Jump to content

Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/257

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

մտահայության համար՝ Արծրունին գտնում էր, որ վերջինս Ռուսաստանի հետ կապվելով ոչ միայն հնարավորություն ձեռք կբերի արևելահայության նման հաղորդակից լինելու համաշխարհային քաղաքակրթությանը, այլև կդաոնա այդ քաղաքակրթության տարածողը Փոքր Ասիայում։

Հայ ազատագրական շարժման գալիքի և հայկական հարցի լուծման այլ ուղի էր տեսնում Մատթեոս Մ ա մ ո ւ ր յ ա ն ը (1830-1901)։ Նա մերժում էր կովկասահայ ազատամիտների ռուս, կողմնորոշումը և պաշտպանում ցարիզմի կովկասյան քաղաքականության՝ ազգպահպանողականների քննադատական գիծը։ Եթե անգլ. քաղաքականության մեջ Մամուրյանը նշմարում էր աշխարհակալության. հափշտակության և անիրավության վրա հիմնված իրավունքի հետքերը, ապա ռուս, գաղութակալությունը պատկերավոր ներկայացնելու համար համեմատում էր ցարական կնուտը պարսկական խարազանի և թուրք, թակի հետ ու գրում, դրանցից առաջինը՝ «կսպանե, երկրորդը կանդամալուծե, երրորդը կգրգռե»։

XIX դ. 80-ական թթ. կեսից արևմտահայության ազատագրության գաղափարախոսությունն ու գործը թևակոխեցին իրենց զարգացման նոր փուլը։ Հայ հաս-քաղաքական ուժերը անդրանիկ քայլերն էին անում՝ կազմակերպվելու ժամանակի պահանջներին համապա-, տասխան։ Ամենուրեք՝ հայրենիքում և հայրենիքից դուրս, Ռուսաստանում և Եվրոպայի երկրներում ստեղծվում էին խմբեր, կազմակերպություններ, որոնց նպատակն էր նախ և առաջ ունենալ անկախ հայրենիք, թոթափել օտարերկրյա լուծը։ Մ. Խրիմյանը, Ն. Վարժապետյանը, Րաֆֆին, Գ. Արծրունին, Ա. Արփիարյանը, Մ. Փորթուգալյանը, Ռ. Պատկանյանը և մյուսները գործնական պայքարի գաղափարական հիմքերը դրեցին։ Ազատագրական պայքարի այս շեփորահարները ոչ միայն ազատության համար մաքառելու գաղափարը դարբնեցին հայ ժողովրդի սրտի և հոգու մեջ, այլև գործնականում դաստիարակեցին թուրք, հանրաբանտի վրա գրոհող մարտիկների մի խիզախ սերունդ։ Ըստ Լեոյի, հայրենասիրական բուռն վերելքը բացահայտորեն սկսվեց ռուս-թուրքական պատերազմի պահին ու շարունակվեց 6-7 տարի, և այս շրջանն էր, որ «կռեց, կոփեց մի գործունյա, անձնազոհ հայրենասիրություն»։ Հաս. տրամադրությունն այնպիսին էր, որ արևմտյան Հայաստանի «ազատությունը բովանդակ հայ ազգի ազատություն էր համարվում»։

