Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/282

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


մանդատը Ռուսաստանին հանձնելու օգտին. եթե «այդ տերությունը ոտքի կանգներ»։ Առաքելությունը առաջարկում էը մինչև տեղական ուժեղ իշխանություն ու ոստիկանություն ստեղծելը ենթամանդատային տարածք մըտցընել ամերիկյան զորքեր, որոնց թիվը պետք է հասներ 200 հգ-ի, իսկ 1919-ի համար՝ մոտ 2 դիվիզիա (59 հազար մարդ)։ Զեկուցագրի ընդհանուր եզրակացությունն այն էր. որ ԱՄՆ-ը հենց այն պետությունն է, որը կարոդ էր ընդունել մանդատը։

Հ.ա-յան զեկուցագիրը ԱՄՆ-ի կոնգրեսի քննարկմանը ներկայացվեց 1920-ի մայիսին, այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը դե ֆակտո ճանաչեց Հայաստանի Հանրապետությունը (1920-ի ապրիլի 23)։ Անցած ամիսներին միջազգային իրադրությունը նշանակալի չափով փոփոխվեց. Խորհրդային Ռուսաստանը հաղթանակ տարավ սպիտակգվարդիականների նկատմամբ, Ադրբեջանում խորհրդային իշխանության հաստատմամբ ուժեղացան խորհրդային Ռուսաստանի դիրքերը Անդրկովկասում, մերձեցում սկսվեց խորհրդային Ռուսայտանի և քեմալական Թուրքիայի միջև, սրվեցին հակասությունները Անտանտի տերությունների միջև Մերձ. Արևելքում ազդեցության ոլորտները բաժանելու հարցում։ Այս հանգամանքներն էլ հենց դրդեցին ԱՄՆ-ի կոնգրեսին մերժել Հայաստանի մանդատն ընդունելու Վ. Վիլսոնի աոաջարկը։՝

Գրականություն

Congressional Record, v. UX, pari 8, p. 7881.

Գ. Գալոյան

ՀԱՐԴԻՆԳ (Harding) Ռւորեն (1865-1928), ամերիկյան պետական գործիչ, ԱՄՆ-ի 39-րդ պրեզիդենտը (1921-23) հանրապետական կուսակցությունից։ հ տարբերություն իր նախորդի՝ Վ. Վիլսոնի, վարել է եվրոպական գործերից ԱՄՆ-ի մեկուսացման (իզոլյացիոնիզմի) քաղաքականություն, որն արտահայտվել է նաև հայկական հարցում՝ պայմանավորելով Հ-ի կառավարության դանդաղկոտությունն ու անվճռականությանը, ի կատարումն 1920-ի Սևրի հաշտության պայմանագրի, Հայաստան խաղապահպան զորք ուղարկելու և հայկական բանակը հանդերձավորելու հարցում, ինչպես նաև պասսիվ դիրքորոշումը 1922-23-ի Լոզանի կոնֆերանսում, որտեղ քըն- նարկվում էր «հայկական օջախ» ստեղծելու կենսական խնդիրը։ Որպես սենատական ենթահանձնաժողովի նախագահ և ապա երկրի պրեզիդենտ Հ. բազմիցս իր հրապարակային ելույթներում համակրանքով է արտահայտվել «փոքր դաշնակցի» (Հայաստանի) և նրա «բազմատանջ» ժողովըրդի մասին։

Գրականություն

В / a r s I a d I E. H„ The Great Beirayai N. Y, 1924В о у a J i a n D. H„ Armenia։ The Casa for a Forgotten Genocide, Westwood, New Jersey, 1972.

