Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/285

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Իրաքում» (1976, ռուս.), «Լիբանանյան ճգնաժամը և Լիբանանի հայ համայնքի դիրքորոշումը (1975-1982)» (1982) աշխատություններում Հ. լուսաբանում է արաբ, երկրների հայ համայնքների պատմությունը՝ այդ կապակցությամբ անդրադառնալով նաև հայերի ցեղասպանության հարցերին։ Որոշ աշխատություններ նվիրված են Աբդուլ Համիդ ll-ի հակահայկական քաղաքականությանը, 1915-ի հայկական եղեռնի պատճառներին, արաբ ժողովրդի, նրա քաղաքական և հոգևոր առաջնորդների դիրքորոշմանը, տարագիր հայերին ցուցաբերած մարդասիրական վերաբերմունքին և օգնությանը։ Հ. ուսումնասիրել է հայերի ցեղասպանության հարցի լուսաբանումը ժամանակակից արաբ, պատմագրության մեջ, որը լույս է սփռում եղեռնի պատմության, պատճառների և օսմ. բռնակալների հայահալած քաղաքականության տարբեր կողմերի վրա։

Երկեր Արաբ ժողովրդի ասպնջականությունը, էջեր գրականության և արվեստի, N 5, Բեյրութ, 1965։ Սուլթան Աբդուլ Համիդ ll-ի հակահայկական քաղաքականությունն արաբական ժամանակակից պատմագրության գնահատմամբ, ՊԲՀ, N 1, 1987։ Հայերի 1915 թ. ցեղասպանության լուսաբանությունը արաբական պատմագրության մեջ, ՊԲՀ, N 1, 1989։

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ուսֆիկ (1930, Երևան-1976, Երևան), պատմաբան։ պատմական գիտական թեկնածու։ Ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետը։ Մասնակցել է «Հայ ժողովրդի պատմության» ակադեմիական հրատարակության 6-րդ հատորի (1981) ստեղծմանը, գրել 1877-78-ի ռուս-թուրքական պատերազմի, Սան Ստեֆանոյի պայմանագրի և Բեռլինի կոնգրեսի, հայկական հարցի, XIX դ. 70-80-ական թթ. ագգ-ագատագրական շարժումների, ՑՕ-ական թթ. ինքնապաշտպան. մարտերի (Զեյթուն, Սասուն) վերաբերյալ գլուխները։ «Արևմտահայ ազգային-ազատագրական շարժումները և Կարինի «Պաշտպան հայրենյաց» կազմակերպությունը 19-րդ դ. 70-80ական թթ.» (1965) աշխատության մեջ հարուստ փաստական նյութի, արխիվային փաստաթղթերի ու աղբյուրների հիման վրա, նորովի մեկնաբանելով XIX դ. վերջին երեսնամյակի ազգազատագրական շարժումները, տվել է «Պաշտպան հայրենյաց» գաղտնի կազմակերպության պատմությունը, նրա տեղն ու դերը, նշանակությունը ազատագրական շարժումների պատմության մեջ։

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Ոիչարդ (Տիգրան) (ծ. 1932, Թուլեր, Կալիֆոռնիա), պատմաբան (ՍԱՆ)։ Հայաստանի ԳԱՍ արտասահմանյան անդամ։ Կալիֆոռնիայի համալսարանի (Լոս Անջելես) Մերձավոր Արևելքի ուսումնասիրման «Ֆոն Գրունեբաում» կենտրոնի տնօրենի տեղակալ և Հայ ժողովրդի արդի պատմության ամբիոնի վարիչ։ Հ-ի հիմնարար աշխատությունները նվիրված են Հայաստանի Հանրապետության պատմությանը («Հայաստանը անկախության ճանապարհին», 1967, անգլ., «Հայաստանի Հանրապետությունը», հ. 1, 1972, հ. 2, 1982, անգլ.)։ Օգտագործելով արխիվային նոր փաստաթղթեր՝ հեղինակը լուսաբանել է եվրոպական տերությունների և ԱՄՆ-ի քաղաքականությունը Մերձ. Արլ-ում, Անդրկովկասում և Ոուսաստանում 1918-20ին։ Մի շարք աշխատություններ Հ. նվիրել է հայերի ցեղասպանության պատմությանն ու պատմագրությանը («Հայերի ցեղասպանության մատենագիտություն», 1978, «Հայերի ցեղասպանությունը հեռանկարում», 1986 և այլն)։ Հ. Ամերիկայի Հայկական համագումարի և ԱՄՆ-ում հայագիտական ուսումնասիրությունների ընկերության հիմնադիրներից է։ «Արմինյըն ռևյու» ամսագրի խմբագրական կազմի նախագահն է և ամերիկյան ու հայկական (անգլիալեգու) մի շարք ամսագրերի խմբագրությունների անդամ։ Գործուն մասնակցում է ԱՄՆ-ի (նաև այլ երկրների) հայ համայնքի հասարակական կյանքին։

