Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/226

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

րայի ճակատամարտում Հետագայում Հ. լ. անգլո-ֆրանս. զորքերի կազմում մասնակցել է Սիրիայի ու Լիբանանի համար մղված մարտերին։ 1918-ին Հ. լ-ի կազմում կար չորս գումարտակ, զինվորների թիվը 5000 էր։ 1918-ի նոյեմբ-դեկտ. Հ. լ. մտել է Կիլիկիա և գրավել ռազմավարական կարևոր կետերը։ Պատերազմի ավարտից հետո, Ֆրանսիայի արևելյան քաղաքականության մեջ տեղի ունեցած փոփոխության (Ֆրանսիան սկսել է մերձենալ Թուրքիային) հետևանքով, ֆրանս. իշխանությունները, դրժելով իրենց խոստումը, ոչ միայն ինքնավարություն չտվեցին Կիլիկիային, այլև 1920-ի օգոստ. լուծարեցին Հ. լ.՝ Կիլիկիայի հայերին գրկելով թուրք, ուժերից պաշտպանվելու հնարավորությունից։

Գրականություն

Պ ո յ ա ճ յ ա ն Տ., Հայկական Լեգեոնը, Ուոթրթաուն, 1965։ Vdou P., La passion da la CHicie. 1919-1922, P.. 1954.

Ջ. Թորոսյան

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ (Institut fur armenische Fragen), գիտական կազմակերպություն, որի նպատակն է հետագոտել Հայկական հարցի պատմությունը, հայ արվեստն ու կրոնը, նաև հանրամատչելի դարձնել դրանց վերաբերյալ գիտելիքները։ Հիմնվել է 1977-ին, Մյունխենում (ԳՖՀ), գիտական ընկեիակցության սկզբունքով։ Հ. խ. ի-ի անդամներն են ինստիտուտի ծրագրում ընդգրկված հարցերն ուսումնասիրող տարբեր երկրների գիտնականներ։ Ինստիտուտը ձեռնարկել է «Հայերի ցեղասպանությունը)> փաստաթղթերի ժող-ի հրատարակումը (հրտ. 1,2,8-րդ հհ., անգլ.)։ Հրատարակվել են նաև գերմ. պատմաբան Պ. Լաննեի «Հայաստան. XX գաբի աոաջին ցեղասպանությունը» (1977, գերմ., 1978, անգլ.) մենագրությունը. Լ. Մկրտչյանի «Արցախ-Ղարաբադ. անցյալը և ներկան» (1988, հայերեն) աշխատությունը և այլն։ Հ. խ. ի-ի նախաձեռնությամբ հրավիրվել են հայկական հարցին նվիրված երեք համաԵվրոպական գիտաժողովներ. որոնց հանձնարարությամբ ստեղծվել է «Հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության կոմիտե»։

է. Հովհաննիսյան (Գերմանիա)

ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ

1914-1918, հայրենասիրական շարժում՝ առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Կովկասյան ռազմաճակատում գործող ռուսական բանակը համալրելու և արևմտյան Հայաստանը թուրքական լծից ազատագրելու նպատակով։ Հայ հաս-քաղաքական շրջանները դեռևս պատերազմից առաջ, ելնելով ցարական կառավարության 1914-ի հուլիսի 23-ի՝ ռուս, բանակը կամավորներով համալրելու մասին որոշումից, և հույս ունենալով, որ ռուս, բանակում հայկական զինված ջոկատների ստեդծմամբ կնպաստեն արևմտյան Հայաստանի ազատագրմանը, բանակցություններ սկսեցին Կովկասի փոխարքա Ի. Ի. Վորոնցով-Դաշկովի հետ։ ցարական կառավարությունը, հետամուտ լինելով իր շահերին Մերձ. Արլ-ում և արևմտյան Հայաստանում և վստահ Ռուսաստանի հանդեպ հայ ժողովրդի համակրանքին, 1914-ի սեպտեմբերին թույլատրեց կազմակերպել հայկական կամավորական ջոկատներ՝ անորոշ խոստումներ տալով արևմտյան Հայաստանի ապագա ինքնավարության մասին։ Հայկական ազգային կուսակցությունները, հավատալով ցարական կառավարության հավաստիա ցումներին և ելնելով հայ ժողովրդի շահերից, եռանդուն գործունեութուն ծավալեցին այդ ուղղությամբ։

Ռուսական կայսրության մեջ բնակվող 2054 հազար հայերից ցարական բանակ էր զորակոչվել 250 հգ. զինվոր։ Հայ աշխարհիկ և հոգևոր շրջանների ներկայացուցիչները փոխարքայի խորհրդով Անդրկովկասում և հայկական գաղթավայրերում իրենց հայրենակիցներին կոչ էին անում արևմտյան Հայաստանը թուրքական լծից ազատագրելու նպա տակով կամավորներով համալրել նաև Անտանտի երկրների բանակները։ Կամավոր, ջոկատները կազմակերպելու, նրանց զենքով և զինամթերքով ապահովելու համար ստեղծվել էր ռազմական խորհուրդ, որն իր ներկայացուցիչներն ուներ Ռուս, կայսրության բազմաթիվ հայաբնակ վայրերում, իսկ հայոց Ազգային բյուրոն իր ենթաբաժիններն ուներ Մոսկվայում, Պետերբուրգում, Նոր Նախիջևանում, Մարիուպոլում, Բաքվում և այլուր։ Հ. կ. շ-մանը նյութ, զգալի օգնություն ցույց տվեցին հատկապես Մոսկվայի, Պետերբուրգի, Բաքվի, Թիֆլիսի, նաև Նյու Յորքի, Փարիզի, Լոնդոնի հայկական կոմիտեները, իսկ զենքով, ռազմահանդերձանքով՝ ցարական կառավարությունը։ սկզբնական շրջանում կազմակերպվեց կամավոր, չորս ջոկատ։ Հրամանատարներ նշանակվեցին Անդրանիկը (1-ին ջոկատ), Դրաստամատ Կանայանը (Դրո. 2-րդ ջոկատ). Համազասպ Սրվանձտյանը (3-րդ ջոկատ), Քեռին (Արշակ Գաֆավյան, 4-րդ ջոկատ)։ Ավելի ուշ ստեղծվեցին 5-րդ (երամ. Ա. Ջանփոլադյան), 6-րդ և 7-րդ ջոկատները։ 1915-ի վերջին կամավորների ընդհանուր թիվը հասավ մոտ 10 հազար։ 6-րդ ջոկատի հրամանատարն էր Գրիգոր Ավշարյանը, որի զոհվելուց (1915-ի հունվ.) հետո նրան փոխարինեց Հայկ Բժշկյանը (Գայ)։ 7-րդ ջոկատը կազմակերպվեց 1915-ի աշնանը՝ Հովսեփ Արղությանի հրամանատարությամբ։

Կամավոր, առաջին ջոկատները ռազմաճակատ մեկնեցին 1914-ի նոյեմբ.։ 1-ին ջոկատը կռվում էր Խոյ-Դիլ