Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/25

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


ԱԽԱԼՔԱԼԱՔ, քաղաք և համանուն գավառ Ռուս, կայսրության Թիֆլիսի նահանգում, Ախալքալաքի սարավանդում, Փարվանա գետի ավագանում։ Համապատասխանում է Մեծ Հայքի Գուգարք նահանգի Ջավախք գավառի մի մասին։ 1637-ին Ա. գրավել են օսմ. թուրքերը։ Ա-ի հայ բնակչությունն ստվարացել Է գավառը Ռուսաստանին անցնելուց (1829) հետո, երբ հիմնականում էրգրումի նահանգից գաղթած հազարավոր հայեր այնտեղ հիմնադրել և բնակեցրել են մոտ 50 գ.։ 18951896-ի կոտորածներից փրկված 1500 հայեր (մշեցիներ, արդվինցիներ, բասենցիներ) ապաստանել են Ա-ում, որի ավելի քան 100 գյուղերում 1903-ին բնակվում էր 54 816 մարդ, հիմնականում՝ հայեր։

1918- ի մայիսի սկզբին թուրք, զորքը ներխուժել Է Ա.։ Կազմակերպված հայկական ինքնապաշտպան, ջոկատների հրամանատարությունն ստանձնել են ռուս, բանակից զորացրված զինվորականներ Լյուդվիգ Դեմիրճյանը, Խորեն Մնոյանը, Զարմայր Խանոյանը և գնդ. Առաքելովը։ Աշխարհազորայինները դիրքեր են գրավել գավառի հարավ-ում՝ Կարծախ գ. մոտ, բարձունքի վրա, որտեղ տեղագրել են նաև երկու թնդանոթ։ Մայիսի 7-ին առաջին հարձակումը ձեռնարկած Աբդուլլահ փաշայի զորքը հետ է շպրտվել՝ մարտի դաշտում թողնելով դրոշները և բազմաթիվ սպանվածներ։ Հերոսաբար դիմակայելով թուրք, գերակշիռ ուժերի նոր հարձակմանը՝ հայկական ջոկատները նահանջել և դիրքավորվել Են գյուղից դուրս, Գյոկդաղի ստորոտին, այնուհետև՝ Բեդեշենի բարձունքներում։ Նրանց զգալի մասը զոհվել է, սակայն մեկօրյա համառ ինքնապաշտպանությունը գավառի տասնյակ գ-երի բնակիչներին հընարավորություն է տվել հեռանալ Շալկա և Բակուրիան։ Մայիսի Ց-ին կիսադատարկ հայկական գյուղերը ներխուժած թուրք, հրոսակներն սկսել են անպաշտպան կանանց, երեխաների և ծերերի սպանդը։ Մեծ Արագյալ գ. մոտ հասնելով հայ գաղթականների մի ստվար խմբի՝ թուրք բարբարոսները մոտ 400 ծերունիների և երեխաների ողջակիզել են մարագում, երիտասարդ տղաներին և աղջիկներին քշել Թուրքիա. իսկ մնացածներին փակել Խոջա-բեկ գ. եկեղեցում։ Լ. ԴԵմիրճյանի փոքրաթիվ ջոկատը գիշերային հանկարծակի հարձակումով ազատել է նրանց և տարել օալկա։ Խորենիա և Թախչա գ-Երի մոտ 2000 հայ բնակիչներ սրատվել կամ ողջակիզվել են (փրկվել Է 23 մայւդ)։ Գազանաբար սպանվել են Գումբուրդո, Աբուլ, Ագանա և Բեժանո գ-երում մնացած հայերը։ Ախալքալաք քաղաքի շատ բնակիչներ զոհվել են Թափարվան գետն անցնելիս, թուրք, գնդակոծումից։ Մայիսի կեսին հայերը ինքնապաշտպան, մարտեր են մղել Թափարվանի աջ ափին, Կուլիկամ գ. բարձունքներում։ Աաթխա գ. բնակիչները կարողացել են կասեցնել թուրք, հարձակումը՝ ապահովելով գաղթականների հեռանալը Շալկա։ Մինչև մայիսի վերջը Ա-ից գաղթել են Ա. քաղաքի, 62 հայկական, մի քանի վրաց. և ռուս դուխոբորների գ-երի բնակիչները։ Նըրանց գրեթե ամբողջ անշարժ գույքը, տասնյակ հազարավոր գլուխ անասունները թալանել են թուրքերը։ Թուրք, հրոսակախմբերի մշտական հարձակումների, սովի, համաճարակների, ցրտի հետևանքով Բակուրիանում միայն օգոստ-նոյեմբ. մահացել է 18 հազար հայ, Շալկայում՝ Գանձա գ. 2060 բնակիչներից 720-ը, Խանչալիի 1700-ից՝ 1150-ը, Աաթխայի 3250-ից՝ 2500-ը։ Մինչև տարեվերջ Ա-ի 85 հազար հայ գաղթականներից զոհվել է մոտ 40 հզ-ը։

