Jump to content

Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/16

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

մաններում պատվիրակությունն իր եռանդն ուղղեց մեկ նպատակի՝ Անտանտի օգնությամբ ազատագրել արևմտյան Հայաստանը օսմ. տիրապետությունից; Գերազանցապես պատվիրակության և Պողոս Նուբարի ջանքերով էր, որ կազմակերպվեց Արևելյան կամ Հայկական լեգեոնը, որը ֆրանս. զորքերի կազմում մասնակցեց մի շարք կարևոր ճակատամարտերի Պաղեստինում ու Աիրիայում և պատերազմի վերջում ստրատեգիական որոշ դիրքեր գրավեց Կիլիկիայում։ Ա. պ. և Պողոս Նուբարը մեծապես աջակցեցին նաև Գ. Փաստրմաճյանի (տես Արմեն Գարո) առաքելությանը ԱՄՆ (1918) ՝ ստանալու նրա օգնությունը Կովկասյան ճակատը պահող հայկական զինված ուժերի համար։

1918-ի վերջին Պողոս Նուբարը կրկնապատկեց իր ջանքերը Հայաստանի համար «պատերազմող կողմի» կարգավիճակ ապահովելու և առաջիկա հաշտության կոնֆերանսում տեղ ստանալու համար։ Նոյեմբերի 30-ին նա հայ ժողովրդի անունից հռչակեց Հայաստանի պատմական տարածքների միավորումը և, իր պատվիրակությանը հայ ժողովրդի անունից հանդես գալու մանդատ ապահովելու համար, 1919-ի սկզբին Փարիզում հրավիրեց Հայ ազգային համագումար. Համագումարի կարևոր ձեռնարկներից մեկը եղավ «Ամբողջական Հայաստանի պատվիրակության» ընտրությունը Պողոս Նուբարի ու Ավետիս Ահարոնյանի համանախագահությամբ և նախապես պատրաստված ու 1919-ի փետրվարի 12-ին Փարիզի հաշտության կոնֆերանսին ներկայացված հայկական պահանջների համատեղ հուշագրի վավերացումը, որը հիմնավորում էր հայկական անկախ պետության ստեղծման անհրաժեշտությունը և ճշտում նրա տարածքը արևմտյան Հայաստանի յոթ վիլայեթների (ներառյալ Տրապիզոնը), Հայաստանի Հանրապետության և Կիլիկիայի միացմամբ։ Միացյալ պատվիրակությունը փետրվարի 26-ին ներկայացավ Տասի խորհրդի նիստին՝ կրկնելով հուշագրի հիմնական պահանջները։ Պատվի րակությանն ընդունեց (1919-ի ապրիլի 17-ին) նաև ԱՄՆ-ի պրեզիդենտ Վ. Վիլսոնը և հավաստիացրեց, որ հնարավոր ամեն ինչ կանի հայերի տարածքային պահանջները պաշտպանելու համար։ 1920-ի հունվարի 19-ին կոնֆերանսը դե ֆակտո ճանաչեց Հայաստանի Հանրապետությունը։ Հաջորդած Սան Ռեմոյի կոնֆերանսում (1920) նույնպես, երբ քննարկվում էին Հայաստանի վերաբերյալ հարցերը, հրավիրվեց միացյալ պատվիրակությունը։ Կոնֆերանսը դիմեց ԱՄՆ-ի պրեզիդենտին՝ Հայաստանի մանդատը ստանձնելու և որպես միջնորդ նրա սահմանները ճշտելու խնդրանքով։ Այստեղ հաստատվեց Թուրքիայի հետ հաշտության պայմանագրի նախագիծը, որը դրվեց Աևրի պայմանագրի (տես Սևրի հաշտության պայմանագիր 1920) հիմքում։ Հայաստանը ճանաչվում էր դաշնադիր կողմ, ստեղծվում էր Միացյալ Հայաստան։ 1920-ի ամռան-աշնան իրադարձությունները (քեմալական Թուրքիայի պատերազմը Հայաստանի Հանրապետության դեմ, խորհրդա-թուրք. ամրապնդվող դաշինքը, Անտանտի երկրների հաշվենկատ «խաղերը» Անկարայի կառավարության հետ և այլն) հիմնովին փոխեցին ուժերի հարաբերակցությունը Մերձ. Արլ-ում, և 1921-ի Լոնդոնի կոնֆերանսում դրվեց Սևրի պայմանագրի վերանայման հարցը, հայկական պատվիրակությունը այդ կոնֆերանսում իզուր փորձում էր վերադարձնել բռնագրավված արևմտյան Հայաստանն ու Կարսի մարզը և հայկական «վարչական ինքնավարություն» ստանալ Ֆրանսիայի գրաված Կիլիկիայում։ Հաջորդ՝ Լոգանի կոնֆերանսում (1922-23) ազգային պատվիրակությունը, որն արդեն գլխավորում էր Գ. Նորատունկյանը (Հայաստանի Հանրապետության պատվիրակության՝ որպես վերացված պետության (1920-ի նոյեմբ. 29-ին հաստատվել էր խորհրդային իշխանություն) ներկայացուցչի մասնակցությունը մերժվել էր)ապարդյուն փորձում էր «.Հայկական ազգային օջախ» հիմնելու իրավունք ստանալ Արմ. Հայաստանում կամ Կիլիկիայում Լոգանից հետո էլ դեռ մի որոշ ժա մանակ պատվիրակությունը փոփոխ ված կազմով անպաշտոն ձևով մաս նակցում էր Ազգերի լիգայի նստա շրջաններին (տես Ազգերի լիգան ւ Հայկական հարցը), որտեղ Հայկ հարցը արդեն վերածվել էր գաղ թականության տեղավորման հարցի։ Ըստ էության Ա. պ. էին նա1 Հայոց ազգային խորհրդի կողմխ ընտրված և Անդրկովկասյան սեյմ| պատվիրակության մաս կազմող հայկ պատվիրակությունը (Ա. Խատիսյան, Հ Քաջազնունի և ուրիշներ), որը մասնակցել Տրապիզոնի բանակցությունների (1918-ի մարտ-ապրիլ) ու կնքեց Բա թումի պայմանագիրը (1918), և 1918-| հուլիս-հոկտ. Կ. Պոլսում սուլթան, կա ռավարության հետ բանակցություն ներ վարած Ա. Ահարոնյանի պատվի րակությունը։