Հ. մի շարք միջազգային և ամեր. գիտական ընկերությունների անդամ է, ցեղասպանության խնդիրներին նվիրված միջազգային գիտաժողովների (այդ թվում 1990, 1995-ին՝ Երևանում) մասնակից։

երկ Armenia on the Road to Independence 1918, BerkeleyL.A., 1967։ The Republic of Armenia, v. 12, Berkeiey-LA 1971-82. The Armenian Holocaust, Cambr. -Mass, 1978։ The Armenian Genocide in Perspective, ed by Richard G. Hovannisian, New Brunswick, 1986; The Armenian Genocide։ History, Politics and Ethics. Ed. by Richard G Hovannisian, N. Y„ 1992.

Ռ. Աահակյան

«ՀՈՐԻԶՈՆ», հասարակական-քաղաքական, տնտեսական և գրական օրաթերթ։ ՀՀԴ պաշտոնաթերթ։ Հրատ, է 1909-1918-ին, Թիֆլիսում։ Հրատարակիչ-խմբագիրներ՝ Բ. Նուրլյան, Ս. Սահակյան, Լեո, Հ. Թումանյան, Ն. Ադբալյան, Ա. Տամալյան, Մ. Վրացյան, Մ. Վարանդյան, Վ. Նավասարդյան։ Մեծ տեղ է հատկացրել հայ ազգային խնդիրներին, առանձնապես՝ հայկական հարցի պատմության լուսաբանմանը։ 1912-14-ին, հայկական հարցի վերստացման ժամանակ, «Հ.» վերլուծել է տերությունների դիրքը հայկական բարենորոգումների խնդրում, արտացոլել հայ ազգային շրջանների մասնակցությունը բարենորոգումների ծրագրի մշակմանը, քննարկել Կ. Պոլսի դեսպանաժոդովի (1913-ի հուլիս) որոշումները, բացահայտել 1914-ի ռուս-թուրքական համաձայնագրի նշանակությունը և այլն։ Հոդվածների շարք է նվիրել հայկական հարցում «Մշակ» թերթի դիրքորոշմանը՝ «անհիմն» և «անհեռանկար» համարելով եվրոպական պետությունների միջամտության շնորհիվ Հայաստանի ինքնավարությանը հասնելու գաղափարը։ Առաջին աշխարհամարտի (1914-18) նախօրեին ստեղծված պայմաններում արևմտյան Հայաստանի ինքնավարության միակ իրական Երաշխիք համարել է Ոուսաստանը, պատերազմի տարիներին պաշտպանել Ոուասստանի քաղաքականությունը, հայ կամավորական շարժումը։ Չի ընդունել 1917-ի Հոկտ. հեղափոխությունը Ոուսաստանում, հանդես է եկել Անդրկովկասում խորհրդային իշխանության հաստատման դեմ։

Ջ Թորոսյան

ՀՈՖՄԱՆ (Hofmann) Թեսսա (ծ. 1949), գերմանացի գիտնական։ 1Ց70-74-ին արևմտյան Բեռլինի Ազատ համալսարանում (այժմ նույն համալսարանի աշխատակից) ուսումնասիրել է սլավոնագիտություն, հայագիտություն և սոցիոլոգիա,