Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/236

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ղահանությանը, կարողացավ վերապրել և անգամ վերականգնել պետականությունը իր բուն հայրենիքի մի մասում. իսկ ցեղասպանությունից ու տեղահանությունից փրկվածները ցրվեցին աշխարհով մեկ՝ առաջացնելով հայ Սփյուռքը. Ամրապնդվելով և զարգանալով իրենց ապաստանած երկըրներում, չկորցնելով ազգային ինքնագիտակցությունը՝ իրենց պապերի հողերից վտարված հայերը շարունակեցին պայքարը հանուն ազգային գոյատևման ու կորսված հարազատ հոդի իրավունքի, հանուն մեկ միասնական պետության մեջ համախմբման։

Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939-45) ավարտին նկատելիորեն ուժեղացավ սփյուռքահայերի շարժումը՝ Թուրքիային անցած արևմտյան Հայաստանի տարածքը, խորհրդային Հայաստանին միացնելու համար։ Սփյուռքահայ կազմակերպություններն ու գործիչները այդ պահանջով դիմեցին հաղթող տերությունների ղեկավարներին, Միավորված ազգերի կազմակերպության Սան Ֆրանցիսկոյի կոնֆերանսին (1945-ի ապրիլ), երեք տերությունների ղեկավարների Բեռլինի կոնֆերանսին (1945-ի օգոստ.), արտաքին գործերի նախարարների խորհրդի Լոնդոնի նստաշրջանին (1945-ի սեպտ.), երեք տերությունների արտաքին գործերի նախարարների Մոսկվայի խորհըրդակցությանը (1945-ի դեկտ.), ՄԱԿի գլխավոր ասամբլեայի Լոնդոնի 1-ին նստաշրջանին (1946-ի հունվ.) և այլն։

1945-ի նոյեմբ. 29-ին Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Զ դիմեց ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի. Մեծ Բրիտանիայի ղեկավարներին՝ պահանջելով խորհրդային Հայաստանին միացնել արևմտյան Հայաստանը։ 1945-ի մարտին խորհրդային կառավարությունը, ելնելով երկրորդ աշխարհամարտից հետո ստեղծված միջազգային նոր իրադրությունից, հայտարարեց 1925-ի խորհրդա-թուրքական պայմանագիրը չեղյալ հայտարարելու իր մտադրության մասին։ 1945-ի հունիսին Մոսկվայում տեղի ունեցան խորհրդա-թուրքական բանակցություններ ԽՍՀՄ-ի և Թուրքիայի միջև հարաբերությունները կարգավորելու շուրջ, որը պայմանավորված էր խորհրդային կառավարության կողմից իբրև ժամանակի ոգուն չհամապատասխանող և արմատական բարելավ ման կարիք ունեցող 1925-ի պայմանագիրը չեղյալ հայտարարելու հետ։ Թուրքական կողմն աոաջարկեց կնքել դաշնակցային պայմանագիր։ Դրան խորհըրդ. կողմը պատասխանեց, որ դեմ չէ որոշակի պայմաններով այդպիսի պայմանագիր կնքելուն, մասնավորապես՝ եթե Թուրքիան վերադարձնի 1921-ին խորհրդային Հայաստանից խլված Կարսը և Արդահանը։ Սակայն դաշնակցային պայմանագիրը Թուրքիայի հետ չկնքվեց։ Երեք դաշնակից տերությունների (ԽՍՀՄ, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա) ղեկավարների 1945-ի Բեռլինի (Պոտսդամի) կոնֆերանսում, ի թիվս այլ հարցերի, քննվեց նաև Հ.հ.։

1953-ի մայիսի 30-ին խորհրդային կառավարությունը, անտեսելով հայ ժողովրդի ակնկալիքներն ու ձգտումները, Թուրքիայի կառավարությանը հայտարարեց, որ «հանուն բարիդրացիական հարաբերությունների պահպանման և խաղաղության ու անվտանգության ամրապնդման Հայաստանի և Վրաստանի կառավարությունները հնարավոր գտան հրաժարվել Թուրքիայի նկատմամբ ունեցած իրենց տարածքային պահանջներից…