Я Թորոսյան

ՀԱՐՐԻՍ (Harris) Տեյմս Ոենդել (1852-1941), անգլիացի գիտնական, հնէաբան, միսիոներ։ 1896-ի մարտին անգլ. «Բարեկամների ընկերությունը» Հ-ին կնոջ՝ Ելենա Հարրիսի հետ ուղարկել է Թուրքիա՝ 1894-96-ի հայկական կոտորածների և ջարդերի մասին հավաստի տեղեկություններ ստանալու, ինչպես նաև տուժած հայ բնակչությանը օգնություն կազմակերպելու նպատակով։ «Նա մակներ Հայաստանում վերջին ջարդերի տեսարանների մասին» (1897) գիրքը կազմվել է Հարրիս ամուսինների՝ Անզլիայում իրենց բարեկամների և Թուրքիայում անգլ. ու ամերիկյան միսիոներների հետ նամակագրություններից, որոնք պարունակում են փաստական հարուստ նյութ հայերի վիճակի. 1894 ի ջարդերի, միսիոներների ցուցաբերած օգնության վերաբերյալ։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին (1914-18) Հ. ընդգծված հայամետ դիրքորոշում է ունեցել, մասնակցել է ցեղասպանությունից մազապուրծ գաղթական հայերին օգնություն կազմակերպելու գործին, եղել Բրիտանահայկական կոմիտեի գործուն անդամներից։

Գրականություն

Letters from the Scenes of the Recent Massacres in Armenia, L, 1897.

U. Կիրակոսյան

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Աշոտ Հովսեփի (1911-1986), պատմաբան։ Պատմ. գիտ. դ-p։ ուսումնասիրությունները հիմնականում նվիրված են աոաջին համաշխարհային պատերազմի պատմությանը, թուրք, արշավանքին (1918) Անդրկովկաս։ «Կովկասյան ռազմաճակատ. 1914-1917» (1971, ռուս.) աշխատության մեջ վերլուծել է ռազմական գործողությունների ընթացքը Կովկասյան ճակատում պատերազմի սկզբից մինչև 1915-ի Երզնկայի զինադադարը, լուսաբանել հայ կամավոր, գնդերի կազմավորման պատմությունը, տվել ճիշտ գնահատական կամավոր, շարժմանը։ «Թուրքական ինտերվենցիան Անդրկովկաս 1918 թ. և ինքնապաշտպանական մարտերը» (1984) գրքում ցույց է տվել Թուրքիայի զավթողական նկրտումները Անդրկովկասի նկատմամբ, բացահայտել 1918-ի մայիսին Սարդարապատի, Բաշ Ապարանի, Ղաըաքիլիսայի ճակատամարտերում հայ ժողովրդի տարած հաղթանակի բացառիկ նշանակությունը։

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Արտաշես (1873, Մալքարա (Թուրքիայում) 18.8.1915, Մեծ եղեռնի զոհ), բանաստեղծ, բանասեր, թարգմանիչ։ 1912-ին հաստատվել է Կ.Պոլսում։ Աշխատակցել է արևմտահայ թերթերին։ 1902-ին լույս է տեսել բանաստեղծությունների առաջին՝ «Լքված քնար» ժող., 1906-ին՝ «Երկունքը», 1912-ին՝ «Նոր քնարը»։ Հ. գրել է նաև արձակ էջեր, գրակ. դիմապատկերներ, կատարել թարգմանություններ։ Եղել է Մեծարենցի, Սիամանթոյի. Վարուժանի առաջին գնահատողգրաքննադատներից։

ՀԱՖԻԶ Ֆուադ Հասան (ծ. 1924), եգիպտացի իրավաբան։ Ավարտել է Կահիրեի համալսարանը։ 1986-ին Կահիրեի հայ առաքելական եկեղեցին հրատարակել է Հ-ի «Հայ ժողովրդի պատմությունը սկզբից մինչև մեր օրերը» (արաբ.) գիրքը, որի 16-22-րդ գլուխները նվիրված են 1915-ի հայերի ցեղասպանությանը Օսմանյան կայսրությունում, իսկ 22-րդ գլխում զետեղել է հայերի տեղահանության մասին 1915-ի մայիսի 14(27)-ի թուրք, հրամանի արաբատառ բնագիրը։ Հեղինակը հայկական հարցը և հայերի ցեղասպանությունը դիտարկել է օսմ. կառավարողների ներքին և ազգային ընդհանուր քաղաքականության շրջանակներում, նշել, որ XIX դ. սուլթանությանը բնորոշ էր ոչ թուրք ժողովուրդների՝ հույների, բուլղարների, հայերի և արաբների ջարդերը, նրանց բռնի թուրքացման քաղա