հատկապես Յո. Լեփսիուսի և Պ. Ռորբախի աշխատությունների շնորհիվ, որոնք միշտ հանդես են եկել Հայ դատի պաշտպանությամբ և հանուն նրա արդարացի լուծման։ Նրանց հրապարակային ելույթներն ու գրքերը լայն արձագանք են գտել Գերմանիայի առաջադեմ մտավորականության շրջանում, և երբ 1914-ին Բեոլինում ստեղծվել է Գեր մանա-հայկական ընկերությունը, նրա ավելի քան 80 անդամների թվում էին գերմ. նշանավոր գրողներ Հերման Զուդերմանր, Թոմաս Մանը, բանաստեղծ Ռիխարդ Դ ե մ ե լ ը, արվեստաբան պրոֆեսոր Լ. Մ ա ն ց ե լ ը, հայտնի նկարիչ իմպրեսիոնիստ Մաքս Լիբերմանը, հայագետներ Յոզեֆ Մարկվարտը, Վ. Բ ե լ ք ը. Դ. Ե. Լ ե մանը։
Գերմանացի երիտասարդ էքսպրեսիոնիստ բանաստեղծ Արմին Թեոֆիլ Վեգները (1886-1978), իբրև օտարազգի անաչառ ականատես, առաջինը մերկացրեց Միջագետքի անապատներում իրագործված հրեշավոր ցեղասպանությունը, որի վավերական ապացույցներն են 1915-16-ին Միջագետքից Գերմանիա՝ իր հարազատներին գրած նրա նամակներն ու օրագրային նոթերը, գաղթականների մահվան ճամբարներում նրա ձեռքով կատարված լուսանկարները։ 1915-ի նոյեմբ. 25-ին Ռաս ուլ Այնի ճամբարից մի նամակում Վեգները գրել է. «Բոլոր լեռնահովիտները, բոլոր գետափերը լցված են թշվառության այս ճամբարներով. Տավրոսի ու Ամանոսի կիրճերով ձգվում է մի տեղահանված ժողովրդի, այդ հարյուր-հագարավոր տարաբախտների ահագին հեղեղը, որ հորձանք է տալիս լեռների ստորոտով, որպեսզի նվազելով ու նվազելով՝ անվերջանալի թափորներով գահավիժի հարթավայրը և ծծվելով՝ կորչի անապատում»։ Այս նամակներից մի քանիսը դեռ պատերազմի ժամանակ տպագրրվել են գերմ. լրագրերում, որի համար Վեգները 1917-ին գերմ. ռազմական միսիայի հրահանգով ձերբակալվել է Կ. Պոլսում և արտաքսվել Թուրքիայից։ Վեգների նամակներն ամբողջությամբ լույս են տեսել 1919-ին, Բեոլինում, առանձին գրքով՝ «ճանապարհ առանց տունդարձի-նահատակություն նամակներում» վերնագրով։ Աոաջին համաշխարհային պատերազմից հետո ևս Մեծ եղեռնի թեման պատշաճ տեղ է գրավել Վեգների ստեղծագործության մեջ։ Այս առումով կարելի է առանձնացնել «Մարդկության բռնագաղթը», «Վերջին եզերք» և այլ բանաստեղծություններ՝ 1924-ին Դրեգդենում լույս տեսած «ճամփան, որ հազար նպատակ ունի» ժող-ից, մի քանի պատմվածքներ՝ «Հարձակում կանանց բաղնիքի վրա» (1919), «Փոքրիկ Մթամը» (1932) և այլն։
1919-ին Մայնի Ֆրանկֆուրտում լույս է տեսել Ե. Զոմմերի «ճշմարտությունը Թուրքիայում հայ ժողովրդի կրած տառապանքի մասին համաշխարհային պատերազմի ժամանակ»։ Ուշագրավ է նաև Յա. Կյունցլերի «Արյան ու արցունքի երկրում. տպավորություններ Միջագետքից համաշխարհային պատերազմի ընթացքում» երկը։
