Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/294

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

mustenid makimat»). հրատարակվել է 1918-ին, Կ. Պոլսում՝ նպատակ ունենալով հերքել այդ տարիներին Կ. Պոլսի մամուլում երևացող այն հրապարակումները. որոնց հեղինակները երիտթուրքական պարագլուխներին մեղադրել են հայերի զանգվածային կոտորածներ իրագործելու մեջ։ ժող-ի հիմքում ընկած են թուրք. Կարմիր մահիկի ընկերության և գերմ. ու ավստրիական Կարմիր խաչի ներկայացուցիչների հավաքած զեկուցագրերն ու արած լուսանկարները։ Ըստ հեղինակների, այդ նյութերը պահվում են թուրք, բանակի գլխավոր շտաբի ռագմապատմ. դիվանում, այսպես կոչված՝ «Գազանությունների մասին գործում»։ Նյութերի ընտրությունը և ժող-ը կազմելուն գործուն մասնակցել է հսմեթ Ինյոնյուն. ժող-ի հեղինակները փորձում են «ապացուցել», թե իբր հայերի, հույների և վրացիների զինված ջոկատները Երզնկայում, Կարինում, Վանում, Կարսում, Արդահանում և Բաթումում մի քանի անգամ ավելի շատ թուրք են ոչնչացրել, քան թուրքերը կոտորել են հայերին։ Իբրև «փաստաթղթեր» ներկայացնում են տեղական թուրք բնակչության և թուրք, հրամանատարության վկայությունները. ինչը կասկածի տակ է դնում այդ փաստերի արժանահավատությունը։

1919-ին ժող-ը թարգմանվել է ֆրանս. և հրատարակվել Կ. Պոլսում «Փաստաթղթեր մահմեդական բնակչության նկատմամբ հայերի կատարած գազանությունների մասին» վերնագրով։

Ա Բոջոլյան

«ՄԱՄՈՒԼ», հասարակական-քաղաքական հանդես։ Լույս է տեսել 1869-82ին, Կ. Պոլսում։ Տնօրեն-խմբագիր՝ Գևորգ Այվազյան։ Ուշադրության կենտրոնում են եղել արևմտյան Հայաստանի բնակչության ծանր վիճակը և հարըստահարությունները։ 1878-ին հետևել է Բեռլինի կոնգրեսի աշխատանքին ու երգիծ. բնույթի հրապարակումներում մերկացրել մեծ տերությունների շահադիտ. դիվանագիտությունը և անտարբերությունը հայերի կենսահարցերի հանդեպ։ Հիսաթափվելով համաժողովից՝ «Մ.» քննադատել է այն հայ գործիչներին (Ներսես Վարժապետյան, Մինաս Չերազ և ուրիշներ), որոնք ժողովրդի մեջ եվրոպական դիվանագիտության միջո ցով ազգային ինքնավարության հասնելու հույսեր էին սերմանում։ Հանդես է եկել չափավոր պահանջների, խոհեմություն հանդես բերելու օգտին՝ օսմ. կառավարությանը չգրգռելու համար։ XIX դ. 70-ական թթ. վերջին Օսմանյան կայսրությունում և արևմտյան Հայաստանում հայերի վիճակի վատթարացումը և հայերի հալածանքի ուժեղացումը «Մ.» որոշակի չափով համարել է օսմ. կառավարությանը հակադրվելու՝ ոչ հիմնավոր ազգային քաղաքականության հետևանք։ 1882-ի դեկտ. 18-ին «Մ.» տպագրել է Մ. Զգոնյանի «Ուղերձ» բանաստեղծությունը, որի մարտաշունչ-հայրենասիրական տողերը թուրք, իշխանությունները դիտել են իբրև ապստամբության կոչ և Կարինի «Պաշտպան հայրենյաց» կազմակերպության հետ «Մ.»-ի ունեցած կապի վկայություն։ Հանդեսը փակվել է, իսկ խմբագիրը աքսորվել (ազատվել 1 1886-ին)։

