությունը։ Բայց, լինելով իրապաշտ քաղաքագետ, հետպատերազմյան խաղաղության հարցերում գործարքի մեջ է մտել քեմալական Թուրքիայի հետ՝ հայկական հարցը զոհաբերել բրիտանական կայսրության շահերին։
Երկեր Военные мемуары, т. 1-6, М., 1934-37;
Правда о мирных догово/mx, т. 1-2 М., 1957.
Ջ. Թորոսյան
ԼՅՈՒՔՍԵՄԲՈՒՐԳ (Luxemburg) Ռոզա (1871-1919), գերմանական և միջազգային բանվորական շարժման գործիչ։ Գերմանիայի կոմկուսի (1918) հիմնադիրներից։ Ուսումնասիրել է ազգային հարցը, հետաքրքրվել հայկական հարցով, հայ ժողովրդի ազգ-ազատագրական պայքարով.
դատապարտել թուրք, կառավարողների կազմակերպած հայերի ցեղասպանությունը։ Դրեզդենում հրատարակվող "Sachsische Arbeiter Zeitung" թերթի 1894- ի հոկտեմբերյան համարներում տպագրված «Ազգային պայքարը Թուրքիայում և սոցիալ-դեմոկրա- տիան» հոդվածաշարում մերժել է տարածված այն կարծիքը, թե իբր Թուրքիայում կատարված իրադարձությունները (հայերի կոտորածները, հայերի և հույների ելույթները) արդյունք են դիվանագիտական մեքենայությունների։ Նա քննադատել է անգիտությունից եկող այն մտայնությունը, թե իբր թուրքական սարսափները լոկ մտացածին են, և որ Թուրքիան մի հեքիաթային աշխարհ է, ուր «տարբեր ազգություններ դարերով խաղաղ ապրում են կողք-կողքի», «վայելում են ամենակատարյալ ինքնավարություն», և միայն եվրոպական դիվանագիտության միջամըտությունն է ստեղծել արհեստական դժգոհություն, որ այդ պայմաններում սուլթանը անկարող էր իրականացնել իր «քանիցս հավանության արժանացած ռեֆորմները»։ Լ. նշել է, որ Թուրքիան դարեր շարունակ ստեղծել է դասակարգային և ազգային ճնշման մի այնպիսի համակարգ, որի պայմաններում այնտեղ բնակվող քրիստոնյա ազգերի դժգոհությունը վեր է ածվել ազգազատագրական պայքարի, ե որ ս-դ., սկզբունքորեն կողմ լինելով ազգ-ազատագրական պայքարին, պետք է ճանաչի ու համակրանքով վերաբերվի հայերի ազատագրական ձգտումներին։ 1915-ին Գերմանիայում հրատարակված «Սոցիալդեմոկրատիայի ճգնաժամը» գրքույկում Լ. մերկացրել է Աբդուլ Համիդի կառավարության և ապա երիտթուրքերի ստորաքարշությունը Գերմ. կայսրության առջև՝ նշելով նաև, որ երիտթուրքերը շարունակել են Աբդուլ Համիդի քաղաքականությունը հայկական հարցում։
Գրականություն
Դարիբջանյան Գ., Կարլ Լիբկ նեիոոը և Ռոզա կուքսեմբուրգը հայ ժողովրդի մասին, Ե., 1971։
Գ. Դարիբջանյան
ԼՈԲԱՆՈՎ-ՌՈՍՏՈՎՍԿԻ Ալեքսեյ Բորիսովիչ (1824-1896), ռուս դիվանագետ, իշխան։ 1878-79-ին դեսպան Թուրքիայում, 1879-82-ին Անգլիայում,
1882-95-ին՝ Ավստրո-Հունգարիայում, 1894-ին՝ Գերմանիայում։ 1895-96-ին՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար։ Ի հակադրություն Ա. Գորչակովի, նրա քաղաքական հավատամքն էր՝ եթե Ռուսաստանը պետք է զիջումների գնա իր արևելյան քաղաքականության մեջ, ապա ավելի լավ է այդ զիջումները կա տարի ոչ թե եվրոպական երկրներին, այլ հենց Թուրքիային, որպեսզի իր խիստ պահանջներով նրան չմղի Անգլիայի և Ավստրո-Հունգարիայի գիրկը։ Արևմտյան Հայաստանում «նոր Բուլղարիա» թույլ չտալու մտահոգությամբ՝ նա դեմ էր հայկական արմատական բարենորոգումներին և խրախուսում էր «Հայաստան առանց հայերի» ցարական քաղաքականությունը, որը արձակեց սուլթան Աբդուլ Համիդ ll-ի ձեռքերը՝ իրագործելու արևմտահայերի 18Ց4-Ց6-ի ջարդերը։ Հավաքել և հրատարակել է արխիվային նյութեր (XVIII-XIX դդ.), զբաղվել ռուս, ազնվական ընտանիքների (այդ թվում՝ հայազգի Դելյանովների) տոհմագրությամբ։
Ձ. Թորոսյան
ԼՈԶԱՆԻ ԿՈՆՖԵՐԱՆՍ 1922-23, միջազգային կոնֆերանս Մերձավոր Արևելքի հարցով՝ Թուրքիայի դեմ անգլո-հունական արշավանքի (1919-22) ձախողումից հետո։ Տեղի է ունեցել 1922-ի նոյեմբ. 20-ից 1923-ի հուլիսի 24-ը, Լոգանում (Շվեյցարիա)։ Մասնակցել են Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Իտալիան, Հունաստանը, ճապոնիան, Ռումինիան, Հարավսլավիան, ԱՄՆ-ը (որպես դիտորդ) և Թուրքիան։ խորհրդային (ռուսուկր-վրաց.) միացյալ պատվիրակությունը մասնակցել է միայն սևծովյան նեղուցների հարցի քննարկմանը։ Լ. կ. ավարտվել է մի շարք փաստաթղթերի ստորագրմամբ, որոնց մեջ ամենակարևորը Լոզանի հաշտության պայմանագիրն էր, որով հաստատվեցին Թուրքիայի արդի սահմանները՝ փաստորեն փոխարինելով 1920-ի Սևրի հաշտության պայմանագրին. Վերացվեցին օտարերկրացիների տնտեսական ու քաղաքական արտոնությունները Թուրքիայում, հատուկ կոնվենցիայով թույլատրվեց առևտր. ու ռազմական նավերի ելումուտը սևծովյան նեղուցներով և այլն։
Լ. կ-ում քննարկվեց նաև Հայկական հարցը։ Հայաստանի Հանրապետության պատվիրակությանը (Ա. Ահարոնյան, Ա. Խատիսյան) չթույլատրվեց պաշտոնապես մասնակցել կոնֆերանսին, քանի որ նա այլևս չէր ներկայացնում Հայաստանը, որտեղ