1919-ին Յո. Մարկվարտը հրատարակել է «Հայոց ազգի ծագումը և վերածնունդը» հետազոտությունը, որտեղ, բուռն ցասումով դատապարտելով թուրքերի միջնադարյան բարբարոսությունը, հայ ժողովրդի արևմտյան հատվածի համընդհանուր մահապատժի պահին խորին համոզմունքով է հայտնում հայ ժողովրդի ֆիզ. ու հոգևոր վերածննդի մասին, ժողովուրդ, որը, ըստ Մարկվարտի, ծնունդ է առել անդրպատմ. առասպելական ժամանակներում և իր ստեղծած վիթխարի մատենագրությամբ ու մշակույթով ուրույն տեղը նվաճել աշխարհի ամենաքադաքակիրթ ազգերի շարքում։
Ավստրիացի գրող Ֆրանց Վերֆելը (1890-1945) իր գրակ. գործունեության աոաջին իսկ քայլերը սկսել է դատապարտելով բռնությունն ու բռնակալությունը։ 1929-ին նա այցելել է Դամասկոսի մանածագործարանը, որտեղ աշխատում էին եղեռնից մազապուրծ հայ որբեր՝ տանջահար դեմքերով և խոշոր աչքերով։ Նրանց ճակատագիրը խորապես հուզել է հումանիստ գրողին և խթան հանդիսացել հղանալու իր կոթողային վեպը՝ «Մուսա լեռան քառասուն օրը» (1932-33), որտեղ պատկերում է Մուսա լեռան հայ բնակիչների Իերոսամարտը թուրք, վայրագ հրոսակների դեմ։
Գերմանացի գրողներն ու մշակույթի առաջադեմ գործիչները ցուցաբերեցին մարդասիրություն այն ժողովըրդի հանդեպ, որը, ըստ Վեգների, եղավ Արևելքի և Արևմուտքի քաղաքակըրթություններն իրար կապող կամուրջ։
Ա Մուշեղյան
Բուլղարական գրականություն։ Հայերի ցեղասպանության թեմայի արտացոլումը բուլղարական գրակ-յան մեջ պայմանավորված է հայ և բուլղար ժողովուրդների պատմական ճակատագրի Ընդհանրությամբ։ Անվանի գրող Պեյո Յավորովը (18781914) ականատես է եղել հայ ժողովըրդի ողբերգությանը, շփվել նրա հալածական «բեկորների» հետ, տեղեկացել սոսկալի պատմություններին և անմիջական տպավորության ներքո ստեղծել իր «Հայեր» սքանչելի բանաստեղծությունը (1900)։ Թարգմանվել է հայերեն և ավելի քան երկու տասնյակ լեզուներով.
Նրանք խղճալի վտարանդիներ, աեեքշաե բեկոր՝
Դարերով խիզախ, այլն մարտիրոս մի ժողովրդի.
Նրաեք զավակներ՝ անվերջ ահաբեկ, շղթայված մի մոր,
Սխրալի զոհեր մեծ, աշխարհասլանծ մի գոտեմարտի.
Հայրենի հողից հեռու հալածված՝ օտար երկհի տակ
Հյուծված ու գունատ՝ հավաքված այստեղ, այս զոքշ տնակում
Խմում են, լուռ եվում է ցավից սրտի վերքը տաք,
Ու երգում են խուլ, ինչպես արցունքի միջից են երգում։
(թրգմ. Ա. Կապուտիկյանի)
Նույն շրջանում է տպագրվել նաև գրող Պ. Մինկովի «Արարատից» բանաստեղծությունը։
«Մոտ երկու տասնամյակ աուսջհայկական եղեռնից հետո գրել է բուլղար անվանի գրականագետ, վաստակաշատ թարգմանիչ ու գրակ-հաս. գործիչ Ալեքսանդր Բալաբանով ը,բուլղար ժողովուրդը ջերմ կարեկցանք ու