Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/210

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

վել է հինգ լեզուներով հայերեն, արաբ., անգլ., ֆրանս., թուրք., 1991-ից միայն հայերեն «Կեցցե իրավազրկված ժողովուրդների հեղափոխական միասնությունը» և «Զինյալ պայքաը ու քաղաքական ճիշտ գիծը ուղին են Հայաստանի» նշանաբաններով։

Գրականություն

Սրման Գ ա ս պ ար, Հայ ազատագրական պայքարն ու ահաբեկչությունը, Լոս Անջելես, 1989։ Ternon Y„ La Causa Armdnienne, P. 1983; С a sр а г d А г т а п d, La Combat Armdnien. Entre termrisme at utopia, Lausanne 1923-1983, Lausanne, 1984; Gunter Michael, Pursuing the Just Causa of their People. A Study of Contemporary Armenian Terrorism. Westport. СоппеЫкЫ, 1986.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԿՈՄԻՏԵ ("American Committee for the Independence of Armenia"), կազմակերպություն, որի նպատակն էր Հայաստանի անկախության ու պետականության պաշտպանությունը։ Ձևավորվել է ամերիկյան իրավաբան Վահան Կարդաշյանի նախաձեռնությամբ, 1918- ի վերջին-1919-ի սկզբին։ Առաջին հավաքը կայացել Ւ 1919-ի փետր.։ Կոմիտեի մեջ են մտել 20 նահանգների նահանգապետներ. կոնգրեսի նշանավոր անդամներ, մշակութային գործիչներ, արդյունաբերողներ, եկեղեցականներ, բարեգործներ, ընդամենը՝ 400 մարդ։ Կոմիտեի հեղինակությունը բարձրացնելու և այն հօգուտ Հայաստանի ամերիկյան ազդեցիկ լոբբի դարձնելու նպատակով հայեր չեն ընդգրկել նրա մեջ։ Գործադիր կոմիտեն ղեկավարել Ւ Գերմանիայում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջեյմս Ու. Ջերարդը։

1918-ի նոյեմբ. սենատոր Հենրի Ք. Լոջը կոնգրեսին ներկայացրել է մի բանաձև, որը կոչ էր անում օգնել հայերին ազատագրվելու թուրքական տիրապետությունից. ստեղծել միասնական հայկական պետություն՝ Միջերկրական ծովից մինչև Սև ծով՝ ներառյալ արևելյան Հայաստանն ու Պարսկահայաստանը։

1920-ի սկզբին Հ.ա.ա.կ. ապահովեց 40 նահանգապետների, 250 քոլեջների պրեզիդենտների, 85 եպիսկոպոսների և 20 հազար եկեղեցականների ստորագրությունները մի խնդրագրի տակ, որը ԱՄՆ-ին հորդորում էր օգնել հայերին՝ ստեղծելու 50 հազարանոց բանակ, որը ի վիճակի կլիներ գրավել Հայկական լեռնաշխարհը և կսատարեր հայերի պահանջներին 1Ց19-20-ի Փարիզի հաշտության կոնֆերանսում։

Կոմիտեի անդամների մեծ մասը սկզբնական շրջանում հավանություն է տվել Հայաստանի մանդատը ընդունելու կառավարության մտադրությանը, սակայն Թուրքիայում քեմալական շարժման և ամերիկյան իզոլյացիոնիստների դիրքերի ուժեղացման համեմատ նա սկսեց գերազանցապես հանդես գալ արդեն գոյություն ունեցող Հայաստանի Հանրապետության ճանաչման և նրան ուղղակի ֆինանս, ու ռազմական օգնություն ցուցաբերելու օգտին։ Դա հակասում էր մի շարք միսիոներ, ու բարեգործ, հաստատությունների ծառայողների առաջարկությանը, որոնք պաշտպանում էին ԱՄՆ-ի մանդատը ամբողջ Մերձ. Արլ-ի վրա տարածելու կամ Հայաստանի, Անատոլիայի և Կ. Պոլսի նկատմամբ համատեղ մանդատ հաստատելու գաղափարը։ Հ.ա.ա.կ. և հայերը գտնում էին, որ Թուրքիայի հետ ամեն մի համագործակցություն անիմաստ է։ Այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի սենատը մերժեց Հայաստանի մանդատի մասին պրեզիդենտ Վ. Վիլսոնի առաջարկը. Կոմիտեն շարունակում էր կոչ անել՝ ուղղակի օգնություն ցուցաբերել Հայաստանի Հանրապետությանն ու ապահովել 1920-ի Սևրի հաշտության պայմանագրի կատարումը։ Միևնույն ժամանակ միսիոներ, ու բարեգործական հաստատությունների հետ կապված շատ նշանավոր ամերիկյան գործիչներ սկսեցին նահանջել քաղաքական հակումներից և առաջնությունը տալ մարդասիրական նպատակներին։ Նրանք ստեղծեցին «Հայաստան-Ամերիկա» ընկերությունը, որը գլխավորեցին Ուոլտեր Ջ. Սմիթն ու Ջորջ Մոնտգոմերին։

