Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/229

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

դում, հոկտ. 7-ին՝ Դերջանում, հոկտ. 9ին՝ Երզնկայում, հոկտ. 10-ին Ձարսանճագում և Քըղիում, հոկտ. 13-ին՝ Բաղեշում և Գյումուշխանեում, հոկտ. 16-ին՝ Եդեսիայում (Ուրֆա) և Շապին Գարահիսարում, հոկտեմբերի 18-ին՝ Կարինում, հոկտ. 26-ին Խարբերդում, հոկտ. 27-ին՝ Ակնում, նոյեմբերի 1-ին՝ Դիարբեքիրում, նոյեմբերի 3-ին՝ Մարզվանում, նոյեմբ. 12-ին՝ Սեբաստիայում, նոյեմբ. 28-ին՝ Զիլեում ե այլուր։ 1896-ի օգոստ. 14-ին տեղի ունեցած «Բանկ Օտոմանի» միջադեպը առիթ դարձավ Կ. Պոլսում հայկական նոր կոտորածների, օգոստոսի 14-16-ին կոտորվեց ավելի քան 10 հազար հայ։ Հայկական կոտորածները իրականացնում էին թուրքական կանոնավոր զորամասերը, «համիդիե» գնդերը, ոստիկանությունը և թուրք ու քուրդ խուժանը վայրագ եղանակներով, որոշակի ծրագրով ու պարբերականությամբ և հանկարծակի հարձակումներով։

Հայերը որոշ վայրերում դիմել են ինքնապաշտպանության։ 1895-ի հոկտ. ապստամբել է Զեյթունը (տես Զեյթունի ապստամբություններ 1877-78, 1895). 1896-ի հունիսի 3-ին, երբ թուրքական կանոնավոր զորամասերը, «համիդիե» գնդերն ու խուժանը հարձակվել են Վանի վրա, հայերը Մկրտիչ Ավետիսյանի (Թերլեմեզյան) և այլոց գլխավորությամբ հետ են շպրտել նրանց։ Կառավարական նոր ուժերի հարձակումը ևս անհաջող էր, սակայն թուրքերը հրետակոծել ու այրել են քաղաքը։ Հայերը դիմել են անգլիական հյուպատոսի միջնորդությանը և որոշել դադարեցնել դիմադրությունն ու հեռանալ իրենց հայրենիքից։ Թուրքական կողմը խոստացել է ապահովել նրանց անվնաս անցումը Պարսկաստան, սակայն ճանապարհին 8-10 հգ. թուրք-քրդական ուժերը շրջապատել են 200 զինված և 600 անզեն հայերին։ Չնայած 10-12 օր տևած հերոսական դիմադրությանը, նրանց մեծ մասը նահատակվել է (ազատվել է ընդհամենը 30-35 մարդ)։ Հայերը հերոսաբար դիմադրել են նաև Եդեսիայում, Շապին Գարահիսարում, Մալաթիայում, Մուշում և այլուր։

Ինքնապաշտպան. մարտերում ծնվել են ժող. հերոսներ Գևորգ Չավուշը, Փարամազը, Հրայրը (Արմենակ Ղազարյան), Աղբյուր Աերոբը, Մուրադը և ուրիշներ, որոնք իրենց ջոկատներով կոտորածից փրկել են ամբողջ գյուղեր և գավառներ։

1894-96-ի կոտորածները համաշխարհային պատմության մեծագույն ոճրագործություններից են, ցեղասպանության ակտ, որի հետևանքով կոտորվել է շուրջ 300000 հայերեն բոնի մահմեդականացվել 100000-ը, 100000 հայ տարագրվել է տարբեր երկրներ, ամայացել են արևմտյան Հայաստանի շատ քաղաքներ ու գյուղեր, Օսմանյան կայսրության հայաբնակ վայրեր, սաստկացել է հայ ժողովրդի արևմտյան հատվածի ազգային և տնտեսական ճնշումը։

