Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/193

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ՀԱԿՈԲՅԱՆ Կարապհտ Հակոբի (1849, ք. Մարզվան-1926, Անգլիա), հասարակական-քաղաքական գործիչ, հրապարակախոս։ Սովորել է Մարզվանի ազգային և միսիոներական վարժարաններում, Կ. Պոլսի անգլ. վարժարանում (որտեղ եղել է նաև ուսուցիչ)։ 1874-ից անցել է Եվրոպա (Լոնդոն)։ Մեծ աշխատանք է կատարել հայերին և Հայկական հարցը անգլ. կառավարությանն ու լայն հասարակայնությանը ծանոթացնելու ուղղությամբ, մասնակցել է Սեթ Աբգարի ղեկավարությամբ այդ նպատակով ստեղծված հանձնախմբի աշխատանքին։ 1875-ից սկսած «Թայմսում» տպել է հոդվածներ՝ Հայաստանում տիրող հարստահարությունների, Սասունի ջարդերի, Հայկական հարցի, հայկական բարենորոգումների, Կովկասում հայկական դպրոցները փակելու վերաբերյալ։ Բազմիցս հարցապնդումներ է ուղղել, հիշատակագիր ներկայացրել անգլ. բարձրաստիճան պաշտոնյաներին (Գլադստոն, Սոլսբերի), մասնակցել հայկական հարցի օգտին կազմակերպված հանրահավաքների, հայերի շահերը պաշտպանող կազմակերպությունների ստեղծմանը («Անգլո-հայկական ընկերություն», որի փոխնախագահն էր Հ.)։ Բեռլինի դաշնագիրը ստորագրած պետությունների առաջ Հայկական հարցը բարձրացնելու նպատակով 1885-ի դեկտ. 23-ին Լոնդոնում, Հ-ի ղեկավարությամբ ստեղծվել է «Հայրենասիրաց ընկերություն Հայոց յեվրոպա» հանձնաժողովը։ Մասնակցել է (1887-ի հոկտեմբերից) «Հայաստան» (Լոնդոն) թերթի հրատարակությանը (երիտասարդ խմբագիրների հետ տարաձայնությունների հետևանքով հեռացել է թերթից)։ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին, հայկական հարցի վերստացման շրջանում, խնդրագրերով դիմել է անգլ. կառավարությանը, ինչի արդյունքն է հանդիսացել Բրիտանահայկական կոմիտեի ստեղծումը։ Քննադատել է Պողոս Նուբարի գլխավորած ազգային պատվիրակության չափավոր քաղաքականությունը, որից հետո սահմանափակել է իր գործունեությունը։ Առաջին համաշխարհային պատե րազմի տարիներին թարգմանիչ էր անգլիական ռազմական նախարարությունում։

Գրականություն

U լ պ ո յ ա 6 յ ա ն Ս., պրոֆեսոր Կարապետ Հակոբյան, «Արև» օրաթերթ. Կահիրե, 1926, հուլիսի 19-29, N 2254-2263 (ընդհատումներով)

Գ. Խուդինյան

ՀԱԿՈԲՅԱՆ Հովհաննես Հակոբի, Վարդ Շահենի (1876, Վան1937), պատմաբան, հրապարակախոս, գրող։ պրոֆեսոր (1928), ՀԽՍՀ պատմության և գրակ-յան ինստ-ի իսկական անդամ (1935)։ 1890-ական թթ. սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, ավարտել (1904) Վիսկոնսինի (ԱՄՆ) համալսարանի պատմագրական ֆակուլտետը։ 1907-ին Նյու Յորքում հրատարակել է «Արաքս» ամսագիրը։ 1908-ին, որպես «Նյու Յորք իվնիՕգ փոստի» թղթակից, մեկնել է Թուրքիա, հաս-կրթական գործունեություն ծավալել արևմտյան Հայաստանում և հայաբնակ վայրերում։ 1912ին՝ էրզրումի Սանասարյան վարժարանի տեսուչ։ 1915-ին Թիֆլիսում աշխատակցել է «Մշակին», զբաղվել հայ գաղթականների տեղավորման և նյութ, օգնություն կազմակերպելու գործով։

