Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/283

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

քականությունը և վախը ժողովրդի նկատմամբ։ Շեշտել է, որ հայկական ջարդերի սկիզբը դրել է սուլթան Աբդուլ Համիդ ll-ը, ընդգծել, որ հայերը արդարացիորեն պահանջում էին հարգել իրենց մարդկային իրավունքները և տալ վարչական ինքնավարություն Օսմանյան կայսրության շրջանակներում։ Սուլթանի քաղաքականության օրինական ժառանգորդներ է համարել երիտթուրքերին, որոնք առավել սաստկացրին բոնի թուրքացման քաղաքականությունը, և նշել, որ պանթյուրքիզմի գաղափարների իրագործման ճանապարհին, որպես խոչընդոտ կանգնած էին հայերը, և երիտթուրքերը միակարծիք էին այդ խոչընդոտը վերացնելու հարցում։ Օգտվելով առաջին համաշխարհային պատերազմի բարենպաստ առիթից, նրանք ձեռնամուխ եղան հայերի ոչնչացմանը։ Իր աշխատության մեջ Հ. անդրադարձել է նաև հայ վրիժառուների կողմից ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներին պատժելու՝ ահաբեկելու հարցին։ Նա ոչ միայն արդարացրել է այդ քայլը, այլև նրանց դիտել որպես ազգային հերոսներ, նրանք նաև վրեժ են լուծել արաբ, ազատագրական շարժման ղեկավարներին երիտթուրքերի կողմից կախաղան բարձրացնելու համար։ Հ., ուղղակի կապ տեսնելով երիտթուրքերի կողմից 1915-ի հայերի ցեղասպանության և հետագայում Հիտլերի կիրառած հրեաների ցեղասպանության միջև, նշել է, որ հայերի 1915-ի ցեղասպանությունը «XX դարի սև էջն է»։ Հ. 1990-ին Երևանում մասնակցել է «Հայերի ցեղասպանությունը, պատմական, տեսական, քաղաքական պատասխանատվությունը» միջազգային գիտաժողովին՝ «Պատասխանատվություն ցեղասպանության համար» զեկուցումով։

Ն. Հովհաննիսյան

ՀԵՓԵՍ Պիեո (Սիմոնյան Պետրոս) (՞-1Ց76), պատմաբան, հասարակական գործիչ։ նախնական կրթությունն ստացել է ծննդավայրում՝ Զմյոանիայում։ 1922ին, Զմյուռնիայի աղետի հետևանքով ապաստանել է Ֆրանսիայում։ 1934-ին հիմնել է «Զմյուռնիո և շրջաններու հայրենակցական վերաշինաց միութ յունը»՝ խորհրդային Հայաստանում Նոր Զմյուռնիա ավանը կառուցելու նպատակով։ Հեղինակն է «Հայկական Զմյուռնիա» (1936) հուշամատյանի, ուր պատմում է Զմյուռնիայի հայկական գաղութի կազմավորման, կրոնական և մշակութային հաստատությունների, գործիչների մասին։ «Մեծ երեկույթի» վերջին պարահանդեսը կամ «Տիեզերական հանրապետությունը» (1955, ֆրանս.) աշխատության մեջ մեծ տեղ է հատկացրել հայերի ցեղասպանության դրդապատճառների, մասոնականության, թուրքացած հրեա «դյոնմեների» (հավատափոխներ) դերի վերլուծությանը։ Այդ գիրքը 1990-ին լույս է տեսել արաբ, թարգմանությամբ՝ «Սիոնիզմը և նահատակ ժողովուրդները» վերնագրով։

Երկեր Le Demier Bat du "Grand Sotr" ou la "RApubHque Unrverselh de fan un A deux mille, Atude sodologique politique el historique, Beyrouth, 1955.

