Jump to content

Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/22

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ցության վերաբերյալ։ Այդ նիստում որոշվեց, որ մինչև հաջորդ նիստի հրավիրումը կողմերը մշակեն սահմանների վերաբերյալ նախագծեր և ծանոթացնեն միմյանց։ Նոյեմբ. 28-ին Ա. Խատիսյանը ներկայացրեց հայկականթյամբ։ Դրա փոխարեն Թուրքիան պարտավորվում էր զինված օգնություն ցույց տալ Հայաստանին, ինչպես արտաքին, այնպես էլ ներքին վտանգի դեպքում, եթե Հայաստանի կառավարությունը նման խնդրանքով դիմեր նրան։ Հայաստանի կառավարությունը հրաժարվում էր Սևրի հաշտության պայմանագրից (1920), պարտավորվում էր Եվրոպայից և ԱՄՆ-ից հետ կանչել իր պատվիրակներին «պետական կառավարումից հեռացնել այն բոլոր անձանց, ովքեր հրահրում և հետապնդում են իմպերիալիստական խնդիրներ…»։ Ինչպես նաև անվավեր է ճանաչում բոլոր այն պայմանագրերը, որ կնքվել են ի վնաս Թուրքիայի կամ շոշափել են նրա շահերը։ Թուրքիան իրավունք էր ստանում վերահսկել Հայաստանի երկաթուղիներն ու հաղորդակցության ճանապարհները, ռազմ, միջոցառումներ ձեռնարկել. Հայաստանի տարածքում։ Պայմանագրով Հայաստանի մաս ճանաչված, բայց թուրքերի կողմից օկուպացված, շրջանները (Ալեքսանդրապոլի գավառ) պետք է ազատվեին Հայաստանի կողմից պայմանագրի բոլոր կետերի կատարումից հետո. Այս կետը Թուրքիային հնարավորություն էր տալիս շարունակել գավառի երկարատև օկուպացիան, քանի որ պայմանագիրն այնպես էր կազմված, որ միշտ կարելի էր կառչել նրա այս կամ այն պայմանի ոչ լրիվ կամ ոչ ճիշտ կատարումից։ Պայմանագրի մնացած հոդվածները վերաբերում էին ազատ տարանցիկ առևտրին, փախստականների վերադարձին իրենց բնակավայրերը, Հայաստանի մահմեդական բնակչության իրավունքներին։ Բոլոր այս պայմանները ոտնահարում էին Հայաստանի իրավունքները, արգելում հայ գաղթականների հայրենիք վերադարձը։ 7-րդ հոդվածով «Թուրքիայի կառավարությունը հրաժարվում է ներկա պատերազմի հետ կապված ծախսերի հատուցումից… պայմանավորվող երկու կողմերը հրաժարվում են նաև համաշխարհային պատերազմի ժամանակ կրած վնասները հատուցելու ամեն տեսակ պահանջներից»։ Դրանով Թուրքիան ազատվում էր ինչպես բնաջնջված, այնպես էլ արտաքսված հայերի ունեցվածքի հատուցումից. Փարիզի հաշտության կոնֆերանսի տվյալներով այդ գումարը շուրջ 19 մլրդ ֆրանկ էր։ Պայմանագիրը պետք է վավերացվեր մեկ ամսվա ընթացքում՝ ընդունման օրվանից։ Ա. պ. կազմված էր երկու օրինակից՝ հայերեն և թուրք.։

Խորհրդ. Հայաստանի կառավարությունը չճանաչեց Ա. պ.։ Ավելի ուշ՝ 1921- ի հոկտ. 13-ին Կարսում, Թուր