Jump to content

Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/290

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

հատկապես գրված հոդվածներ, ակնարկներ, հետազոտություններ։ ժող-ի շատ նյութեր գրեթե սկզբնաղբյուրի նշանակություն ունեն։ Մանրամասն տրված է արևմտյան Հայաստանի հիմնական շրջանների (Սեբաստիա, Կեսարիա, Խարբերդ, Դիարբեքիր, Տարոն, Կարին. Տրապիզոն են) ե Կիլիկիայի հայերի տեղահանության ու կոտորածների պատմությունը, բերված են զոհված հայերի թվաքանակի վերաբերյալ տվյալներ։ Մասնակիցների հիշողություններում ուշագրավ դրվագներ են ներկայացված Վանի, Շապին Գարահիսարի. Ուրֆայի, Մուսա լեռան և այլ վայրերի հերոսական ինքնապաշտպանություններից։ Գրական մասում ընդգրկված են հայ գրողների ստեղծագործություններ։ Բերված են արտասահմանյան նշանավոր պետական գործիչների, գիտնականների. մշակութային գործիչների (Ջ. Բրայս, Ա. Թոյնբի, Ա. Մանդելշտամ, Հ. Մորգենթաու, Յո. Լեփսիուս, Ֆ. Նանսեն և ուր )՝ թուրք, կառավարողների չարագործությունները դատապարտող արտահայտություններ։ ժող. պատկերազարդ է, շատ լուսանկարներ վավերագրական արժեք ունեն։

ժող. բացվում է Ամենայն հայոց կաթողիկոս Վադգեն Ա-ի՝ 1965-ի հունիսի 4-ի կոնդակով։

Կ. ԽուդավԵրդյան

ՀուսԵՓՅԱՆ (Հուսեվւյան-Դոբկին) Մարջըրի, պատմաբան (ԱՄՆ)։ Կոլումբիայի համալսարանի Բեոնարդ քոլեջի (Նյու Յորք) պաշտոնակից-դեկան։ Աշ խատությունները հիմնականում նվիրված են 1915-23-ին Թուրքիայում հայերի ցեղասպանությանն ու տեղահանությանը («Մոռացված ցեղասպանություն», 1966, «Խաղաղության առաջնահերթությունը», 1969, «Ի՞նչ ցեղասպանություն, ի՞նչ ողջակիզում։ Լուրեր Թուրքիայից 1916-23», 1984, «Ջորջ Հորթըն և Մարկ Լ. Բրիսթոլ. ընդդիմադիր ուժեր ԱՄՆ-ում։ Արտաքին քաղաքականություն 1919-24», բոլորը՝ անգլ., և այլն)։ Հ-ի հիմնական աշխատությունը՝ «Զմյուռնիա 1922։ Մի քաղաքի կործանումը» (Լոնդոն, 1972, ունեցել է մի քանի հրատարակություն, վերջինը՝ 1988ին, թարգմանվել է նաև հուն.), նվիրված է Թուրքիայի այդ ծովափնյա քաղաքի հույն և հայ բնակչության ցեղասպանությանը։ Դա 1919-22-ի հույնթուրք. պատերազմի վերջին արարն էր, որ քեմալական ջարդարարները ամենայն դաժանությամբ իրականացրին սեփական հակասությունների մեջ խճճված արևմտյան տերությունների լռելյայն համաձայնությամբ։ Գիրքը մի հավաստի պատմական ուսումնասիրություն է՝ գրված դեպքերի ականատես ու մասնակից հայերի, ամերիկյան դիվանագետների և միսիոներների հուշերի, նամակների ու վկայությունների հիման վրա և, գրքի առաջաբանի հեղինակ պրոֆեսոր Յ.Մ. Վուդհաուգի խոսքերով, մի անմոռաց հուշարձան է այդ ողբերգության անմեղ զոհերին։

երկ Smyrna 1922. The Distrud/on of a C!y, Kent (Ohb), 1988.

3 Թորոսյան

ՀՈՒՎԵՐ (Hoover) Հերբերտ Քլարկ (1874-1964), ամերիկյան պետական և քաղաքական գործիչ, ԱՄՆ-ի պրեզիդենտ (1929-33)։ 1919-23-ին գլխավորել է Ամերիկյան նպաստամատույց վարչությունը (American Rielif Administration), որի շրջանակնեիում է գործել նաև Մերձավոր Արևելքում ամերիկյան օգնության կոմիտեն և 1919 ին նյութական շոշափելի օգնություն կազմակերպել պատերազմից տուժած հայ ժողովրդին ու Հայաստանին (միայն 1919-ին՝ 20 միլիոն դոլլար), որբանոցներ բացել արևմտյան Հայաստանից գաղթած որբ երեխաների համար։ 1919-20-ի Փարիզի հաշտության կոնֆերանսում Հ. վերապահությամբ է վերաբերվել Հայաստանի մանդատը ստանձնելու ԱՄՆ-ի պարտավորությանը և գերադասությունը տվել է նրան ըստ ամենայնի նյութապես ու բարոյապես սատար կանգնելու գաղափարին։ Նրա նախաձեռնությամբ ու աջակցությամբ Հայաստանի բարձր կոմիսար է նշանակվել գնդապետ Ու. Հասկելը, որով դաշնակիցները փաստորեն ընդունել են հայկական հարցի տևական քննարկման ձախողումը կոնֆերանսում։

3 Թորոսյան


Ղ

ՂԱԶԱՐՅԱՆ Հայկ Միրզաջանի (ծ. 1930), պատմաբան։ պատմական գիտական դ-ր (1968), պրոֆեսոր (1971)։ Աշխատությունները նվիրված են արևմտյան Հայաստանի XIX դ. սոցիալ-տնտեսական կյանքի, հայ ազգ-ագատագրական շարժումների, հասարակական-քաղաքական հոսանքների պատմությանը։ «Արևմտահայերի սոցիալտնտեսական և քաղաքական կացությունը 1800-1870 թթ» (1967) աշխատության մեջ վերլուծել է արևմտահայերի քաղաքային կյանքը, ագրարային հարաբերությունները, պայքարը ազգային սահմանադրության ընդունման համար, լուսաբանել մասնավորապես 1862-ի Զեյթունի ապստամբության պատմությունը, նրա միջազգային արձագանքները։ «Հայ հասարակականքաղաքական շարժումները XIX դ. 5060-ական թվականներին և Դուսաստանը» (1979, ռուս.) աշխատության մեջ այլ հարցերի կողքին տվել է արևմտահայերի ազատագրման՝ նրանց նշած ուղիները։

ՂԱՐԱՔԻԼԻՍԱՅԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏ 1918, տեղի է ունեցել մայիսի 24-28-ին, հայկական և թուրքական զորքերի միջև, Ղարաքիլիսայի (այժմ՝ Վանաձոր) մոտ։ Ոուսաստանում 1917-ի Հոկտ. հեղափոխությունից հետո ոուս. զորքերը հեռացել էին արևմտյան Հայաստանի տարածքից, և գեներալ Թովմաս Նազարրեկովի (Նագարբեկյան) գլխավորած հայկական կորպուսը մնացել էր թուրք, գերազանց ուժերի դեմ։ Թուրքերը, խախտելով Անդրկովկասյան կոմիսարիատի հետ