Եվրոպական տերությունները հայ ժողովրդի ողբերգությունը և հայկական հարցը, ինչպես միշտ, օգտագործեցին Թուրքիայում իրենց դիրքերն ամրապնդելու նպատակով և ոչինչ չարեցին ցեղասպանությունը կանխելու համար։ Գերմանիան ուժեղացրեց իր ազդեցությունը Թուրքիայում։ Անգլիան բարելավեց իր հարաբերությունները Թուրքիայի հետ՝ եգիպտ. ու այլ հարցեր կարգավորելու համար, իսկ հայերի դիմումին պատասխանեց, թե «անգլիական նավերը չեն կարոդ բարձրանալ Հայաստանի լեռները»։ Պաշտոնական Ռուսաստանը նույնպես քաղաքական նկատառումներով անտարբեր մնաց հայկական ջարդերի հանդեպ։ Ֆրանսիան պաշտպանեց Թուրքիայի ամբողջականության պահպանման գաղափարը, իսկ նրա արտաքին գործերի նախարարը թուրքասիրության համար արժանացավ շքանշանի։ Միայն ժամանակի առաջադեմ գործիչները՝ ժան ժորես, Վիկտոր Բերար, Անատոլ Ֆրանս, Յոհաննես Լեփսիուս, Հենրի Ֆինիս Բլոս Լինչ և ուրիշներ, պաշտպանեցին հայ ժողովրդի իրավունքները՝ դատապարտելով կոտորածները, իրենց կառավարություններից պահանջելով կտրուկ միջոցներով դադարեցնել ցեղասպանությունը։

Գրականություն

Վարդանյան Հ. Գ., Արևմտահայերի ազատագրության հարցը և հասարակական-քաղաքական հոսանքները XIX դ. վերջին քառորդում, ե., 1967։ U ղ ա յ ա ն օ Պ., Հայ ժողովրդի ազատագրական պայքարի պատմությունից, ե., 1976։ Կ իրակոսյան 3. Ա, Երիտթուրքերը պատմության դատաստանի առաջ, գիրք 1, ե., 1982։ Сар кисян Е. К., Политика османского правительства в Западной Армении и державы в последней четверти XIX и начале XX вв., Е, 1972

ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՐՊուս, Հայոց ազգային կորպուս, զինվորական միավորում։ Ստեղծվել է 1917-ի դեկտ., ձևավորվել 1917-ի ապրիլից, Ռուսաստանի ժամանակավոր կառավարության «Բանակի ագգայնացման հիմնական դրույթները» օրենքի հրատարակումից հետո։ Օրենքում շեշտվում Էր. որ ազգայնացված բանակի խնդիրքն է արտաքին թշնամուց հայրենիքի պաշտպանությունը և պետության ներքին կյանքում կարգուկանոնի հաստատումը։

1917-ի ապրիլի 19-ին գեներալ Թ. Նազարբեկովն ուղարկվել է Կովկասյան ռազմաճակատի շտաբ բանակի զորամասերը ազգայնացնելու նպատակով։ 1917-ի հոկտ. Հայոց ազգային խորհուրդը դիմել է Կովկասյան բանակի գլխավոր հրամանատարին՝ հայկական ազգային գնդերի թիվը 8-ի հասցնելու խնդրանքով։ 1917-ի դեկտ. 13-ին ստեղծվել է Հ. կ., հրամանատար է նշանակվել գեներալ Թ. Նազարբեկովը, շտաբի պետ Վիշինսկին, հատուկ կոմիսար՝ Դ. Կանայանը (Դրո)։ Հ. կ-ին աջակցել է նաև հայկական զինվորական միութունը Ա. Շահմագյանի գլխավորությամբ։ Կազմի մեջ է մտել արևմտահայերի դիվիզիան Անդրանիկի հրամանատարությամբ։ Հ. կ. ուներ 2 դիվիզիա (1-ին և 2-րդ՝ կազմված 4-ական գնդից), հեծելազորային բրիգադ (2 գնդից, յուրաքանչյուրը 400-ական մարդ), Արևմտահայկական դիվիզիա. U բրիգադ (էրզրումի գունդ 2 գումարտակ), Երգնկայի գունդ (2 գումարտակ), Բ բրիգադ (Խնուսի գունդ՝ 2 գումարտակ), Ղարաքիլիսայի գունդ (2 գումարտակ). Վանի գունդ (2 գումարտակ), Զեյթունի գունդ, տեղական բանակային զորամասեր Շուշիի, Ախալքալաքի, Ղազախի գնդերը (2-ական գումարտակ), Նուխիի, Ախալցխայի, Իգդիրի, Խանասորի ջոկատները։ 1918-ի մարտի 31-ի տվյալներով, Հ. կ-ում կար 19590 մարտիկ, որոնցից 818-ը սպա։ 1918-ի հուլիսի 26-ին գեներալ Նազարբեկովի հրամանով Հ. կ. վերակազմավորվել է Ազգային դիվիզիայի, որի հիման վրա էլ 1920-ին ստեղծվել է ՀԽՍՀ կարմիր բանակը: