Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/164

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ԽԱՆԱԶԱՏ, Խ ա ն Ա զ ա տ, Ռուբեն (Կարապետյան Նշան) (1862, Երևան 1929, Իրան), ազգային-ազատագրական շարժման գործիչ, հնչակյան կուսակցության հիմնադիրներից և ղեկավարներից։ Թիֆլիսում ռեալական դպրոցն ավարտելուց հետո սովորել է ժնևի համալսարանում։ 1889-90-ին Թուրքիայում հիմնել է հնչակյան կազմակերպություններ. եղել 1890-ի Գում Գափուի ցույցի ոգեշնչողներից։ Թիֆլիսում փորձել է միավորել հնչակյան և դաշնակցություն կուսակցությունները «Հայ հեղափոխականների դաշնակցության» մեջ։ Կողմնակից էր այլազգի քաղաքական կազմակերպությունների հետ համագործակցության. 1891-ին Աթենքում նախաձեռնել է հնչակյան կուսակցության և հույն հայրենասերների «Արեվելյան միության» դաշինքի ստեղծմանը։ 1893-95-իէՏ ԱՄՆ-ում, հայերի շրջանում, տարածել է հնչակյան գաղափարներ և նպաստել հնչակյան կազմակերպությունների ստեղծմանը։

1895-ին վերադարձել է Ռուսաստան, մասնակցել Զեյթունում նախապատրաստվող ապստամբության համար միջոցների հավաքմանը, ինչի համար ցարական իշխանությունները նրան ձերբակալել են ու բանտարկել։ 1896-ին, հիվանդության պատճառով բանտից ազատվել է և ուղարկվել աքսոր։ 1901ին, ժամկետը լրանԱյլուց հետո, անցել է արտասահման։ Բանտային տարիներին վերանայել է հնչակյան կուսակցության քաղաքական գիծը։ Հուսախաբ լինելով եվրոպական տերություններից և Ռուսաստանից՝ արևմտյան Հայաստանին օգնություն չկազմակերպելու, 1894-96-ի հայերի ջարդերը չդատապարտելու համար, չհավատալով հայկական ազատագրական ուժերի միավորման հնարավորությանը՝ Խ. հանգել է արևմտյան Հայաստանում ազատագրական շարժման անհեռանկարայնության գաղափարին։ 1905-ին Փարիզում կայացած հնչակ- յան կուսակցության համագումարում այդ տեսակետը մերժվել է. և Խ. հեռացել է քաղաքական գործունեությունից։ Գրել է հուշեր՝ «Հայ հեղափոխականի հիշողություններ» («Հայրենիք» ամսագիր. Բոստոն, 1927-29)։

Ո. ԽոլրշոլդյաՆ

ԽԱՆԱՍՈՐԻ ԱՐՇԱՎԱՆՔ 1897, կազմակերպվել է հուլիսի 25-ին, դավաճանության զոհ դարձած հայ ֆիդայիների համար քրդական մազրիկ ցեղից վրեժ լուծելու նպատակով։ Արշավանքի գաղափարը հղացել է Նիկոլ Դումանը և արժանացել Ք. Միքայելյանի հավանությանը։ Դաշնակցության Կովկասյան շրջանային ժողովը հաստատել է ծրագիրը, որը իրականացրել է ՀՀԴ արևելյան բյուրոն։ Կազմվել է զինված արշավախումբ (շուրջ 275 մարդ), որը բաժանվել է հարյուրակների, հիսնյակների և տասնյակների։ Ընդհանուր հրամանատար է նշանակվել Վարդանը, օգնական՝ Հ. Արղությանը (Իշխան), հարյուրապետներ՝ Մոկացի Մանուկը և Էրզրումցի Արամայիսը, հիսնապետ՝ Նիկոլ Դումանը, հեծելախմբի հրամանատար՝ Սևքարեցի Սաքոն. Գաղտնի շարժվելով՝ արշավախումբը Մալմաստից բարձրացել է պարսկա-թուրքական սահմանի Արաուլ լեռը, այնտեղից անակնկալ հարձակվել լեռան ստորոտում՝ Խանասորի դաշտում գտնվող քրդական մազրիկ ցեղի վրա, կոտորել և նահանջել։ Ցեղի առաջնորդ Շարաֆ բեկը փախել Է։ Նիկոլ Գումանի հրամանով խնայել են միայն կանանց և երեխաներին։

Մազրիկ ցեղի վերացմամբ հնարավոր են դարձել զենքի հաջող առաքումները Սալմաաո-Վասպուրական-Տարոն ուղղությամբ։ Խ. ա-ի մասնակիցները (հայտնի են «խանասորյան սերունդ» անվամբ) հետագայում էլ շարունակել են իրենց ազգ-ազատագրական գործունեությունը։

Գրականություն

Ո ո լ բ ե ն, Հայ հեղափոխականի մը հիշատակները, հ. 1, 3 հրտ., Թեհրան, 1982։ Նիկոլ Դու մ ա ն (Գիմեր իր կյանքեն), Բուխարեստ, 1933։

Ա Ներսիսյան

ԽԱՉԱՏՈԷՐՅԱՆ Սարգիս Կարապետի (1886, Մալաթիա-1947, Փարիզ), նկարիչ։ Մասնագիտ. կրթությունն ստացել է Հռոմի գեղարվեստի ինստ-ում (19081911) և Փարիզի դեկորատիվ արվեստների դպրոցում (1912-14)։ Ականատեսն է Մեծ եղեռնի արհավիրքների, հարազատ ժողովրդի ողբերգության, որը և դարձել է Խ-ի ստեղծագործության հիմնական թեման։ Հայ ժողովրդի մարտիրոսությանը նկարիչն անդրադարձել է դեռևս մինչև 1911-ը վրձնած «Վրեժը», «Հայուհին», «Ես և մահը» պատկերներում։ Օսմ. «հեղափոխության»