Թուրքական ներխուժումը Հայաստանի Հանրապետություն, խորհրդային իշխանության հաստատումը հանրապետության մնացած տարածքում թուլացրին Հ.ա.ա.կ-ի ազդեցությունը։ Նա շարունակում էր պաշտպանել Հայաստանի օրինական իրավունքները ըստ Սևրի պայմանագրի, հանդես էր գալիս հօգուտ ԱՄՆ-ի կողմից խորհրդային Հայաստանի ճանաչման, հնարավոր էր գտնում Ռուսաստանի կողմից միացյալ և անկախ Հայաստանի սկզբունքի ընդունումը, սակայն այդ դիրքորոշումը այլևս չէր համապատասխանում ստեղծված նոր իրադրությանը։

Երբ 1921-ին արևմտյան տերությունները բանակցություններ սկսեցին Մ. Քեմալի կառավարության հետ Սևրի պայմանագրի վերացման շուրջ, Հ.ա.ա.կ. մերժեց «Հայաստան-Ամերիկա» ընկերության դիրքորոշումը, որը պաշտպանում էր անկախ հայկական պետության փոխարեն Կիլիկիայում կամ Թուրքիայի հսարլ-ում «Հայկական ազգային օջախ» ստեղծելու գաղափարը։ Վերջին հաշվով Թուրքիան մերժեց նույնիսկ այդ «օջախի» գաղափարը, իսկ դաշնակից տերությունները 1922-23-ի Լոզանի կոնֆերանսում հրաժարվեցին հայկական հարցից։ 1923-ին ԱՄՆ-ը Լոգանում Թուրքիայի հետ կնքեց առևտրի և բարեկամության մասին պայմանագիր, ինչպես նաև կարգավորեց իր հարաբերությունները նրա հետ՝ այնտեղ ունեցած իր միսիոներ, դպրոցներն ու հիվանդանոցները անվտանգ պահելու համար։

1924—26-ին Վ. Կարդաշյանը Հ.ա.ա.կ. վերափոխեց Լոզանի պայմանագրի դեմ պայքարող ամերիկյան կոմիտեի և ջանքեր թափեց այդ պայմանագրի վավերացումը սենատում խափանելու համար։ Թեպետ այդ ժամանակ Հ.ա.ա.կ. այլևս նախկին ազդեցությունը չուներ, այդուհանդերձ, նրա կողմնակիցները 1927-ի սկզբին բավարար քանակությամբ ձայն ստացան, որպեսզի կանխեն պայմանագրի վավերացումը սենատում։ Դա կոմիտեի վերջին հաջողությունն էր, քանի որ պրեզիդենտ Կ. Քուլիջի վարչակազմը շուտով վերականգնեց դիվանագիտական հարաբերությունները Թուրքիայի հետ։ Այսպիսով Հ.ա.ա.կ. Հայաստանի անկախության ու տարածքային ամբողջության համար տարիների իր եռանդուն պայքարից հետո հեռացավ քաղաքական ասպարեզից։

Գրականություն

American Committee for the Independence of Armenia. A report of Activities, 1918-1922.N. Y.. 1922; American Committee Opposed to the Lausanne Treaty, The Lausanne Treaty, Turkey and Armenia, N. Y., 1926; Ma Ike sian M„ "The Disintegration of the Armenian Case in the United States, 1918-1927", International Journal of Middle East Studies, 16(1984), p 349-369.

Ո. Հովհաննիսյան (ԱՄՆ)

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՐԵԿԱՄՆԵՐ» ("Friends of Armenia"), անգլիական ընկերություն։ Հիմնվել է 1897-ին, Լոնդոնում՝