Jump to content

Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/286

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

զբաղվել է հրապարակախոսությամբ։

1974—75-ին ստաժավորվել է Լենինգրադի (այժմ Ս. Պետերբուրգ), Երևանի, Թբիլիսիի համալսարաններում։ 1979-ից՝ «Սպառնալիքի տակ գտնվող ժողովուրդների պաշտպանության ընկերություն» միջազգային իրավապաշտպան կազմակերպության նախագահության անդամ է և կոորդինացիոն խմբի ղեկավար, որի շրջանակներում էլ հանդես է գալիս ներկայիս Թուրքիայի և միջազգային հանրության կողմից Օսմանյան կայսրությունում 1915-ի հայերի ցեղասպանության ճանաչման համար։

1983-ին Լոգանում կայացած հայկական համաշխարհային 2-րդ կոնգրեսում կարդացել է «1923 թ. Լոգանի պայմանագիրը և նրա հետևանքները հայերի ներկայիս վիճակի համար» զեկուցումը։ 1984-ին ժողովուրդների մշտական ատյանի (Փարիզ) նիստում որպես փորձագետ հանդես է Եկել «Գերմանական աղբյուրները և վկայություններ հայերի ցեղասպանության մասին» զեկուցումով։

1984-ին ժ. Քոչարյանի հետ Բեոլինում հիմնել է Հայաստանի լրատվության և փաստագրության կենտրոնը։ 1987-ին Վիեննախւմ մասնակցել է «Թուրքիայի հանրապետության ազգային քաղաքականությունը» թեմայով փորձագետների միջազգային կոնֆերանսի կազմակերպմանը։ Հ. ազգությամբ ոչ հայ գիտնականներից առաջիններից էր, որ 1988ին արժանացավ հայկական բարեգործական ընդհանուր միության մրցանակին, որը տրվում է Հայաստանի պատմության և մշակույթի հետազոտման գործում վաստակի համար։ Հ. հեղինակ է նաև հայ ժողովրդի նոր և նորագույն պատմության շատ այլ հարցերի նվիրված ուսումնասիրությունների։

Երկեր Deutchiand und Armenian։ Versuch einer Auseinandersetzung und Autarbeiung, "Pogrom", 1979, N 64; Der tOrkische Wilkermord an den Armeniem 1915/16։ HintergrQnde, Vedauf und Auswirkungen, BeirSge Ober Armemsche Geschichte, Evangeksches Biidungswerk. B., 1986; Armenien. \ASIkermord Verbreibyng Exit. Menschenrechtarbei Ur die Armenier 1979-1987, GOttingen-Wien, 1987 (համահեղինակ)։

Ա Աանուչարյան

ՀՐԱՅՐ, Դժոխք Հրայր, Ուրվական (Ղագարյան Արմենակ) (1864, գ. Ահարոնք (Սասունի գավառի Խուլփ գավառակում)-1904, գ. Գելիեգուզան (Սասունի գավառում)), ազգաւին-ագատագրական շարժման գործիչ։

Սովորել է Տարոնի Ղըգլադաջ գյուղի, Մշո Ս. Կարապետ վանքի դպրոցներում և Միացյալ ընկերության վարժարանում։ Եդել է ուսուցիչ, մոտիկից ծանոթացել Սասունի ու Տարոնի հայերի վիճակին և 1890-ից ներգրավվել հայ ազատագրական շարժման մեջ։ 1891-94-ին Սասանում պայքարել է թուրք և քուրդ հրոսակների դեմ, դարձել Սասունի ագատագրական շարժման ղեկավարներից։

Հ. դեմ էր հայդուկային անժամանակ ելույթներին և կողմնակից՝ նախապատրաստված ընդհանուր ժողովըրդական ապստամբության։ 1894-ի գարնանը մեկնել է Կովկաս՝ կամավորներ հավաքագրելու և զենք հայթայթելու։ 1895-ին եղել է նաև Ռումինիայում և 50 հայ մարտիկների հետ (նրանց թվում՝ Անդրանիկն ու Աղբյուր Սերոբը) վերադարձել Հայստան։ Գործակցել է ազատագրական շարժման գործիչ Թաթուլի (Արամ Արամյան) հետ։ 1896-ին Բասենի Իշխնու գյուղում երկուսն էլ ձերբակալվել են և տարվել Կարինի բանտ։ Հ. ընդհանուր ներմամբ ազատվել է. իսկ Թաթուլին կախաղան են բարձրացրել։