Ջ. Թորոսյան

ԱԶԳԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՈՒՆ 1860 արևմտահայերի ներքին կյանքին վերաբերող կանոնադրություն։ Ընդունե է ազգային ժողովը մայիսի 24-ին, Կ. Պոլ սում։ Բ. դուռը էական փոփոխություն ներով այն հաստատել է 1863-ի մարտ| 17-ին «Հայոց ազգի կանոնադրու թյուն» («Նիզամնամե-ի միլլեթի էրմա նիան») անունով՝ հայերի հասարակական կյանքւ ազգ-կրոն. հարցերով սահմանափա կելու, նրանց ուշադրությունը համա պետական նշանակություն ունեցող խնդիր ներից շեղելու նպատակով։ «Ազգայի իշխանության» պատրանք ստեղծելով Բ. դուռը հույս ուներ հայկական հաս քաղաքական շրջանակները մերձեցնել թուր£ պետականությանը, բարձրացնել ՕտՅ կայսրության հեղինակությունը Եվրո պայում՝ իբրև «իրավական և ժողո վըրդավարական պետություն»։

Ա. ս. ուներ 99 հոդված։ Կ. Պոլս հայոց պատրիարքը ճանաչվում է «ազգի ղեկավար» և միջնորդ պետու թյան ու հայ ժողովրդի միջև։ Իբր հիմնական սկզբունք նշվել է, որ հայ ազգ յուրաքանչյուր անդամ պարտավորություններ ունի ազգի հանդեպ, իսկ шզգը՝ յուրաքանչյուր անդամի։ Ազգային պարտականությունն է հոգալ ազգային կարիքները, պահպանել հայ եկեղեցու անաղարտությունն ու ավանդույթները, հնարավորություն տալ կրթությու