էլ, ինչպես արևմտյան ճակատում, զինվորներին համակել էին հեղափոխական տրամադրությունները։ Այդ տրամադրությունները, ինչպես նաև ճակատը լքելու և տուն վերադառնալու ռուս զինվորների ձգտումը առավել զգալի դարձան
1917-ի Հոկտ. հեղաշրջումից հետո։ Կովկասյան ճակատը մերկանում էր, և բարենպաստ պայմաններ էին ստեղծվում թուրք, արշավանքի համար։
Ռուսաստանում իշխանության գլուխ անցած խորհրդային կառավարությունը 1917-ի դեկտ. 29-ին ընդունեց Դեկրետ «Թուրքահայաստանի» մասին փաստաթուղթը, որը ճանաչում էր հայ ժողովրդի ինքնորոշման իրավունքը, վաղուց կորցրած պետականության վերականգնումը։ խորհրդային կառավարությունը պաշտոնապես հայտարարում էր, որ պաշտպանում է «Արևմտյան Հայաստանի ազատ ինքնորոշման իրավունքը ընդհուպ մինչև լիակատար անկախություն»։ Դեկրետի իրագործումը մեծապես կախված էր հայ ազգային ուժերի համախմբումից, տարածաշրջանում կարգուկանոնի հաստատումից, միլիցիայի ստեցծումից, զանգվածային դասալքությունը կասեցնելուց. ռուս, բանակի զորամասերի օգտագործումից և, ամենակարևորը, խորհրդային կառավարության՝ դեկրետը իրագործելու ցանկությունից։ Սակայն ստեղծված ծանր իրավիճակը, 1917-ի նոյեմբ. Թիֆլիսում կազմավորված Անդր կովկասյան կոմիսարիատի և, մասնավորապես, հայ Ազգային բյուրոյի դիրքը խորհրդային Ռուսաստանի հանդեպ առավել վատթարացրին հայ ժողովրդի առանց այդ էլ թշվառ վիճակը։ Խախտելով 1917-ի դեկտ. 18-ին Երգընկայում կնքված ռուս-թուրքական զինադադարը՝ 1918-ի փետր. թուրք, զորքերը հարձակման անցան ամբողջ ճակատով և դարձյալ նվաճեցին արևմտյան Հայաստանը։ Իր դաշնակցի՝ Գերմանիայի նման Թուրքիան ևս ռուս, հեղափոխությունը համարեց հարմար առիթ տարածքային նոր նվաճումների համար։ Իր նպատակներին ծառայեցնելով Բրեստի հաշտության (1918) պայմանները՝ թուրք, կառավարությունը շարունակեց ճնշում գործադրել Այսրկովկասի վրա՝ պահանջելով նրա անջատվելը Ռուսաստանից՝ հետագա խնդիր ունենալով Այսրկովկասը բա ժանել մասերի («բաժանիր և տիրիր» սկզբունքով) և այնտեղ հաստատել իր գերիշխանությունը (տես Տրապիզոնի բանակցություններ 1918)։ Ընդհատելով բանակցությունները Այսրկովկասի կառավարության հետ՝ Թուրքիան վերսկսեց հարձակումը։ 1918-ի մայիսի կեսին թուրք, զորքերը գրավեցին Ալեքսանդրապոլը՝ ստեղծելով Երևանը գրավելու իրական վտանգ։ Հայ ժողովուրդը հայտնվեց ծայրահեղ օրհասական վիճակում։ Սակայն Սարդարապատում, Ղարաքիլիսայում և Բաշ Ապարանում հայկական զորքերն ու աշխարհազորը կանգնեցրին թշնամուն, ջախջախեցին նրան հիմնական ուղղություններում և վերացրին հայ ժողովրդի ֆիզ. բնաջնջման վտանգը (տես Սարդարապատի ճակատամարտ 1918. Ղարաքիլիսայի ճակատամարտ 1918, Բաշ Ապարանի ճակատամարտ 1918/. Միաժամանակ վերսկսվեցին բանակցությունները Թուրքիայի և Անդր կովկասյան սեյմի միջև (տես Բաթումի պայմանագիր 1918)։ Թուրքիան շարունակում էր պահանջել Այսրկովկասի անջատումը