1904-ին մասնակցել է Սասունի ինքնապաշտպան. կռիվներին։ Ապրիլի 13-ին, երբ թուրքական գերակշիռ ուժերը հարձակվել են Գելիգուգանի ուղղությամբ, Հ. ընկերներով փորձել է փակել նրանց ճանապարհը, զոհվել է անհավասար մարտում։ Օգնության հասած Անդրանիկի զինվորները Հ-ին և մյուս զոհվածներին թաղել են Գելիեգուզանում։ ժողովուրդը երգեր է հյուսել Հ-ի մասին։

Գ. Հարությունյան

ՀՐԱՉ (Թիրաքյան Հայկ) (1871, SpiUպիզոն-1915, Մեծ եղեռնի զոհ), ագգային-ագասսսգրական շարժման գործիչ։ ՀՀԴ կուսակցության անդամ։ Սովորել է Նանսիի (Ֆրանսիա) երկրագործական վարժարանում։ Օսմ. բանկի գրավման (տես «Բանկ Օտոմանի» միջադեպ մասնակիցներից։ Կուսակցու թյան հրահանգով կազմակերպական աշխատանք է կատարել Կիպրոսում, Բալկաններում, Ռուսաստանում, Եգիպտոսում։ 1901-ին անցել է Իզմիր, ուր թուրք, իշխանությունները ձերբակալել են ահաբեկչության մեղադրանքով։ Ազատ է արձակվել 1908-ի երիտթուրքական հեղաշրջումից հետո, վերադարձել Կ.Պոլիս և ստանձնել «Ազատամարտ» թերթի վարչական պատասխանատվությունը։

ՀՐԱՉ ԵՐՎԱՆԴ (Յաղուբյան Նշան) (1885, Խաըբերդ-1968, Բոստոն), հասարակական գործիչ, հրապարակագիր. Վերակազմյալ հնչակյան (1921ից՝ ռամկավար)։ 1912-ին ավարտել է Բոստոնի (ԱՄՆ) համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Հրատարակել և խմբագրել է «Ձայն հայրենյաց», «Պահակ». «Արոր» (ԱՄՆ), «ժողովրդի ձայն» (Կ.Պոլիս) պարբ-ները։ 1915-ի ապրիլի 24-ին Կ. Պոլսում պատահաբար փրկվել է ձերբակալությունից և իբրև ամերիկյան քաղաքացի վերադարձել ԱՄՆ, որտեղ հասարակական լայն գործունեություն է ծավալել. կամավոր, շարժման կազմակերպում, հանգանակություն հօգուտ աղետյալների և այլն։ 1923-ից Հ.Ե. շրջագայել է հայ գաղթավայրերում, երկու անգամ (1926 և 1934-ին) այցելել է խորհրդային Հայաստան։

ՀՈՒՅՆ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ 1919-1922, հունական բանակի արշավանքը Փոքր Ասիա՝ վաղեմի հունական հողերը թուրքական տիրապետությունից ազատագրելու նպատակով։ 1918-ի Մուդրոսի զինադադարից հետո, ի կատարումն միջազգային համաձայնագրերի (տես Սայքս-Պիկոյի համաձայնագիր 1916, Փարիզի հաշտության կոնֆերանս 1919-20) Անտանտի երկրները ձեռնամուխ եղան Օսմանյան կայսրության բաժանման քաղաքականության իրագործմանը. որը օբյեկտիվորեն կնպաստեր թուրք, լծի տակ հեծող ժողովուրդների՝ հույների, հայերի, արաբների ազատագրմանն ու նրանց ինքնուրույն պետությունների ստեղծմանը։ Հունաստանին, մասնավորապես, իրավունք էր վերապահված վերագրավել արևելյան