Jump to content

Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/23

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

քիայի հետ կնքվեց նոր պայմանագիր (տես Կարսի պայմանագիր 1921)։

ԳրականությունԽատիսյան U., Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը, Աթենք, 1930։ С ա հ ա ն Ն ա թ ա լ ի, Երեք դաշնագիրեր (Ալեքսանդրապոփ, Սոսկվայի և Կարսի), Բեյրութ, 1957։ Զոհրաբյան է. Ա, Սովետական Ռուսաստանը և հայ-թուրքական հարաբերությունները 1920-1922 թթ, Ե., 1979։ Մ ս ը ր լ յ ա ն Զ , երեք դաշնագիրեր (Ալեքսանդրապոլի, Սոսկվայի և Կարսի դաշնագիրեր. 1920-1921 թթ.), Բեյրութ, 1979։

Է. Զոհրաբյան

ԱԼԵՔՍԱՆԴՐԵՏԻ ՍԱՆՋԱԿ, Ա լ և ք սանդրետ, Ալեքսանդրեկ (թուրք. Իսկենդերուն), Ալեքսանդրետ քաղաքին հարող մարզի նախկին անվանումը (այժմ Թուրքիայի Հաթայ վիլայեթը)։ XI-XIV դդ. Ա. ս-ի տարածքի զգալի մասը մտել է Կիլիկիայի հայկական պետության կազմի մեջ։ Տարածությունը՝ 5 հազար կմ2։ Որպես Սիրիայի մի մասը, Ա. ս. 1915-18-ին Օսմանյան կայսրության կազմում էր։ 1918-ի նոյեմբ. օկուպացրել են անգլիացիները, հետո՝ ֆրանսիացիները։ Այստեղ է գտնվում Մուսա լեռը, ուր 1915-ի հուլիսսեպտ. տեղի Է ունեցել հայերի ինքնապաշտպանական հերոսամարտը։ 1920-ին Ա. ս. մտցվել է Ֆրանսիայի մանդատին հանձնված Սիրիայի կազմի մեջ։

1937-ից, ձևականորեն մնալով Սիրիայի կազմում, Ա. ս. անցել է Ֆրանսիայի և Թուրքիայի համատեղ հսկողության տակ։ 1938-ին այստեղ ստեղծվել Է Հաթայի ինքնավար պետությունը։ 1939-ի հունիսին վերջինս միացվել Է Թուրքիային։ Տեղի հայ բնակչությունը (մոտ 40 հազար) հուլիսի 16-23-ը հեռացել է և հաստատվել Սիրիայում, Լիբանանում։ Հեռացել է նաև 20 հազար արաբ։ Սիրիան չի ճանաչել այդ անեքսիան։

ԱԼԻ ՍՈՒԱՎԻ (AH Suavi) (1838-1878), թուրք քաղաքական գործիչ։ «Նոր օսմանների» շարժման / առաջնորդներից և թուրք, ազգայնականության առաջին գաղափարախոսներից։ Կարևոր դեր է խաղացել օսմանականության քաղաքական գաղափարախոսության ձևավորման գործում։ Հանդես է եկել Օսմանյան կայսրության բազմազգ բնակչության բռնի օսմանացման (թուրքացման) օգտին։ Ա. Ս-ի գաղափարներն առավել ամբողջական շարադրված են «Հերցեգովինայի մասին» գրքում (1875, ֆրանս.)։ 1869-76-ին վտարանդի Եվրոպայում, որտեղ խմբագրել է թուրք, թերթեր։ Թուրքիա վերադառնալուց հետո՝ Գալաթասարայի լիցեյի տնօրեն։ Սպանվել է Սուլթան Աբդուլ Համիդ M-ին գահընկեց անելու իր իսկ կազմակերպած փորձի ժամանակ։

Ռ. Սաֆրաստյան

ԱԼԻԶՌՆԱՆՅԻ ԼԵՎՈՆ ( ". գ.Ալիզռնան (Մշո դաշտում)-1893, Խնուս), ազգ-ազատագր. շարժման գործիչ, ֆիդայական շարժման սկզբնավորողներից։ ՀՀԴ կուսակցության անդամ։ Գործել է Արաբոյի հետ, որի ձերբակալությունից հետո գլխավորել Է նրա ֆիդայական խումբը։ Գևորգ Չավուշի հետ իրականացրել Է Արաբոյին մատնողի ահաբեկումը։ 1890-ին անցել է Կովկաս։ 1893ին մարտական խումբ է առաջնորդել Տարոն։ Զոհվել Է Խնուսի Խոզլու լ. մոտ քրդերի հետ ընդհարման ժամանակ։

