Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/287

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Թրտկիան (բացի Կ.Պոլսից) և Փոքր Ասիայի արևմտյան շրջանները։ 1919-ի մայիսի 15-ին հուն, զորքերը ազատագրեցին հին հուն. Սմյուռնա (Զմյուռնիա, Իզմիր) քաղաքը։

Թուրքիան մասնատելու քաղաքականության դեմ հանդես եկավ ազգայնամոլ թուրք. բուրժուազիան Սուստաֆա Քեմալի (Աթաթյուրք) գլխավորությամբ։ 1919-ին քեմալականները Կարինում (էրզրում) և Սեբաստիայում (Սվազ) հրավիրեցին, այսպես կոչված. «Իրավունքների պաշտպանության ընկերության» համագումարներ, ստեղծվեց ժամանակավոր կառավարություն, մերժվեցին Օսմանյան կայսրության ճնշված ժողովուրդների՝ հույների, հայերի, արաբների ազատագրական, իրենց անկախությունն ու պետականությունը վերականգնելու ձգտումները (տես նաև Քեմալական շարժում)։ Քեմալականները 1920-ի ապրիլին օգնության խնդրանքով դիմեցին խորհրդային Ռուսաստանին, որը 1920-ի հունիսին ճանաչեց նրանց կառավարությունը։ Անտանտի երկրները թուրք, ազգայնական շարժումը ճնշելու համար օգտագործեցին Փոքր Ասիայում գտնվող հուն, զինված ուժերը։ 1920-ի հունիսին հուն, զորքերն անցան հարձակման (միաժամանակ հուն. նավատորմը մտավ Սև ծով) և գրավեցին Բալըքեսիրը, Բրուսան։ Մեկ այլ զորախումբ, մտնելով արևելյան Թրակիա, գրավեց Ադրիանուպոլիսը։ Գնահատելով իրավիճակը՝ սուլթանի կառավարությունը 1919-ի օգոստ. 10-ին ստորագրեց Սևրի հաշտության պայմանագիրը, բայց քեմալականների ստեղծած Անկարայի կառավարությունը չճանաչեց այն։ Օգտվելով Թուրքիայի հարցում Անտանտի տերությունների միջև եղած Իակասություններից՝ քեմալականները, զենք գնելով Ֆրանսիայից և Իտալիայից, ինչպես նաև օգնություն ստանալով խորհրդային Ռուսաստանից (10 միլիոն ռ. ոսկով, մեծ քանակությամբ զենք և զինամթերք), ռազմական գործողություններ ծավալեցին արմ-ում՝ հույների, Կիլիկիայում՝ հայերի և արլ-ում՝ Հայաստանի Հանրապետության դեմ։

Քեմալականների հաջողություններին մեծապես նպաստեց խորհրդաթուրք. (ըստ էության՝ հակահայկական) 1921-ի Մոսկվայի պայմանագիրը. Պատերազմի սկզբնական շրջանում թուրքերն իրենց ռազմական ուժերը կենտրոնացրել էին արլ-ում՝ Հայաստանի Հանրապետություն ներխուժելու համար՝ դա համարելով առավել կարևոր նպատակ (տես Թուրքական արշավանք 1920)։ Արլ-ում ռազմական հաջողություններից հետո նրանք զորքեր փոխադրեցին արևմտյան ճակատ և անցան ակտիվ գործողությունների։ 1921-ի հունվ. 10-ին և մարտի 31-ին Ինյոնյու գ. մոտ հուն, բանակը պարտություն կրեց, սակայն 1921-ի ամռանը նոր հարձակում ձեռնարկեց և հուլիսին գրավեց էսքիշեհիրը. Աֆիոն Կարահիսարը, օգոստ. մոտեցավ Անկարային (մինչև 40 կմ)։ 1921-ի օգոստ. 23-ից-սեպտ. 13-ը Սանգարիոս (Սաքարյա) գետի մոտ տեղի ունեցած խոշոր ճակատամարտում հուն, բանակը, որը, հեռանալով Զմյուռնիայից, կտըրվել էր իր հիմնական բազաներից և, բացի այդ, զրկվել էր եվրոպական տերությունների օգնությունից, պարտվեց։ Այդ իրադարձությունն արագացրեց Անտանտի հակաթուրք. դաշինքի քայքայումը։ 1921-ի հոկտ. 20-ին Ֆրանսիան անջատ հաշտություն կնքեց Թուրքիայի հետ (տես Թուրք-ֆրանսիական համաձայնագիր 1921), որով հրաժարվեց Թուրքիայի դեմ պայքարից, իր զորքերը հանեց Կիլիկիայից՝ հայկական կոտորածների նոր հնարավորություն ստեղծելով։ Թուրքերը, օգտվելով հուն. գլխավոր հրամանատարության անգործությունից և համալրելով իրենց ուժերը, հարձակման անցան և 1922-ի օգոստ. 30-ին Դումլու Փընարի մոտ նոր պարտության մատնեցին հուն, բանակին։ Սեպտ. 9-ին թուրք, զորքերը ներխուժեցին Զմյուռնիա, կոտորեցին հույն և հայ խաղաղ բնակչությանը, ջրասույզ արեցին այն նավերը, որոնցով հույն և հայ կանայք, երեխաները, ծերունիները փրկվելու էին թուրք ջարդարարներից։ Մինչև սեպտ. 18-ը հուն, բանակը դուրս եկավ Փոքր Ասիայից։ 1922-ի հոկտ. 11-ին Մուդանյա քաղաքում (Մարմարա ծովի ափին) ստոիագրվեց զինադադար Թուրքիայի և Անտանտի երկրների միջև, որին հոկտ. 13-ին միացավ Հունաստանը։ Մուդանյայի զինադադա րով, ապա Լոգանի պայմանագրով (1922-23) Հ-թ. պ. ավարտվեց։

