Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/26

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

XVIII դդ. բռնությամբ մահմեդականացված հայեր էին. XX դ. սկզբին պահպանվել էին եկեղեցիների ավերակներ, հայկական տոհմանուններ։ XVII-XVIII դդ. մեծ թվով հայեր Ա-ից գաղթել Էին Կ.Պոլիս՝ այնտեղ սկզբնավորելով մի շարք ամիրայական ընտանիքներ։

1894- 96-ի հայկական կոտորածների ժամանակ Ա-ում և շրջակա գ-երում կոտորվել Է մոտ 3000 հայ։ Ամբողջովին ավերվել Է քաղաքի Վերի թաղը (նաև Ս. Աստվածածին եկեղեցին)։1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ, Ա-ի հայերը բռնությամբ տեղահանվել և բնաջնջվել են։ Որոշ տվյալներով, 1925-ին քաղաքում և շրջակա գյուղերում մնացած 300-400 հայերը հետագայում աստիճանաբար լքել են իրենց բնօրրանը։ Ներկայումս Ա. վերանվանվել Է Քեմալիե։

Գրականություն

Սրվանձտյանց Գ, Երկեր հ. 2, Ե., 1982 Ք և չյ ա ն U, Ակն և ակնցիք, Փարիզ. 1952։

Գ. Բադալյան

ԱԿՆՈՒՆԻ է. (Մալումյան Խաչատուր) (1863, Մեղրի-1915, Մեծ եղեռնի զոհ), հասարակական, քաղաքական գործիչ, հրապարակախոս։ ՀՀԴ կուսակցության անդամ։ նախնական կրթությունը ստացել է ծննդավայրում։ Ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը (1883), հետագայում ուսումը շարունակել ժնևում։ Աշխւաոակցել է «Մշակին», եղել խմբագրության քարտուղարը, Գ. Արծրունու գաղափարների ջերմ պաշտպանն ու օգնականը։ 1899-ից ժնևում աշխատել է «Դրոշակի» խմբագրությունում, ուր տպագրվել է նրա «Կովկասյան խաբրիկներ» հոդվածաշարը՝ է. U կ ն ու ն ի ստորագրությամբ։ Եղել Է Ք. Միքայելյանի աջակիցներից, քարոզչական մեծ աշխատանք է կատարել Եվրոպայում ի նպաստ Հայ դատի։ Եռանդուն մասնակցել է ՀՀԴ կուսակցության 1907-ի Վիեննայի IV ընդհանուր ժողովին, որից հետո նրա ջանքերով և մասնակցությամբ Փարիզում գումարվել Է Օսմանյան կայսրության բոլոր ընդդիմադիր կազմակերպությունների խորհրդաժողով (որը և նախապատրաստեց Օսմանյան կայսրության սահմանադրության հըռչակումը)։ 1908-ից ավելի է աշխուժացել Կ. Պոլսում նրա հասարակական, քաղաքական գործունեությունը։ 1910-11-ին քարոզչությամբ հանդես է եկել Հս. Ամերիկայում, Եգիպտոսում, Լիբանանում, Զմյուռնիայում, Էրզրումում (ուր 1914-ի օգոստ. մասնակցել է ՀՀԴ կուսակցության VIII ընդհանուր ժողովին)։

Ե. Գասպարյան

ԱՀԱՐՈՆՅԱՆ Ավետիս Առաքելի (1866, գ. Իգդիրմավա (Սուրմալուի գավառում)-1948, Փարիզ, թաղված է Պեր Լաշեզ գերեզմանատանը), հասարակական, քաղաքական գործիչ, գրող։ ՀՀԴ կուսակցության անդամ։ Ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը (1886), Լոգանի համալսարանի պատմափիլ. ֆակուլտետը, Սորբոնի համալսարանում՝ գրակ. դասընթացներ։ Եղել է ուսուցիչ (Գևորգյան ճեմարանում, Իգդիրի, Նոր Բայազետի ծխական դպրոցներում)։ Աշխատակցել է «Մուրճ» ամսագրին, «Հառաջ», «Ալիք» և այլ թերթերի։ Եվրոպայում ուսանած տարիներին հայանպաստ գործունեություն Է ծավալել (ներգրավելով նաև եվրոպական գործիչների)՝ քարոզչությամբ ներկայացնելով հայկական հարցը։ 1901-02-ին մասնակցել Է դաշնակցության և հնչակյան կուսակցության միավորման նպատակով նրանց միջև տարվող բանակցություններին. 1902-ին՝ համիդյան բռնակալության դեմ ընդհանուր ճակատ կազմելու օսմ. ընդդիմադիր կուսակցությունների ու կազմակերպությունների I համագումարին։ հայկական պատվիրակության կազմում եղել Է Հաագայի (1907) խաղաղության կոնֆերանսում, ներկայացրել հայկական հարցի լուծման խնդրագիրը։ 1907-09 ին՝ Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի տնօրեն։ 1909-ին բանտարկվել Է «դաշնակցության գործով», ազատվհլով՝ 1911-ին անցել Է արտասահման, ուր մնացել Է մինչև 1916-ը։ Վերադառնալով Թիֆլիս՝ ներգրավվել է ազգային գործերում. 1917-ին ընտրվել է Հայոց ազգային խորհրդի նախագահ, 1919- ին՝ Հայաստանի Հանրապետության խորհրդարանի անդամ, ապա՝ նախագահ։ Եղել է Հայաստանի Հանրապետության պատվիրակության ղեկավարը Փարիզի հաշտության կոնֆերանսում (1919-20)։ Ա. ստորագրել է Սևրի հաշտության պայմանագիրը (1920), մասնակցել Լոնդոնի (1921) և Լոգանի (1922-23) կոնֆերանսներին, մեծ ջանքեր Է գործադրել ի նպաստ Հայ դատի (այդ մասին մտքերը ամփոփել է «Սարդարապատից մինչև Սևր և Լոզան» գրքում, 1943)։ Լոգանի դաշնագրի առթիվ դաշնակիցներին և Խորերդ. Ոուսաստանի արտաքին գործերի կոմիսար Գ. Չիչերինին հղելով իր բողոքագրերը՝ հեռացել Է ակտիվ քաղաքական գործունեությունից։ Անցել է գրակստեղծագործ. աշխատանքի։ Հրատարակվել է նրա երկերի ժող. 10 հատոր