27-ին «Արև» (Կահիրե) օրաթերթի խմբագրապետ։ 1927-ին վերադարձել է խորհրդային Հայաստան։ 1928-ից դասավանդել է ԵՊՀ-ում, միաժամանակ եղել «Մելքոնյան ֆոնդի» պատասխանատու քարտուղարը, ֆոնդի միջոցներով կազմակերպել տպարան ու հրատարակչություն։ Հ-ի գիտական ուսումնասիրությունները վերաբերում են Գերմանիայի XIX դ. վերջի և XX դ. սկզբի արտաքին քաղաքական խնդիրներին, մասնավորապես՝ գերմ. իմպերիալիզմի ծրագրերին Թուրքիայի և Անդրկովկասի նկատմամբ։ «Գերման դավը Կովկասի մեջ» (1917), «Թուրքիա գերման ճանկերուն մեջ» (1918) գործերում բացահայտված է Գերմանիայի՝ որպես Թուրքիայի դաշնակցի դերը հայերի ցեղասպանության իրականացման մեջ։ Հ. անհիմն բռնադատվել է, հետմահու արդարացվել։

Երկեր Խորհրդային Հայաստան, Փարիզ, 1929։ Ուղեգրություններ, հ. 1, 6, Ե., 1932, 1934.

Գրականություն

Մ ե լ ի ք յ ա ն Մ., Հովհաննես Հակոբյան, ԲԵՀ, 1976, N1։

Վ. Գրիգորյան

ՀԱԿՈԲՅԱՆ Ստեփան Մկրտչի (19251987), պատմաբան։ Ուսումնասիրությունները վերաբերում են մեծ տե րությունների քաղաքականությանը արևմտյան Հայաստանի նկատմամբ։ «Արևմտյան Հայաստանը իմպերիալիստական տերությունների ծրագրերում առաջին համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանում» (1967, ռուս.) աշխատության մեջ Հ. ցույց է տվել, որ մինչև 1914-18-ի պատերազմը արևմտյան Հայաստանը որոշակի տեղ էր գրավում Գերմանիայի, Անգլիայի, Ֆրանսիայի, Ոուսաստանի, ինչպես և ԱՄՆ-ի ծրագրերում, ինչը պայմանավորված էր այս տարածքի ռազմաստրատեգ. և առևտրատնտ. նշանակությամբ։ Արևմտյան Հայաստանը Ոուսաստանին տալ արևմտյան պետությունները չէին կամենում, իսկ դարձնել իրենց հովանավորյալ տարածք կամ գաղութ չէին կարող՝ աշխարհագրական դիրքի և փոխադարձ հակամարտության պատճառով։ Այս բոլորի հետևանքով արևմտյան Հայաստանը մնաց Թուրքիայի տիրապետության տակ, ինչը և պայմանավորեց նրա հայ բնակչության ողբերգական ճակատագիրը։ Ուսումնասիրության մեջ քննարկված է նաև ցարական Ոուսաստանի նվաճողական քաղաքականությունը պատերազմի ժամանակ արևմտյան Հայաստանի գրավված տարածքներում։

ՀԱԿՈԲՅԱՆ Վարդան, Հեսու վարդապետ (1862, գ. Ահարոնք (Սասնո գավառում)1915, Մեծ եղեռնի զոհ), ազգային-ազատագրական շարժման գործիչ։ ՀՀԴ կուսակցության անդամ.

1890-ին ձեռնադրվել է վարդապետ։ Մեծ աշխատանք է կատարել հայ ժողովրդի ծանր վիճակի, հատկապես Սասունում և Տարոսում 1890-ական թթ. տիրող դրության մասին արտասահման. երկրներին և գործիչներին տեղեկացնելու ուղղությամբ։ Քրդ. հարձակումները կասեցնելու համար բանակցել է քրդերի հետ, հասել որոշ աշիրեթների չեզոքությանը։ Մի որոշ ժամանակ թուրք, կառավարության կողմից մեկուսացվել է Ս. Կարապետի վանքում։ 1890-ական թթ. վերջից վանքի վանահայրն էր։ Կողմ էր Հրայրի ընդհանուր ապստամբության գաղափարին և այդ ուղղությամբ լայն գործունեություն է ծավալել 1901-03-ին։

1904-ի Սասունի ապստամբությունից հետո դեմ է եղել Մշո դաշտում հայդուկային կռիվներին։ 1915-ի ապրի