Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/288

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

փորձերը կատարվել են 1876-77-ի ձմռանը՝ արևելյան ճգնաժամի սրման կապակցությամբ Կ.Պոլսում գումարված միջազգային կոնֆերանսի ժամանակ։ Մի կողմից Թուրքիայում հուն, դեսպանը, Կրետեի, Թեսալիայի, էպիրոսի և Թրակիայի ներկայացուցիչները, մյուս կողմից Կ. Պոլսի հայոց պատրիարք Ներսես Վարժապետյանը փորձեցին կոնֆերանսի օրակարգի մեջ մտցնել Թուրքիայի հունաբնակ և հայաբնակ նահանգներում վարչական բարենորոգումներ իրականացնելու իրենց պահանջները։ Բայց այդ ջանքերը ապարդյուն անցան, ձախողվեց նաև բուն կոնֆերանսը։ 1877-ի հունիսի 26ին օսմ. պառլամենտի հույն պատգամավորները վճռական բողոք հայտնեցին օսմ. իշխանություններին Փոքր Uսիայի արևելյան նահանգներում (այսինքն՝ արևմտյան Հայաստանում) քրդերի և չերքեզների կողմից քրիստոնյա (գերազանցապես հայ) բնակչության ջարդերի հանդեպ նրանց հանդուրժող դիրքորոշման կապակցությամբ։ Հայ պատգամավորների հետ այդ համատեղ բողոքի հայտարարությունը կարելի է համարել Օսմանյան կայսրությունում Հայկական հարցի առաջին պաշտոն, արծարծումը։

1877-ի Սան Ստեֆանոյի պայմանագրի հարցում հույների (որոնք պահանջում էին վերանայել Բուլղարիայի վերաբերյալ հոդվածները) և հայերի (որոնք ձգտում էին 16-րդ հոդվածի իրականացմանը) շահերը չհամընկան։ Այդուհանդերձ, 1878-ի Բեռլինի կոնգրեսի նախօրեին հույն-հայկական մերձեցման մի փորձ ևս կատարվեց. 1878-ի մայիսին Մանչեստրի և Լոնդոնի հունական և հայկական համայնքները արտահայտվեցին առաջիկա կոնգրեսում փոխաջակցռւթյան օգտին. բայց այդ մտադրությունը ևս իրականություն չդարձավ։

Հաջորդ տասնամյակում Հունաստանի պաշտոն, շրջանները առանձնակի հետաքրքրություն չցուցաբերեցին հայկական հարցի նկատմամբ, թեպետ մի շարք հույն դիվանագետներ, հասարակական գործիչներ, լրագրողներ (Մ. Բետոս, Ն. Մավրոգորդատոս, Թ. Պասխիտիս և ուրիշներ) այդ ընթացքում հանդես էին գալիս հօգուտ երկու ժողովուրդների մերձեցման, ընդհանրություններ գտնում Կրետեի հույների և հայերի ազատագրական խնդիրների միջև։ 1894-96-ի հայկական կոտորածների ժամանակ, չնայած հալածանքները Օսմանյան կայսրության հույների դեմ ուղղելու իրական վտանգին. վերջիններս հաճախ իրենց համակրանքն էին հայտնում հայերին։ Նրանք մասնակցեցին 1890-ի Գում Գափուի ցույցին, 1895-ի աշնանը Տրապիզոնում և այլ քաղաքներում իրենց տներում թաքցրին ջարդերից փրկված հայերին։ Աթենքում հուն, մամուլը հանդես եկավ հայերի պաշտպանությամբ, հույն մտավորականությունը մի շարք քաղաքական ու մշակութային միջոցառումներ, հանրահավաքներ կազմակերպեց ի նշան համերաշխության հայ ժողովրդի հետ։ Այդ ժամանակաշրջանում հույների նման դիրքորոշումը բացատրվում էր թուրքերի հետ հարաբերությունների սրմամբ. որոշակի դեր էր խաղում նաև այն փաստը, որ Հունաստանի քաղաքականության վրա նշանակալի ազդեցություն ունեցող Մեծ Բրիտանիան 1880-90-ական թթ. որոշ համակրանք էր տածում հայկական հարցի նկատմամբ։ Եվ, այդուհանդերձ, հուն, կառավարությունը շարունակում էր զգուշավոր վերաբերմունք հանդես բերել հայ ազատագրական շարժման նկատմամբ։ Դրա պատճառը հայ-բուլղ. համագործակցությունն էր. որը բացասաբար էր անդ րադառնում Հունաստանի պաշտոն, քաղաքականության վրա. հուն, պաշտոնական շրջանները դեմ էին ամեն մի ապստամբության, որը կարող էր սրել իրադրությունը Մերձ. Արլ-ում։ Որոշակի դեր էին խաղում նաև հույն-հայկական եկեդեց. վեճերը Պաղեստինում, հույն և հայ աոևտր. բուրժուազիայի մրցակցությունը և այլն։ Այս հանգամանքներով է հենց բացատրվում հուն, քաղաքականության որոշ հակասականությունը հայերի հանդեպ XX դ. սկզբին։ Այսպես, 1905-ի ամռանը, Մակեդոնիայի համար հույն-բուլդ. դիմակայության ուժեղացման և Կրետեի հարցում հույնթուրք. հարաբերությունների լարման շրջանում, Հունաստանի կառավարությունը, անհանգստացած Զմյուռնիա և Փոքր Ասիա տեդափոխելու համար Մարսելից Պիրեյա դաշնակցություն կուսակցության փոխադրած զենքի ու զինամթերքի հայտնաբերման փաստից. Թուրքիայի ճնշման տակ ձեռնամուխ եղավ Ատտիկայի՝ այն ժամանակ դեռևս փոքրաթիվ հայ համայնքի անդամների զանգվածային ձերբակալություններին։ Սակայն հայերի պաշտպանությամբ հանդես եկան հույն լիբերալ գործիչներն ու Աբդուլ Համիդ ll-ի բռնապետության հակառակորդները, որի շնորհիվ ձերբակալված հայերը ազատվեցին և նույնիսկ հայտարարվեցին «ազատության մարտիրոսներ»։

Հայ ժողովրդի հանդեպ հույների համակրական վերաբերմունքը փոքրինչ կրկին սասանվեց 1908-ի երիտթուրքական հեղաշրջումից հետո, երբ պարզվեց, որ հայ հեղափոխական դաշնակցությունը դաշն է կնքել երիտթուրքերի հետ. որոնց հույները սկզբից ևեթ չէին վստահում։ Բայց դա Կիլիկիայի հույներին չխանգարեց օգնության ձեռք մեկնել հայերին 1Ց0Ց-ի ապրիլյան ջարդերի ժամանակ (տես Սղանայի կոտորած 1909). հույն երևելի աշխարհիկ և հոգևոր գործիչները հայերին պաշտպանելու խնդրանքով դիմեցին թուրք, իշխանություններին ու օտարերկրյա հյուպատոսներին, իսկ հույն բնակչությունն ապաստան տվեց հալածական հայերին և այլն։ 1909-ի վերջին Հունաստանի արտգործնախարա