ազատագրության վճռորոշ դերը վերապահում էր Ռուսաստանին, որին դիտում էր որպես դրական և բնական դաշնակցի, ե որի արտաքին քաղաքական շահերը հաճախ համընկել են հայերի ակնկալություններին։ Նա դատապարտում էր անտարբեր դիտորդի ղերում հանդես եկող եվրոպական դիվանագիտությունը։ Առաջին աշխարհամարտի նախօրեին Չոպանյանը հորդորում էր հայերին չեզոքության, իսկ եթե պատերազմի ընթացքում Ռուսաստանում կատարվեր բարեշրջություն և ցարականին փոխարինելու գար «ազատական Ռուսաստանը», այնժամ հայերը պետք է օգնեին նոր Ռուսաստանին, քանզի ղրանով նպաստած կլինեին բռնության նահանջին, իսկ բռնության շղթաները թոթափած Ռուսաստանում «որքան ալ մեզի համար հատուկ տուն մը շինելու հույսը գոյություն չունենա, գեթ մեծ, առողջ և հզոր տան մը մեջ ապահով ու հանգիստ սենյակ մը ունեցած կըլլանք մեր գոյությունը պատսպարելու և զարգացնելու համար»։
Եղիշե Քահանա Գեղամյանը (1840-1920) իր մի շարք աշխատություններում («Պատմական քաղվածքներ», 1909, «Պատմության ղասերը», 1915, «Հայ ազատագրական շարժումները ԺԹ դարում», 1915 և այլն) հակակրանքով է խոսել «համազգային ոգու զորության վրա» երկաթին գերապատվություն տվող Րաֆֆու և Մ. Խրիմյանի «ինքնահնար գյուտի» մասին, որովհետև նրանք «հասուն գիտակցության զորությունն արհամարելով՝ միայն երկաթի մեջ որոնեցին հայ ժողովրդի ազատագրությունը, որը մեծ մոլորություն էր. իր մեծ ու չարաչար հետևանքներով»։ Ըստ Գեղամյանի, մահմեդական աշխարհում հայերի անդորրը խանգարել են հատկապես նրանց ռուս, կողմնորոշումը և Ռուսաստանի արևելյան քաղաքականությունը։
Հայերի ռուս, կողմնորոշումը և նրա հետևանքները նույն դիրքերից է քննել Սեղրակ Ա վ ա գ յ ա ն ը։ 1915-ին լույս տեսած «Ազատ Հայաստան Ռուսաստանի հովանավորության տակ» աշխատության մեջ, հանդուրժող չափավորությամբ քննադատելով ցարիզմի ազգային, կրոն, քաղաքականությունը, նա այդ քննադատության անվան տակ սևացրել է հայ ազատագրական շարժումնե րը։ Ռուս-թուրքական զինաբախումների ժամանակ հայերը «կուրորեն օգնել և աջակցել են» ռուսներին։ «Ահա թե ինչու,գրել է նա Մեծ եղեռնի նախօրեին,տասնյակ տարիներ տաճիկը մեզ հալածում, կոտորում ու բնաջինջ է ուզում անել մեր հարազատ երկրռւմ»։ Այս տեսակետը, սակայն, լայն տարածում չի գտել հայ մտավորականության շրջաններում։
1896-1908-ի դժնդակ տարիներին, երբ եվրոպական տերությունների գործուն հովանավորությամբ Թուրքիայում խաթարված էր հայերի ոչ միայն խաղաղությունը, այլև ֆիզ. գոյությունը, հայ պահպանողականության ինքնատիպ և խոհուն ներկայացուցիչ Մաղաքիա Օրմանյանը (1841-1918), քննադատելով ցարական իշխանությունների ուխտաղըրժությունը, ռուս, տիրապետությունը հայերի նկատմամբ ըստ էության համարում էր ընդունելի։