Հայ պատմագրության մեջ առավել քան հանգամանորեն Լեոն է զբաղվել արևմտահայության ծանր կացության պատճառների, եվրոպական դիվանագիտության խարդավանքների առարկա հայկական հարցի ուսումնասիրմանը։ Արեվելյան ճգնաժամին և հայկական հարցին նվիրված իր աշխատություններում նա կարողացել է լուսաբանել միջազգային իրադրության, Թուրքիայի ներքին ու արտաքին իրավիճակի հանգուցային խնդիրները, այն հիմնական դեպքերի ընթացքն ու դեմքերի գործողությունը, որոնք առավել են առնչվել արևմտահայերի քաղաքական ճակատագրի, հայկական հարցի շուրջ ծավալված դիվանագիտական գործողությունների հետ։ 1878-1914-ի ժամանակաշրջանն ընդգրկող «Հայոց հարցի վավերագրերը» (1915) ժող-ում պարզորոշ երևում են, թե ինչպես մեծ տերությունները հետամուտ էին բոլոր միջոցներով կանխելու 1877-78-ի ռուս-թուրքական պատերազմում ռուս, բանակների հաղթանակին համապատասխան Ռուսաստանի քաղաքական և դիվանագիտական վերընթացը։ Մեծ տերություններն ամեն կերպ խոչընդոտեցին Ռուսաստանի գործուն մասնակցությամբ արևմտահայության քաղաքական կացության բարելավմանը։ Մեծ տերությունների համար հայկական հարցը սոսկ միջոց էր Օսմանյան կայսրության ներքին գործերին միջամտելու համար։ Կուռ փաստերով Լեոն բացահայտում է այն խարդախությունները, որոնցով նույն այդ տերությունները 1915-ին և հետագա տարիներին ոչ միայն չպաշտպանեցին արևմտահայությանը թուրք, բարբարոսներից, այլև իրենք ուղղակի և անուղղակի մասնակիցը դարձան XX դ. առաջին ցեղասպանության իրականացմանը։ «Անցյալից» (1925), «Հայոց պատմություն» (նորագույն շրջան, 1927), «Թուրքահայ հեղափոխության գազափարաբանությունը (հ. 1-2, 1934-35), «Խոջայական կապիտալ» (1934) և այլ աշխատություններում Լեոն բացասական վերաբերմունք է ցուցաբերել հայ ազատագրական շարժումների և դրանց գործիչների նկատմամբ։ Նրա կարծիքով, հայ ազատագրական շարժման անցանկալի հետևանքների պատճառը Ռուսաստանի անազնիվ, «խարդախ» քաղաքականությունն էր, քանի որ ցարիզմը չկատարեց հայերին տված իր բազում խոստումները։ Մեղադրելով ցարիզմի երկդիմի քաղաքականությունը՝ Լեոն չի բացատրում իր մեղադրանքների հիմքերն ու պատճառները։ Քննադատելով հանդերձ ռուս, ինքնակալության նվաճող, քաղաքականությունը՝ Լեոն գտնում էր. որ նվաճվելով և ցարական ծանր վարչակարգին ենթարկվելով Մերձ. Արլ-ի երկրները, այնուամենայնիվ, ակամա ներգրավվում էին Ռուսաստանի հասարակական զարգացման ոլորտը, հնարավորություն ստանում հաղորդակցվելու եվրոպական մշակույթին։

Հայ ագգ-ազատագրական պայքարին սթափ և հավասարակշռված գնահատական է տվել Արշակ ՉոպանյաՕը (1872-1954) իր աշխատություններում։ Նա գտնում էր, որ ճիշտ չեն «հայ պոլիտիկոսները», որոնք «կը նախընտրեին թուրքը ոուսէն», որը արևելյան Հայաստանի փոքրիկ մի տարածքում արդեն հավաստել էր «ապահովություն պատվո, կենաց և ինչից», ու մերժում էր բոլոր նրանց, ովքեր կցանկանային ինչ-որ ինքնավարություն ունենալ «շնորհիվ Անգլո և մինչև իսկ հավանությամբ թուրքին»։ Չոպանյանը հաստատ համոզված էր, որ հայերի ֆիզ. ոչնչացումը օսմ. Թուրքիայի կառավարողների անշեղ ծրագիրն է, որի գործադրությունը պարզապես կախված է ժամանակից, ռեգիոնալ և միջազգային նպաստավոր պայմաններից։ Միաժամանակ նա ճիշտ չէր համարում այն կարծիքը, թե իբր թուրքերի կողմից այդ ծրագրի արագացմանը նպաստեց որոշ հայ տարրերի (կամավորներ, կուսակցություններ) արկածախնդրական գործելակերպը։ XIX դ. ՑՕ-ական թթ. Չոպանյանր արևմտահայ իրականության մեջ առաջիններից էր, որ ամուր կանգնեց ռուս, կողմնորոշման դիրքերի վրա։ «Ռուսիա և հայերը», «Հայաստանը թուրք լուծին տակ» և այլն ուսումնասիրություններում նա հայ ժողովրդի ազգային