Գրականություն

Պ ե յ լ ե ր յ ա ն Ռ., Բիէո Հեբէս, «Սփիւոք», Բեյրութ, Քաղոց, թիվ 18, 1990, էջ 9-11։

Ս. Սանջյան (Լիբանան)

ՀհԼԶԵՆՌԱԹ էդգար (ծ. 1926), գերմանական գրող։ Ծնվել է Լայպցիգում։ Ֆաշիստ. Գերմանիայում հրեաների հալածանքների ժամանակ ընտանիքով փախել է Ռումինիա (1938), այստեղից էլ 1941-ին քշվել Մոգիլյով. հրեական գետտո։ 1945-ին գնացել է Պաղեստին, 1951-ին տեղափոխվել ԱՄՆ։ 1975-ին վերադարձել է Գերմանիա։ Մի քանի վեպերի և պատմվածքների ժոդների հեղինակ է։ Նրան համաշխարհային ճանաչում է բերել «Նացիստն ու վարսավիրը» (1977) վեպը։ 1989-ին լույս է տեսել Հ-ի «Հեքիաթ վերջին մտքի մասին» վեպը։ Հեղինակը ուսումնասիրել է (շուրջ 20 տարի) վավերագրական աղբյուրներ, պատմական ու գրակ. նյութեր, որոնց վրա հիմնվելով, նկարագրել է հայ ժողովրդի ողբերգությունը՝ հայերի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում։ Կիրառելով պատմելու հեքիաթային ձևը՝ հեղինակը վարպետորեն կապում է հեքիաթը՝ մահամերձ Թովմա Խատիսյանի մտքերը (որոնք տանում են նրան դեպի անցյալ՝ 1915-ը, իր նախնիների հայրենիքը՝ արևմտյան Հայաստան), պատմական իրողության՝ երիտթուրքերի հանցագործության հետ։ Հ. Խատիսյանների տոհմի օրինակով նկարագրում է հայերի բարքերն ու սովորույթները, ծեսերն ու ավանդույթները, ներկայացնում նրանց կյանքը, մասնավորապես, նախապատերազմյան տարիներին։ Նա նշում է, որ Թուրքիայում հայերից բացի կոտորվել են նաև ոչ թուրք այլ ժողովուրդներ։ Չնայած թվում է, թե վեպում չկա խոսք դիմադրության մասին, բայց հեղինակը հեըոսի՝ Վարդան Խատիսյանի կերպարով ցույց է տալիս, որ հայերը գոյատևել են շնորհիվ աներևակայելի ներքին դիմակայության, ապրելու կամքի։ Գիրքը ահազանգ է համայն աշխարհին, որ լռությունը չարիքի հանդեպ կարող է ծնել է լ ավելի չարիքներ։ Հ-ի վեպը բարձր է գնահատվել Եվրոպայում, արժանացել Ալֆրեդ Դյոբլինի մրցանակի (1989)։

U. Մանոզարյան

ՀԻՎԵՐՆԱՏ (Hyvemate) Հենրի (18581941), ամերիկյան գիտնական-արևելագետ։ Կրթությունը ստացել է Լիոնի համալսարանում։ 1885-89-ին աշխատել է որպես արևելյան լեզուների թարգմանիչ, եղել է Վաշինգտոնի կաթոլիկական համալսարանի պրոֆեսոր։ Որպես ֆրանս. գիտական արշավախմբի մասնակից մեկ տարի եղել է արևմտյան Հայաստանում։ Ամերիկյան ամսագրերում հրապարակված նրա հոդվածներում հետաքրքիր տեղեկություններ կան Օսմանյան կայսրությունում հայերի կյանքի, 1894-1896-ի հայկական ջարդերի վեիաբերյալ։

Armenia.Past and Present, "The Catholic World", 1895,v.62, p.312-322.

U. Կիրակոսյան

«ՀՆՉԱԿ», թերթ, սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության պաշտոնաթերթ։ Հիմնել է Ա. ՆագարբեկլԼ Հրատարակվել է 1887-1915-ին, 19351940-ին, Ֆրանսիայում, Հունաստանում, Անգլիայում, ԱՄՆ-ում։ Խմբագրական կազմի մեջ մտել են հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության անդամները։

Թերթի հիմնական խնդիրն էր քարոզել հայ ժողովրդի ադգ-ագատագրության գաղափարները. արևմտյան Հայաստանի ազատագրումը, լայն զանգվածներին հասցնել հնչակյան կուսակցության գործելակերպն ու ռազմավարությունը։ Թերթը մանրամասնորեն լուսաբանել է արևմտահայերի սոցիալ-տնտեսական և քաղաքական ծանր վիճակը, հրապարակել տվյալ