Այդպիսով, խորհրդային կառավարությունը, հայտարարում է, որ Խորհըրդային Միությունը տարածքային ոչ մի պահանջ չունի Թուրքիայից»։ ԽՍՀՄ-ի նման հակահայկական դիրքը հաստատվել է հետագայում ևս՝ միջազգային մի շարք փաստաթղթերում։

Հ.հ. լուծելու, համաշխարհային համագործակցության կողմից հայերի ցեղասպանությունը ճանաչել տալու համար սփյուռքահայերի պայքարը առավել գործուն դարձավ 1960-ական թթ. կեսից՝ հայերի ցեղասպանության 50-ամյակի նախօրեին։ 1965-ից, ստալինականաթյան պարտադրած քառասնամյա լռությունից հետո, խորհրդային Հայաստանում արագորեն սկսեց զարգանալ քաղաքական հայագիտությունը, Հ.հ-ի և հայերի ցեղասպանության հիմնահարցի ուսումնասիրությունը։ Հրատարակվեցին տասնյակ գիտական աշխատություններ, փաստաթղթերի ժող-ներ, բազմաթիվ գիտական և հրապարակախոսական հոդվածներ։ 1988-ի նոյեմբ. 22-ին ՀԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունեց Օրենք Օսմանյան Թուրքիայում հայերի 1915 թվականի ցեղասպանության դատապարտման մասին փաստաթուղթը։

1960-80-ական թթ. նկատելիորեն ուժեղացավ համաշխարային հասարակական մտքի հետաքրքրությունը Հ.հ-ի նկատմամբ, և այն քննարկվեց միջազգային տարբեր կազմակերպություններում, գիտական և հասարակական համաժողովներում, կոնֆերանսներում և գիտաժոդովներում։ 1960-ական թթ. վերջից Հ.հ. դարձավ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովի ազգային փոքրամասնությունների պաշտպանության և խտրականության կանխման ենթահանձնաժողովի քննարկման առարկա։ Հհ-ին հատուկ նվիրվեց Փարիզի ժողովուրդների մշտական ատյանի նիստը 1984-ի ապրիլին (տես ժողովուրդների մշտական ատյանի բանաձև 1984), «Հայկական հարցը և թուրքական էքսպանսիոնիզմը» միջազգային կոնֆերանսը (Աթենք, 1987-ի մայիս). Եկեղեցիների համաշխարհային խորհրդի համագումարը (ԱՄՆ, 1989-ի մայիս) և այլն, որոնց որոշումներում նշվեց հայ ժողովրդի նկատմամբ Թուրքիայի իրագործած ցեղասպանության վնասների փոխհատուցման անհրաժեշտությունը, սփյուռքահայերին իրենց հայրենիքը վերադառնալու իրավունքի ապահովումը։ Հայերի ցեղասպանության փաստի համաշխարհային ճանաչման և դատապարտման հարցին 1970-80ական թթ. գործուն աջակցություն ցույց տվեցին մի շարք երկրներ (Հունաստան, Ֆրանսիա, Արգենտինա, Ուրուգվայ և այլն)։ ԱՄՆ-ի սենատում և ներկա յացուցիչների պալատում բազմիցս քննարկվեցին Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության մասին բանաձևեր, որոնք, սակայն, Թուրքիայի ճնշմամբ մերժվեցին։ Այժմ էլ Թուրքիայի ղեկավարները նախազգուշացնում են ԱՄՆ-ին՝ բանաձև ընդունելու դեպքում թուրք-ամերիկյան հարաբերություններում լուրջ բարդությունների հնարավոր առաջացման մասին, ընդհուպ մինչև ՆԱՏՕ-ից Թուրքիայի դուրս գալը։ Թուրքիան վարում է հայերի ցեղասպանության փաստը չճանաչելու և մերժելու քաղաքականություն։ 1983-ից Հ.հ. քննարկվել է Եվրոխորհրդարա