Ռուսաստանից և իր նվաճումների ճանաչումը։ 1918-ի մայիսի 26-ին հռչակվեց Վրաստանի Հանրապետության, 27-ին Ադրբեջանի Հանրապետության (Այսրկովկասի արլ-ում), 28ին՝ Հայաստանի Հանրապետության ստեղծումը։ Հայաստանի Հանրապետության հռչակումը, չնայած ծանր պայմաններին, հայ ժողովրդի պատմության կարևորագույն իրադարձություններից Էր. վերականգնվում էր ազգային պետականությունը բազմադարյան կորստից հետո։ Իր ստեղծման պահին հանրապետության տարածքը կազմում էր 9 հգ. կմ2-ից մի փոքր ավելի, իսկ բնակչությունը՝ 326 հազար։ Թուրքիային բացի բուն արևմտյան Հայաստանից անցան նաև Կարսը, Արդահանը, Սուրմալուն, Շարուրը, Նախիջևանի գավառը, Ալեքսանդրապոլի և Էջմիածնի գավառների զգալի մասը։ Պատերազմում Թուրքիայի պարտությունից և Մուդրուսի զինադադարի (1918) կնքումից հետո թուրք, զորքերը հեռացան Հայաստանի Հանրապետության և Կարսի մարգի տարածքից, վերականգնվեց 1914-ի սաԻմանը, Հայաստանի Հանրապետության տարածքը կազմեց 55 հգ. կմ2։
1919—20-ին Հայաստանի Հանրապետությունը մեծ ջանքեր գործադրեց Հ. հ. լուծել արևմտյան տերությունների աջակցությամբ, մեկ միասնական, անկախ պետության մեջ միավորել Հայաստանի արևելյան և արևմտյան մասերը։ Հ.հ. քննարկվեց Փարիզի հաշտության կոնֆերանսում (1919-20), որտեղ որոշում ընդունվեց ԱՄՆ-ին տրամադրել Հայաստանի մանդատը։ Այդ որոշումը հաստատեց Ազգերի լիգան։ Սակայն ԱՄՆ-ի սենատը մերժեց նախագահ Վ. Վիլսոնի առաջարկը Հայաստանի մանդատը վերցնելու վերաբերյալ (տես Հայաստանի մանդատ 1920)։ 1920-ի օգոստ. 10-ին Անտանտը հաշտություն կնքեց պարտված Թուրքիայի հետ (տես Սևրի հաշտության պայմանագիր 1920), համաձայն որի Թուրքիայի սուլթանական կառավարությունը ճանաչում էր Հայաստանը իբրև ազատ և անկախ պետություն, ԱՄՆ-ի նախագահին հանձնարարվում էր որոշել Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը՝ Հայաստանի համար ելքով դեպի Սև ծով (տես Վիլսոնի իրավարարական պայմանակարգ)։
Թուրքիայում իշխանության գլուխ անցած ազգայնամոլ կառավարությունը՝ Մուստաֆա Քեմալի գլխավորությամբ, չընդունեց Սևրի պայմանագիրը։ խորհրդային կառավարությունը, ձգտելով Թուրքիայում սկսված ազգայնամոլ շարժումն ուղղել Անտանտի դեմ, վերջինիս զրկել Հայաստանը խորհրդային Ռուսաստանի դեմ պատվար դարձնելու հնարավորությունից, փորձեց իր միջնորդությամբ կայունացնել վիճակը տարածաշրջանում, կանխել պատերազմը, հասնել Հայաստանի և Թուրքիայի միջև կայուն սահմանների հաստատման։ Սակայն խորհրդա-հայկական և խորհրդա-թուրքական բանակցությունները բազմիցս ընդհատվեցին և ձգձգվեցին։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ժամանակ էր շահում մինչև Սևրի հաշտության կնքումը, իսկ թուրք, կողմը չէր ուզում հրաժարվել արևմտահայկական հողերից։ 1920-ի ամռանը խորհրդային Ռուսաստանը Թուրքիային տրամադրեց ոազմ. և դրամ, զգալի օգնություն, որը նա օգտագործեց արմ