ստանալ երկու սեռի երեխաներին, հայրական հոգատարություն ցուցաբերել կարիքավորների նկատմամբ և այլն։ Հայերի ներքին գործերը վարելու համար ընտրվում էին Ազգային ժողով (օրենսդիր մարմին). ազգային կենտրոնական վարչություն (գործադիր մարմին). ազգային կրոն, ժողով (հոգևոր գործեր) և քաղաքական ժողով (աշխարհիկ գործեր)։ Հիմնվում էին ուս., տնտեսական, դատաստանական, վանքերի և թաղական խորհուրդներ. ազգային գավառական վարչություն, տարբեր հոգաբարձություններ, սահմանվում երեսփոխանների ու պաշտոնյաների ընտրության կարգը, նրանց իրավունքներն ու պարտականությունները։ Ազգային ընդհանուր ժողովի անդամների թիվը 140 էր (20 հոգևորական, 120 աշխարհական)։ Երեսփոխաններն ընտրվում էին 10 տարով, իսկ երկու տարին մեկ նրանց կազմը թարմացվում էր 1/5-ով. Ընտրելու իրավունք ունեին 25, ընտրվելու՝ 30 տարին բոլորած տղամարդիկ։ Ընտրությունները կատարվելու էին փակ, գաղտնի քվեարկությամբ։
Ա. ս-յան գործողության ամենաբեղուն շրջանը 1870-90-ական թթ. էին, երբ Մ. Խրիմյանի պատրիարքության (1869-73) օրոք. ազգային ժողովը թուրք կառավարությանն է ներկայացրել տեղեկություններ արևմտյան Հայաստանի բնակչության թշվառ վիճակի մասին, որով, փաստորեն, առաջին անգամ արձանագրվել է հայկական հարցի գոյությունը։ Կ. Պոլսի պատրիարք Ն. Վարժապետյանը հայերի վատթար դրության մասին երկրորդ տեղեկանքն է տվել թուրք, կառավարությանը, իսկ
1877- 78-ի ռուս-թուրք. պատերազմից հետո նպաստել է հայկական հարցի միջազգայնացմանը։ Այդ ժամանակաշրջանում Կ. Պոլսի «սահմանադրական» մարմինները ներքին քաղաքական պայքարի պայմաններում (մերթ գերակըշռում էին թուրքամետ, մերթ եվրոպամետ տրամադրությունները) նախապատրաստել և ներկայացրել են արևմտյան Հայաստանում բարեփոխումներ անցկացնելու ծրագիրը (արտահայտվել է Սան Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ և Բեռլինի կոնգրեսի ընդունած 61-րդ հոդվածներում)։
1869-ին Ա. ս. արգելվել է Աբդուլ Համիդ ll-ի հրամանով. 1908-ին, երիտ- թուրք. հեղաշրջումից հետո վերականգնվել։
Առաջին աշխարհամարտի (19141918) ժամանակ Կ. Պոլսի հայ ազգային մարմինների բազմաթիվ գործիչներ ու երեսփոխաններ դարձել են ցեղասպանության զոհեր։ Երիտթուրք.