Նա իրատեսորեն էր գնահատում պատմաքաղ. իրադարձությունները։ Քիչ չեն դեպքերը, գրում էր նա, երբ ռուս, տիրապետության ներքո սաստկացել են հայության նկատմամբ ճնշումներն ու հալածանքները, փակվել մշակութային հաստատություններն ու դպրոցները, բռնագրավվել եկեղեցական գույքը։ Այնուամենայնիվ «Ազգապատումի» հեղինակը նախընտրում էր ռուս, տիրապետությունը, որովհետև այն համատարած մեռելություն չէր սփռում և երբեք «երեք հարյուր հագարներու խողխողում», «մոլեռանդ խուժանի մը ձեռքով խաղաղ ապրող տարրին վրա հարձակում և ջարդ», «երեսուն հազար անմեղ կյանքերու անողորմ կոտորած» չէր ստեղծում։
Հայկ. հարցի արծարծման և արևմտահայերի ծանր կացության, հայերի ցեղասպանության վերաբերյալ «Զեյթունյան հերոսապատում» (1899), «Գ. Ա. Տանշիևը և Հայկական հարցը» (1901), «Թուրքական Հայաստանի ապագան» (1911) աշխատություններում Ալեքսեյ Տիվելեգովը (1875-1952) մերկացրել է սուլթան Աբդուլ Համիդ ll-ի և երիտթուրքերի մոլեռանդ ազգայնամոլությունը, եվրոպական մեծ տերությունների նենգ քաղաքական էությունը։
Արևմտահայերի սոցիալ-տնտեսական ծանր գոյատևման, հասարակական շարժումների և հայկական հարցի մասին արժեքավոր փաս տական նյութ և օբյեկտիվ գնահատականներ է պարունակում Առաքել ասրուխանի (1863-1949) «Հայկական խնդիրը և Ազգային սահմանադրությունը Թուրքիայում (1860-1910)» աշխատությունը (1912)։ հայկական հաըցին հոդվածներ է նվիրել Նիկողայոս Ադոնցը (1871-1942)։ Նա խստորեն քննաղատել է 1918-ի Բրեստի հաշտությունը՝ գտնելով, որ հենց այղ ժամանակ է խորհրդային Ռուսաստանը հրաժարվել արևմտյան Հայաստանից։ «Հայկական հարցը Սևրում» (1920, անգլ.) հոդվածում պատմաբանը ցույց է տվել եվրոպական տերությունների քաղաքականության անհետևողականությունը հայկական հարցում՝ պատերազմում Թուրքիայի պարտությունից հետո Էլ։ Հաղթող տերությունները չկարողացան պարտադրել Թուրքիային կատարել Սևրի հաշտության պայմանագիրը (1920)։
XX դ. առաջին երկու տասնամյակին հայ հասարակական մտքի բոլոր ակնառու ներկայացուցիչները հանգել են այն ճշմարիտ գաղափարին, որ անցյալը պետք է նպաստի հասկանալու ժողովրդի ներկան, նրա կարիքներն ու խնդիրները, և՝ ընդհակառակը, հանուն ներկայի ճիշտ գործելակերպի մշակման հարկավոր է անաչառ գնահատել պատմական անցուղարձերը, դեպքերն ու երևույթները։ Այս ելակետից են գնահատել հայ ժողովրդի քաղաքական կողմնորոշումը իրենց աշխատություններում Հ. Առաքելյանը «Թիֆլիսից-Դիլման։ Տանջված Հայաստան, ուղևորություն թուրքաց Հայաստանում» (1915), Հ. Աճաոյանը «Տաճկահայոց հարցի պատմությունը (սկզբից մինչև 1915 թ.)» (1915), Մ. Սեմերճյանը (Զեյթունցի) «Զեյթունի անցյալեն ու ներկայեն» (հ. 1-2, 1902), Ա. Անտոնյանը «Այն սև օրերուն…» (1915), Ա տ ո մ ը «Բարենորոգումներու հարցը» (1914), Վ. Ավանեսյանը «Հայ փախըստականներին» (1919), Ա տ ր պ ե տ ը «ճիվաղը, Քյոռ Հյուսեին փաշա քյուրդը անսահման իշխան. Թրքահայերի ներկա վիճակը» (1911), Բ ա բ կ ե ն Վարդապետը «Հայկական հարցը և Պողոս Նուբար փաշան» (1914), «Բարենորոգումները Հայաստանում.