1918- ի դեկտ. թուրք, զավթիչները հեռացել են Ա-ից, սակայն հայ գաղթականների բեկորները միայն 1919-ի հունվ փետր. են կարողացել վերադառնալ իրենց ավերված և թալանված բնակավայրերը։ 1921-ի մարտի 6-ին Ա. է ներխուժել թուրք, զորքը։ Թշնամու դեմ անհավասար մարտում, Գումբուրդո գ. մոտ, զոհվել են իրենց հայրենի գյուղը և գավառը պաշտպանող բազմաթիվ հայեր (նաև կանայք)։ Գերված 350 գյուղացիներ սրատվել են, հեղձամահ արվել ջրհորներում, քարկոծվել։ Ինքնապաշտպանության առաջնորդ քահանա Վարդը մորթազերծվել է։ Թուրքերը միմյանց կապված 120 հայ երիտասարդների գնդակահարել են Վարձիայի բարձունքներում։ Այս անգամ Ա-ի հայերը չեն գաղթել և բազմաթիվ գյուղեր դիմել են ինքնապաշտպանության։ Զավթիչներն արժանի հակահարված են ստացել հատկապես Ալաստան, Մոլիթ և Տաբածղուրի գ-երի մատույցներում։ Մարտի 16-ին ռուս. 11րդ կարմիր բանակի զորամասերը մտել են Ա., և թուրքերն ապրիլին հեռացել են գավառից։ 1918-ի և 1921-ի թուրք, արշավանքներն աղետալի հետևանքներն են ունեցել Ա-ի հայերի համար։ Դրանցից հետո գավառի երբեմնի 100 հազար բնակչից մնացել Է մոտ կեսը, իսկ Ա. քաղաքի 5070 բնակչից՝ ընդամենը 2737-ը։ 1921-ին Ա. մտցվել է Վրաստանի կազմի մեջ։

U. Մելքոնյան

ԱԿՆ, էգին, քաղաք, համանուն կազայի կենտրոնը արևմտյան Հայաստանի Խարբերդի նահանգում, Խարբերդից մոտ 90 կմ հյուսիս-արմ., Եփրատի աջ ափին։ Ըստ ավանդության, Ա. հիմնել են Վասպուրականից տեղափոխված հայերը, 1021-22-ին։ Քաղաքի երկու մասերը (Վերի և Վարի) բաժանված էին թաղամասերի (Արեգի, Խնկաձոր, Գոչան և այլն)։ Ըստ Ա-ի հայոց առաջնորդարանի տվյալների, 1880-ին քաղաքի 9728 բնակիչներից հայեր Էին 5442-ը (1910-ին մոտ 10 hq-ը)։ Ունեին 2 եկեղեցի՝ Ս. Աստվածածին, (Վերի թաղում) և Ա. Գևորգ (Վարի թաղում), վարժարաններ (Ներսիսյան, Նարեկյան երկսեռ, Հռիփսիմյանց)։ 1872-78-ին Ա-ում գործել են Ազգասիրական, ուսումնասիրական և Շահաբեր մշակութային ընկերությունները, հրատարակվել Են «Եփրատ», «Շաղիկ», «Մտրակ» թերթերը։ XIX դ. վերջին-XX դ. սկզբին Ա-ի գավառակն ընդգրկել է քաղաքի շրջակա բնակավայրերը, Եփրատի ձախափնյակը (Լիճքի և Աալահլոփ գյուղախմբերը), Անկո և Ոսկեգետակ գետերի հովտում գտնվող Աղինի գյուղախումբը (Օվայի գ-երը)։ Գավառակի 22 հայաբնակ գ-երում (նշանավոր էին Աղինը (Վաղավեր), Անջրդին, Ապուչեխը, Լիճքը (Լիճ), օագը, Կամարկապը, Մաշկերտը, Շեփիկը)1880-ական թթ. ապրում էր մոտ 6700 հայ։ Մուշեղկա, Շրզու, Ձորակ և Վանք գ-երում բնակվում էին հունադավան հայեր (հայ հոռոմներ)։ Թուրքաբնակ գ-երում, որոնց բնակիչների մեծ մասը XVII-