U. Խաոատյան

«ՄԱՅԻՍՅԱՆ ԲԱՐԵՆՈՐՈԳՈՒՄՆԵՐ» 1895, Օսմանյան կայսրության Իայաբնակ վայրերում վարչական, դատական և այլն վերափոխումների ծրագիր։ Բեռլինի դաշնագրի’ 61-րդ հոդվածի (տես Բեռլինի կոնգրես 1878) համաձայն կազմել էին Կ. Պոլսում Մեծ Բրիտանիայի, Ոուսաստանի և Ֆրանսիայի դեսպանները և ներկայացրել սուլթանի կառավարությանը 1895-ի մայիսի 11ին (այստեղից էլ՝ «մայիսյան» անվանումը)։ Նախագիծը ներկայացվեց եվրոպական հասարակական կարծիքի ճնշման տակ, արևմտյան Հայաստանում սկսված ազատագրական շարժման (տես Սասունի ապստամբություն 1894) դեմ թուրք, կառավարության գործադրած հալածանքների պայմաններում։

Նախագիծը հիմնականում նախատեսում էր հայաբնակ վեց վիլայեթներում (Բիթլիս, Վան, Սեբաստիա, Մամուրեթ ուլ Ազիզ. Դիաիբեքիր) կենտրոնական իշխանության ամրապնդում, հասարակական կյանքի զարգացում, արտադրության և տնտեսական դրության կարգավորում, ինչպես նաև քրիստոնյաների պաշտպանությունը քուրդ դեղապետների կամայականություններից։ Ըստ նախագծի, նահանգների վալիները (նահանգապետներ) պետք է նշանակվեին Օսմանյան կայսրության ընդունակ և բարեխիղճ պաշ- տոնյաներից, առանց կրոնի խտրության, 5 տարի ժամկետով։ Մեծ տերությունների կիսապաշտոն. հովանավորությամբ Բ. դռանը կից կազմվելու էր մշտական հանձնաժողով (վերահըսկող մնայուն կոմիտե), որը կհսկեր բարենորոգումների անթերի գործադրությունը։ Բոլոր պաշտոնները (նաև ոստիկանությունը) պետք է բաշխվեին մահմեդականների և քրիստոնյաների միջև, եթե պաշտոնյան մահմեդական էր, նրա օգնականը քրիստոնյա էր լինելու և՝ ընդհակառակը։ Բոլոր խորհուրդների (նահանգական ընդհանուր խորհուրդը, սանջակի, կագայի և նահիեի), ինչպես և տարբեր հանձնախըմբերի (այդ թվում հատուկ դատաստանական) կեսը պետք է քրիստոնյա լիներ։ Խաղաղ ժամանակ «համիդիե» գնդերը զենք ու նշանազգեստ չպետք է կրեին։ Բարենորոգումների ենթակա էին նաև (վեց նահանգներից բացի) կայսրության մյուս հայաշատ վայրերը (օր., Հաճընը՝ Ադանայի վիլայեթում, Զեյթունը՝ Հալեպի)։ Ծրագրի գործադրությունը հսկելու էր սուլթանից ընտրված և տերությունների հավանությանն արժանացած բարձր կոմիսարը։

Մ. բ-ի ծրագիրը, որը խիստ չափավոր էր. կազմված էր հիմնականում գործող թուրք, օրենքների սահմաններում և առանձին իրավունքներ չէր ընձեռում հայերին ու առավել ևս՝ բավարարում նրանց քաղաքական պահանջները, այդուհանդերձ, հանդիպեց օսմ. կառավարության դիմադրությանը։ Սուլթանի անունից դեսպաններին ներկայացվեցին «դիտողություններ» և մի հակածրագիր. սկսվեց թուրքերի համար սովորական դարձած ձգձգումների քաղաքականությունը։ Թուրքական կառավարությունը հույսը դնում էր մեծ տերությունների տարաձայնությունների վրա, որոնք, հետապնդելով իրենց շահերը Օսմանյան կայսրությունում, վճռական քայլերի չէին դիմի ինչ-որ մասնակի «բարենորոգումներ» • անցկացնելու համար։ Հայ քաղաքական շրջանները փորձեցին ծրագրի գործողությունը արագացնել խաղաղ միջոցներով (18Ց5-ի սեպտ. 5-ի Բաբը Ալիի ցույցը և այլն),