1912-ին հայերի թիվը կազմում էր 204 հազար մարդ 1880-ական թթ. 270 հզ-ի փոխարեն (ողջ բնակչության ընդամենը 35,4 %-ը)։
Մեծ եղեռնի տարիներին նահանգի հայերը բռնությամբ տեղահանվել են և վայրագորեն բնաջնջվել։ 1921-ին այնտեղ մնացած հազիվ 35 հազար հայերը հետագայում, չդիմանալով կրկնվող հալածանքներին, մեծ մասամբ լքել են իրենց բնօրրանը։
Գրականություն
Թ ե ո դ ի կ, Ամենուն տարեցոյցը, ԺՁ տարի, ԿՊ, 1922։ Հայերի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում, փաստաթղթերի և նյութերի ժող., Մ. Գ. Ներսիսյանի խմբ., ե., 1991։
Գ. Բադալյան
ԽԵՆԹ (Տեր-Պողոսյան Սամսոն Պողոսի) (1846, գ. Ղարաջորան (այժմ գ. Արագյուղ ՀՀ Նաիրիի շրջանում) 1911), 1877-78-ի ռուս-թուրքական պատերազմի հերոս։ Սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում։ 1877 ի ռուս-թուրքական պատերազմի ժամանակ կամավոր մտել է ռուս, բանակ, մասնակցել գեներալ Ա. Տեր-Ղուկասովի գլխավորած Երևանյան ջոկատի ռազմական գործողություններին։ 1877-ի հունիսին, երբ թուրք, զորքերը շրջապատել են Բայազետի բերդը, քրդական տարազով ծպտված Խ. (լավ տիրապեւոել է քրդերենին), ձևանալով խենթ, գիշերով դուրս է եկել թշնամու օղակից և ռուս, հրամանատարությանը տեղեկացրել բերդի վիճակի մասին։ Օգնության եկած ուժերը հունիսի 28-ին ազատագրել են Բայազետը և փրկել բերդի կայազորը։ Այդ սխրագործության համար Խ-ին շնորհվել է սպայական կոչում և Գեորգիևյան ոսկե խաչ։ Պատերազմից հետո աշխատել է պետական հիմնարկներում։ XIX դ. 80-90-ական թթ. իր հեծյալ խմբով մասնակցել է Արարատյան դաշտը և շրջակայքը ասպատակող քրդական հրոսակախմբերի դեմ կռիվներին։ Խ. Րաֆֆու «Խենթը» վեպի գլխավոր հերոս Վարդանի նախատիպն է։ «Բայազետ» վեպում նրա կերպարին անդրադարձել է նաև ռուս գրող Վ. Պիկուլը։ Խ. թաղված է Էջմիածնում, Ս. Գայանե եկեղեցու բակում։
ԽԵՁՈ ( ՞ 1915, թաղված է Վանում), ազգային-ազատագրական շարժման մարտիկ։ ՀՀԴ կուսակցության անդամ։
1904- ին եղել է Իրանում, Նիկոլ Գումա նի խմբում փորձել է անցնել Սասուն, 1905-06-ին՝ Թիֆլիսում, հայ-թաթարական ընդհարումների ժամանակ մասնակցել է հայերի ինքնապաշտպանությանը. հետագայում, 1908-10-ին՝ իրան. հեղափոխ. շարժմանը։ Աոաջին համաշխ. պատերազմի (1914-18) սկզբին հայկական կամավորական 2-րդ գնդի հրամանատար Դրաստամատ Կանայանի օգնականն էր, 1915-ին հեծյալ վաշտի գլուխն անցած մասնակցել է Վանի ազատագրման (1915-ի մայիսի 5) մարտերին և առաջինը մտել ազատագրված Վան։ Այնուհետև Խ-ի վաշտն ուղղվել է դեպի Բաղեշ և Մուշ օգնելու Տարոնի և Սասունի կռվողներին։ Զոհվել է մարտում՝ Բաղեշի մոտ։
ԽԻԶԱՆ, Հ ի զ ա ն, գավառակ արևմտյան Հայաստանի Բիթլիսի նահանգի համանուն գավառում, Կեցան գետի միջին հոսանքի աջափնյա (բուն Խիզան) և ձախափնյա (Շենաձոր) ձորահովիտներում։ Խ-ի տարածքը մտել է Մեծ Հայքի Մոկք նահանգի մեջ։
XVI դ. կեսին Խ. ընկել է թուրք, տիրապետության տակ, մտցվել նախ Վանի (մինչև XIX դ. 70-ական թթ. վերջը), այնուհետև՝ Դիարբեքիրի, 1880-ից՝ Բիթլիսի նահանգների կազմի մեջ։ Միջին դարերում եղել է գրեթե զուտ հայաբնակ, ստվար բնակչությամբ գավառ՝ համանուն կենտրոնով։ Խ-ում գործել են հայ գրչության և մշակույթի մի շարք կենտրոններ, որոնցից նշանավոր էին Ս.Խաչ (Ս. Տիկնանց), Բարեձորո (Յոթն խորան), Ս. Գամադիել վանքերը։ XVIXVII դդ. թուրք-պարսկ. երկարատև պատերազմները, քրդական ցեղերի խուժումը. մեծ թվով հայերի արտագաղթը զգալիորեն փոխել են գավառի էթնիկ, դիմագիծը, սակայն մինչև XVI դ. 70-ական թթ. վերջը հայերն այնտեղ մեծամասնություն են կազմել։ Բազմաթիվ հայ ընտանիքներ գավառից հեռացել են 1880-ական թթ. սովի ժամանակ։ Հայերի թիվը նվազել է հատկապես 1894-96-ի հայկական կոտորածների հետեվանքով։ XX դ. սկզբին Խ. գավառակի շուրջ 30 հայաբնակ գյուղերն ունեցել են ավելի քան 4 հազար բնակիչ։ Հայաշատ էին Անդենց, Բրունց, Դարոնց, Խակև, Խարխոց, Կարասու (Վերին և Ստորին), Շեն, Տի գյուղերը։ հայկական անվանումները պահպանել էին քրդաբնակ շատ գյուղեր։ Հայերն զբաղվում էին երկրագործությամբ, գինեգործությամբ, ծխախոտագործությամբ, մեղվաբուծությամբ, մասամբ՝ դարբնությամբ (Շենաձորում)։
Խ-ի հայերը կոտորվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Փրկվածներն ապաստանել են արևելյան Հայաստանում։
Գրականություն
Ինճիճյան Ղ, Աշխարհագրոլթիւնչորից մասանց աշխարհի, մաս 1, Ասիա, հ. 1, Վնտ., 1806։ Նահապետյանց Ղ, Խիզան, «Մասիս», 1884, N 3596։ Ա-Դ ո, Վանի, Բիթլիսի և էրզրումի վիլայեթները. Ե., 1912։
Գ. Բադալյան
ԽԼԱԹ, Ա խ ւ ա թ. գավառ և քաղաք արևմտյան Հայաստանի Բիթլիսի նահանգի համանուն գավառում, Վանա-