Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/165

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

կապակցությամբ հայերի մի մասն ունեցած պատրանքներն իրենց դրսևորումն են գտել Մարտի 31-ի հեղախության արդյունքը» կտավում։ Սակայն Կիլիկիայում և այլուր սկսված հայկական կոտորածներն ի չիք դարձրին մի շարք հայ մտավորականների, այդ թվում նաև նկարչի ակնկալած հույսերը երիտթուրքերի իշխանությունից։ Խ-ի արվեստում հատուկ տեղ է գրավում հայ գաղթականության թեման։ Արվեստագետը պատկերել է Երևանի, Էջմիածնի եկեղեցիների բակերում, կայարաններում տառապող, թշվառության հասպծ արևմտահայ փախըստականներին, հայ որբերին և որդեկորույս կանանց («Հայ որբ մը Կարինի սալահատակներուն վրա» (1Ց13), «Հայ գաղթականները» (1921) և այլն)։

1920-ական թթ. Խ. Եվրոպայի տարբեր երկրներում և ԱՄՆ-ում ցուցադրել է «Վանքի պահապանը» («Շատախցի հայը»), «Վերջին աղոթողները», «Տանջանքը». «Սասունցի կինը» և այլ ստեղծագործություններ, որոնք արժանացել են Յո. Ստրժիգովսկու, Ֆ. Մակլերի և այլոց բարձր գնահատանքին։

Լ. Չուգասզյան

ԽԱՍԻՈՏԻՍ Իոաննիս (ծ. 1936), հույն պատմաբան։ Փիլիսոփայության դ-ր, Սալոնիկի համալսարանի նոր պատ մության ամբիոնի պրոֆեսոր։ Օսմ. կայսըրությունում և արևմտյան Հայաստանում հայերի ցեղասպանությանը, XIX դ. վերջի XX դ. սկզբի հայ-հուն. հարաբերություններին նվիրված աշխատությունների հեղինակ («Հույները և հայերի կոտորածները, 1890-1896», 1981, անգլ., «Հայերի ցեղասպանությունը և հույները (1915-1923)…», 1990, անգլ., «Հունական աղբյուրները հայերի ցեղասպանության մասին», 1990, հուն, և այլն)։ «Թեսալոնիկեի հայկական գաղութը. ձևավորումը, կառուցվածքը, գաղափարախոսությունը և հասարակական Էությունը» (1986, համահեղինակ) աշխատության մեջ շարադրված է Հունաստանի ամենամեծ հայկական համայնքներից մեկի առաջացման և զարգացման պատմությունը; Խ. մասնակցել է հայերի ցեղասպանությանը նվիրված միջազգային գիտաժողովների։

ԽԱՍՏՈՒՐԻ ԿՌԻՎ 1899, տեղի է ունեցել հոկտեմբերի 26-ին, Ալաշկերտի Խաստուր գյուղում, հայ ֆիդայիների խմբի (83 մարտիկ) և թուրք-քրդական կանոնավոր զորքի (1000-ից ավելի) միջև։ Խումբը, Խանի հրամանատարությամբ Տարոն զենք փոխադրելիս, Կարսի մոտ սահմանն անցնելով, մատնությամբ Խաստուրում հայտնվել է պաշարման մեջ։ Հայդուկները, Խանի հնարամիտ և հանդուգն առաջնորդությամբ, ճեղքել են թշնամու պաշարման շղթան և գրավել Խաստուրից հարավ-արմ. գտնվող բարձունքը։ Յուրաքանչյուր տասնյակ (տասնապետներից էին Սեպուհը, Մուրադ Սեբաստացին) առաջացել է կռվելով հնարավորություն տալով մյուսին հասնել և բարձրանալ լեռը։ Թշնամին կրակել է երկու կողմից, ֆիդայիները, օգտվելով մթությունից, սողալով անցել են կրակի միջով, իսկ հակառակորդի արձակած գնդակները տեղացել են հենց իրենց վրա։ Խ. կ-ում թշնամին տվել է 350, ֆիդայիները 17 սպանված։ Խ. կ-ի և Խանի մասին հայ ժողովուրդը երգեր է հյուսել։

U. Ներսիսյան

ԽԱՏԻՍՅԱՆ Ալեքսանդր Հովհաննեսի (հվանի) (1876, Թիֆլիս 1945. Փարիզ), հասարակական-քաղաքական գործիչ։ ՀՀԴ կուսակցության անդամ։ Ավարտել է Թիֆլիսի պետական գիմնա զիան, սովորել Մոսկվայի ու Խարկովի համալսարաններում, ապա՝ Գերմանիայում։ Մասնագիտությամբ (բժիշկ) չի աշխատել։ 1902-ին ընտրվել է Թիֆլիսի քաղխորհրդի անդամ, 1906-ին՝ Թիֆլիսի քաղաքագլխի օգնական. 1909-17-ին Կովկասյան քաղաքների միության նախագահ (1910-17-ին, միաժամանակ՝ Թիֆլիսի քաղաքագլուխ, 1915-17-ին հայոց ազգային բյուրոյի (Թիֆլիս) նախագահ)։ 1917-ին տեղափոխվել է Հայաստան, ընտրվել Ալեքսանդրապոլի քաղաքագլուխ. 1918-ին՝ Անդրկովկասյան սեյմում ֆինանսների նախպրար։ Մասնակցել է Տրապիզոնի և Բաթումի հաշտության բանակցություններին (տես Տրապիզոնի բանակցություններ 1918, Բաթումի պայմանագիր 1918)։ 1918-ի նոյեմբերից՝ Հայաստանի Հանրապետության (1918-20) արտաքին գործերի նախարար, 1919-ի ապրիլից 1920-ի մայիսը՝ վարչապետ։ 1920-ի դեկտ. 2-ին ստորագրել է Ալեքսանդրապոլի պայմանագիրը։ Հայաստանում խորհրդային իշխանություն հաստատվելուց հետո՝ վտարանդի։ Ապրել է Փարիզում, շարունակել քաղաքական գործունեությունը (Ազգ. պատվիրակության անդամ էր 1922-23-ի Լոգանի կոնֆերանսում)։ Գրել է «Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը» (1930) հուշագրությունը։

ԽԱՐԱԽԱՆՅԱՆ Ներսես եպիսկոպոս (աշխարհիկ անունը՝ Հմայակ) (1850, գ. Ավրան (Մշո դաշտում) 12.4.1915, Մուշ), հոգևորական, ազգային-ազատագրական շարժման գործիչ։ Սովորել