Գրականություն

Սարգսյան ե. Ղ, Ս ա հ ա կ յ ա ն Ո. Գ., Հայ ժողովրդի նոր շրջանի պատմության նենգափոխումը թուրք պատմագրության մեջ, Ե., 1963, էջ 42-47։ Севрский мирный договор, М., 1927.

Ե. Սարգսյան

ՀՈՒՆԱՆԻ ԿՌԻՎ 1904, տեղի է ունեցել փետրվարի 10-ին, հայ ֆիդայիների և թուրք ոստիկանների ու զորքի միջև։ Մի խումբ ֆիդայիներ Հրայրի հրահանգով սպասել են նրան Հունան գյուղում։ Տեղեկանալով ֆիդայիների՝ գյուղում գտնվելու մասին՝ թուրք ոստիկանները շրջապատել են և փորձել հրդեհել այն տունը, ուր թաքնվել էին ֆիդայիներ Արտոնքա Ջնդոն և Գրիգորը։ Իմանալով այդ՝ ֆիդայիներ Կորյունը, Կայծակ Առաքելը դուրս են եկել թաքստոցից և կրակ բացել թուրք ոստիկանների վրա. որոնք, սպանվածներ և վիրավորներ տալով, փախել են՝ թողնելով իրենց ձիերը։ Նորշենից թուրքերին օգնության են եկել զինվորներ, որոնց, մինչև ուշ երեկո դիմադրելով, ֆիդայիները չեն թողել գյուղ մտնել։ Ուշ երեկոյան, արդեն զենքը սպառած, ֆիդայիները նստել են թուրքերի ձիերը և հեռացել գյուղից, նրանց հետևել են նաև գյուղի շատ բնակիչներ։ Գիշերը մտնելով գյուղ՝ թուրք զինվորները թալանել են այն, կոտորել բնակիչներին։

Ս. Ներսիսյան

ՀՈՒՆԱՍՏԱՆԸ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՅԸ։ Հայկական հարցի հանդեպ Հունաստանի վերաբերմունքը պայմանավորված է մի շարք գործոններով. Օսմանյան կայսրությունում հույների և հայերի տնտեսական և հաս-քաղաքական դրության նմանությամբ, կրոն, հարազատությամբ, մեծ տերությունների քաղաքականությունից ունեցած կախվածությամբ և այլն։ Այդ իսկ պատճառով հույների վերաբերմունքը «եղբայրական ժողովրդի» (այսպես էր այն ժամանակ հայերին անվանում հույների եկեղեցական ղեկավարությունը) նկատմամբ հիմնականում համակրական Էր։ Եվ, չնայած դրան, երկու ժողովուրդների ղեկավար շրջաններին չհաջողվեց համագործակցության հիմքեր մշակել ընդհանուր խնդիրների լուծման համար։

Հունաստանի և Թուրքիայի հայ բնակչության ներկայացուցիչների միջև շփումներ հաստատելու առաջին