U. Ներսիսյան

«ԱԼԻՔ», ազգային, քաղաքականհասարակական և գրական օրաթերթ (սկզբում՝ շաբաթաթերթ)։ ՀՀԴ կուսակցության օրգան։ Լույս է տեսնում 1931- ից, Թեհրանում։ Տարբեր ժամանակ թերթը խմբագրել են Հ. Հովհաննիսյանը. Հ. Թադևոսյանը, Մ. Մարությանը, Տ. Պողոսյանը. Հ. Խալաթյանը և ուրիշներ։ Մշտապես քննադատել է խորերդ, ամբողջատիրական քաղաքականությունը հատկապես հայկական հարցում, բազմաթիվ նյութեր է տպագրել հայկական հարցի պատմության, հայոց պահանջատիրության, սփյուռքի, մասնավորապես՝ իրանահայ կյանքի իրադարձությունների վերաբերյալ։

ԱԼԽԱԹՈՒՆՅԱՆ Աբրահամ, Պ ՈԼ ճ ՈԼ ր Ա բ ր ո, Զ և լ ի մ խ ա ն ("-1918), ազգային-ազատագրական շարժման գործիչ, ահաբեկիչ։ ՀՀԴ կուսակցության անդամ։ Գործել Է հիմնականում Կովկասում։ Մասնակցել Է հայ-թաթար. կըռիվներին։ Բաքվում աշխատել է Մանթաշյանցի նավթագործարանում։ 1907ին Բաթումում ՀՀԴ վճռով ահաբեկել Է Վանի նահանգապետ Ալի փաշային, ապա Բաքվում՝ մի ոստիկանապետի, որի պատճառով աքսորվել Է Սիբիր։ Աոաջին համաշխարհային պատերազմը սկսվելուց հետո աքսորավայրից փախել է Կովկաս, զինվորագրվել Համազասպի կամավոր, գնդին։ 1Ց16-18-ին գործել է Խնուսում (ռուս, օկուպացիայի ժամանակ). զբաղվել կուսակցական և հանրային գործերով։ 1918-ին, ռուս, բանակի նահանջից հետո, դավադրաբար սպանվել Է Ալաշկերտի Կարաքիլիսա գ. մոտ։

Ա. Ներսիսյան

ԱԼՈՅԱՆ Գալուստ Հակոբի, Թ ո ր ո ս. Դարվիշ (1864, Երևան-1914), ազգային-ազատագական շարժման գործիչ, ֆիդայի։ ՀՀԴ կուսակցության անդամ։ Սովորել Է Երևանի գիմնազիայում։ Ազգ-ազատագր. գաղափարները ձևավորվել են Րաֆֆու ազդեցությամբ։ Զինագործություն սովորելով Տուլայի, Իժևսկի զինագործարաններում՝ զինագործական արհեստանոցներ է հիմնել Թիֆլիսում, Երևանում։ Զենքեր Է պատրաստել Ս. Կուկունյանի խմբի համար։ 1895-ին մի խումբ զինագործների հետ անցել Է Թավրիզ և աշխատել «Խարիսխ» զինագործարանում։ Մասնակցել է 1897-ի Խանասորի արշավանքի նախապատրաստմանը։ Հեղ. գործունեության համար բանտարկվել Է (Երևանում)։ Ազատվելուց հետո կազմակերպել է ահաբեկչական գործողություններ ցարական գործիչների դեմ (1903) ։ Խուսափելով հետապնդումներից՝ անցել է Վասպուրական, աոաջին համաշխարհային պատերազմի ժամանակ՝ Բայազետ։ Փորձել է անցնել Կովկաս, սակայն ճանապարհին ընդհարվել է թուրք, ոստիկանների ու զինվորների հետ և զոհվել։

Գ. Խոլդինյան

ԱԼՊՈՅԱ63ԱՆ Արշակ Աստվածատուրի (1879, Կ. Պոլիս-1962, Կահիրե), պատմաբան, բանասեր, հասարակական գործիչ։ Սովորել է Կ. Պոլսի Պերպերյան և Կեդրոն, վարժարաններում։ 1922-ից ապրել է Կահիրեում։ Զբաղվել է մանկավարժությամբ, հրապարակել պարբ-ներ, եղել է հայոց ազգային առաջ