ները հիմնականում նվիրված են Եվրոպայի սոցիալ-տնտեսական և քաղաքական զարգացման պատմությանը, XVII-XVIII դդ. եվրոպական հեղափոխությունների նախադրյալների քննարկմանը։ Որոշ ժամանակ ապրելով Ֆրանսիայում եղել է «Պրո Արմենիա» հանդեսի խմբագրության անդամ։ 1900-ին Փարիզում կայացած համաժողովում հանդես է եկել Թուրքիայում սուլթան, կառավարության կողմից հալածվող արևմտահայերի պաշտպանությամբ։ Վերադառնալով Ռուսաս տան՝ «Վեստնիկ Եվրոպի» հանդեսում հրատարակել է հայկական հարցի վերաբերյալ հոդվածներ։ Կ. նշել է, որ հայերը Ռուսաստանի լավագույն բարեկամներն են և այդպես իրենց դրսևորել են բոլոր ռուս-թուրքական պատերազմների ժամանակ, ինչի համար էլ թուրք, կառավարությունները նրանց հետապընդում են։ Խիստ քննադատել է Ռուսաստանի պաշտոնական շրջանների քաղաքականությունը հայկական հարցում, Ա. Լոբանով-Ռոստովսկու արտահայտությունը՝ «Հայաստանը Ռուսաստանին պետք է առանց հայերի», այն անվանելով «անխոհեմ» և «անհեթեթ»։ Միաժամանակ Կ. նշել է եվրոպական երկրների պատասխանատվությունը արևմտահայերի ողբերգական ճակատագրի հանդեպ, մերկացրել Թուրքիայի կառավարող շրջանների բարբարոսական գործողությունները. որոնք, օգտվելով սկսված համաշխարհային պատերազմից, ձեռնամուխ եղան հայերի բնաջնջմանը։ Կ-ի մահվան կապակցությամբ «Արմյանսկի վեստնիկում» (1916-ի N 10) տպվել է հայ մտավորականության ցավակցական խոսքը հայ ժողովրդի բարեկամի հասցեին։
Կ. Խուդավերդյան
ԿՌՎԿԱՄԻ ՀԱՅՈՑ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ, լուսավորական-մշակութային կազմակերպություն։ Հիմնվել է 1881-ի նոյեմբ. 15-ին, Թիֆլիսում, բժիշկ Բ. Նավասարդյանի նախաձեռնությամբ։ Ընկերության նախնական նպատակը 1877-78-ի ռուս-թուրքական պատերազմից հետո Անդրկովկաս գաղթած տասնյակ հազարավոր հայերին օգնելն Էր։ Հետագայում Կ. հ. բ. ը. ընդ- լայնել է իր գործունեությունը։ Ընկերությունը ղեկավարում էին խորհուրդը և տեղական վարչությունը։ 1899-ին այն ուներ 21 մասնաճյուղ (Երևանում, Վաղարշապատում, Ալեքսանդրապոլում, Կարսում, Շուշիում, Վլադիկավկազում և այլուր)։
Կ. հ. բ. ը. բեղմնավոր գործունեություն է ծավալել առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ և դրանից հետո։ Արևմտյան Հայաստանում նպաստել է ռուս, բանակի հաջողությանը, նյութական օգնություն ցույց տվել նրան, հավաքագրել կամավորներ։
1915-ի Մեծ եղեռնից փրկված հայ գաղթականներին օգնելու համար ընկերությանը կից ստեղծվել է կոմիտե, որը գաղթականներին ապաստան է տվել, ապահովել սննդով, բացել դպրոցներ, հիվանդանոցներ, որբանոց-մանկատներ, դեղատներ, զբաղվել պարենամթերքի հայթայթմամբ, հայ գերիների փրկագնմամբ։ Ընկերու թյունն իր միջոցներով օգնել է մյուս բարեգործ, միություններին։
Վրաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո, 1921-ի մարտի 1-ին, Կ. հ. բ. ը-յան վարչության որոշմամբ ընկերության ամբողջ գույքը դրվել է հայկական ԽՍՀ իրավասության տակ։
Գրականություն
Լ Ե ո, Երեսնամյակ Հայոց բարեգործական ընկերության Կովկասում (1881-1911), 0., 1911։
ԿՌՎԿԱՄԻ ՓՈԽԱՐՔԱՅՈՒԹՅՈՒՆ, վարչատարածքային միավոր Ռուսական կայսրությունում։ Հիմնվել է 1844-ին՝ XIX դ. սկզբին Ռուսաստանին միացրած տարածքները՝ Վրաստանը, արևելյան Անդրկովկասը, արևելյան Հայաստանի մի մասը կաոավարելու նպատակով։ Կենտրոնը Թիֆլիսն էր։ XIX դ. կեսին, ի թիվս այլ տարածքների. Կ. փ-յան կազմում էին գտնվում նաև Երասխից հս. ընկած հայկական հողերը, որոնք ընդգրկված էին Թիֆլիսի, Երևանի, Ելիզավետպոլի, Շամախիի նահանգների մեջ։ 1878-ին Կ. փ-յան մեջ մտել է նաև հայկական նոր տարածք՝ Կարսի մարզը։ 1874-ին քաղաքային դումաների ստեղծումով Կ. փ. վերացվել է (1882), սակայն XX դ. սկզբին՝ 1905-ին այն վերականգնվել է։ 1917-ի Փետր. հեղափոխությունից հետո Կ. փ. վերացվել է. ստեղծվել է Անդրկովկասյան հա տուկ կոմիտեն՝ Ռուսաստանի ժամանակավոր կառավարության տեղական մարմինը։
ԿՈՏՈՅԱՆ Հակոբ Գևորգի, Կ ո տ ո յ ի Հաջի, Հաջի Հակոբ (1868, Մուշ 1915, Մուշ), ազգային-ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի։ ՀՀԴ կուսակցության անդամ։ Սովորել է Մուշի Կեդրոն, վարժարանում։ Գործել է Բուլանըխում, Խնուսում, Ալաշկերտում, Սասունում, Մշո դաշտում, ստեղծել մարտական խմբեր։ 1891-ին ձերբակալվել է, ուղարկվել Սինոպ, 1896ին ընղհանուր ներմամբ ազատվել է, անցել Երուսաղեմ (ուր ձեռնադրվել Է հաջի) և վերադարձել Մուշ։ 1901-ի նոյեմբ. հղացել է մի խումբ ֆիդայիներով Առաքելոց վանք մտնելու և ինքնապաշտպանության դիմելու գաղափարը (տես Առաքելոց վանքի կռիվ 1901)։ Մասնակցել է 1904-ի Աասունի ապստամբությանը, որից հետո նահանջել է (Անդրանիկի խմբի հետ) Վան. այնտեղից անցել Կովկաս. մասնակցել 1905-ի հայ-թաթար. ընդհարումներին։ 1909-15-ին ապրել է Մուշում։ 1915-ի Մուշի գոյամարտի կազմակերպիչներից և ղեկավարներից։ Զոհվել է դիրքերում։ Կ. նախընտրել է պայքարի ընդհանուր ապստամբության ուղին։
U. Ներսիսյան
ԿՈՐՅՈՒՆ, Գ П մ U Ш հ U П (1870ական թթ., գ. Գոմս (Մշո դաշտում) 1915, Սասուն), ազգային-ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի։ ՀՀԴ կուսակցության անդամ։ Սովորել է Մուշի Ս. Կարապետ վանքի դպրոցում։ Գործակցել է Հրայրի հետ, համամիտ էր նրա համընդհանուր ապստամբության գաղափարին։ Մասնակցել է Ցրոնք գ. կովին (1899)։ Ահաբեկչության համար ձերբակալվել է և դատապարտվել 101 տարվա բանտարկության, սակայն փախել է բանտից։