կառավարությունը Ա. ս. վերացնելու համար 1916-ի օգոստ. 10-ին ընդունել է օրենք՝ «Նոր կանոնադրություն Հայոց պատրիարքության վերաբերյալ»։ Պատերազմից հետո պատրիարքությունը և «ազգային ժողովները» փորձել են հայկական հարցը պաշտպանել հետպատերազմյան միջազգային կոնֆերանսներում (Փարիզ, Սան Ռեմո, Լոնդոն, Լոզան)։
Ա. ս-յան գործողությունը վերջնականապես դադարեցվել է հանրապետ. Թուրքիայում, թեև նրա որոշ դրույթներ այժմ էլ գործածվում են՝ կանոնակարգելու Կ. Պոլսի հայոց պատրիարքության և Կ. Պոլսի հայ համայնքի հարաբերությունները պետության հետ։
Ա. ս-յան սկզբունքները հիմք են ծառայել տարբեր երկրներում ապրող հայերի ինքնավարության կանոնադրությունների մշակման համար։
Գրականություն
Ս ա ր ու խ ա В U., Հայկական խնդիրն ու Ազգային սահմանադրությունը Թուրքիայում (1860֊ 1910), հ. 1, Թ., 1912։ О ր մ ա ն յ ա ն Մ , Ազգապատում, հ.Յ, մաս2, 2հրտ., Բեյրոլթ, 1961։
Հ ա մ յ ա ն S., Ազգային սահմանադրությունը երեկ և այսօր իբր հիմնաքար արևմտահայ ազգային կառույցին, «Հառաջ» օրաթերթ, 1987, հունիս 23-26։
Տ. Հաճյան (Ֆրանսիա)
«ԱԶԳԱՅԻՆ ՈՒԽՏ», ընդունել է օսմ. խորհրդարանը, 1920-ի հունվ. 28-ին՝ քեմալականների ճնշմամբ։ Ձևականորեն «Ա. ու.» անվանվում էր «անկախության պայքարի ծրագիր», սակայն, իրականում արտացոլում էր քեմալական շարժման ազգային քաղաքականության հիմնական սկզբունքները։
Դրանք մշակվել էին 1919-ի սեպտ. Սեբաստիայում (Ավազում) կայացած քեմալականների կոնգրեսում։ Ազգ. ծրագրի հիմքում ընկած էր «ազգային սահմանի» սկզբունքը, որը պահանջում էր Թուրքիայի տարածք ճանաչել այն բոլոր հողերը, պանք Օսմանյան կայսրության կազմում էին Մուղրոսի զինադադարի (1918) կնքման պահին՝ առանց արաբական երկրների (մոտավորապես այժմյան Թուրքիայի տարածքը)։
«Ա. ու.» ոտնահարում էր թուրք, լծի տակ գտնվող ժողովուրդների հույների, քրդերի, ասորիների և այլոց կենս, շահերը, սակայն ամենամեծ հարվածը հասցնում էր հայ ժողովրդին բացառելով միացյալ և անկախ Հայաստանի ստեղծումը Փոքր Ասիայի արլ-ում՝ հայ ժողովրդի բնօրրանում։ «Ա. ու.»-ի 2-րդ կետը, որը վերաբերում էր Կարսի, Արդահանի և Բաթումի շրջաններին, ուղղված էր այդ տարածքների նկատմամբ հայերի և վրացիների ունեցած անվիճելի իրավունքների դեմ։ «Ա. ու.» ի 5- րդ կետով ազգային փոքրամասնությունների ճանաչումն ու իրավունքների ապահովումն անմիջական կախման մեջ էր դնում հարևան երկրների մահմեդական բնակչության իրավունքների ճանաչումից։ Այդպիսով, քեմալականները շարունակում էին ազգային փոքրամասնությունների նկատմամբ իրենց նախորդների քաղաքականությունը։
Ռ. Աահակյան
ԱԶԳԵՐԻ ԼԻԳԱՆ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԸ։ Ազգերի լիգան միջազգային կազմակերպություն էր՝ ստեղծված Փարիզի խաղաղության կոնֆերանսի որոշմամբ, 1919-ին. ինչպես ասված էր այդ կազմակերպության կանոնադրության մեջ՝ խաղաղությունը պահպանելու և ժողովուրդների միջև համագործակցություն զարգացնելու նպատակով։ Ազգերի լիգայի ղեկավար մարմինները գտնվում էին ժնևում (Շվեյցարիա). որտեղ գումարվում էին նրա համաժողովները (ասամբլեա)։ Ազգերի լիգայում ղեկավար դեր էին խաղում Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան. ԱՄՆ-ը չմտավ այդ կազմակերպության մեջ, իսկ ԽՍՀՄ-ին թույլատրեցին անդամագըրվել միայն 1934-ին։ Լիգան գոյություն ունեցավ մինչև 1939-ը. սկսված երկրորդ համաշխարհային պատերազմի պայմաններում նա փաստորեն դադարեց գործել՝ անկարող լինելով կատարել իր հիմնական դերը՝ խաղաղության պահպանումը։ Պաշտոնապես լուծարվել է երկրորդ համաշխարհային պատերազմից հետո. 1946-ին։