Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/295

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

որոնց օսմ. կառավարությունը պատասխանեց հայերի ջարդերով։ Այդուհանդերձ Աբդուլ Համիդ ll-ը հոկտ. 8-ին վավերացրեց «Մ. բ.»-ի փոքր-ինչ փոփոխված ծրագիրը, «բարձր կոմիսար» (Շաքիը փաշային) ուղարկեց Հայաստան՝ բարենորոգումները «կենսագործելու» համար։ Սակայն հայկական կոտորածները վերսկսվեցին նոր թափով, որոնց զոհ գնաց 300 հազար հայ (տես Հայկական կոտորածներ 1894-96).

Գրականություն

Լ ե ո, Հայոց հարցի վավերագրերը, Թ., 1915։ Հայաստանը միջազգային դիվանագիտության և սովետական արտաքին քաղաքականության փաստաթղթերում (1828-1923), Ե., 1972, էջ 130-148։ Б о р ь я н Ա А., Армения, международная дипломатия и СССР, ч. 1, М.-Л., 1928, էջ 263-276։

Ջ. Թորոսյան

ՍԱՆԱԶԿԵՐՏ, Մալազկերտ, Մ ե լ ա գ գ ե ր դ, գավառակ արևմտյան Հայաստանի Բիթլիսի նահանգի Մշո գավառում. Արածանի (Արևելյան Եփրատ (Մուրադ)) գետի հովտում։ Մտել է Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի Սպահունիք գավառի կազմի մեջ։ Կենտրոնը՝ Մանագկերտ ավան։

Օսմ. թուրքերի նվաճումը, քրդական ցեղերի մուտքը, ազգային, կրոն, ե սոցիալական կեղեքումը, պարբերաբար կրկնվող միջցեղային ընդհարումները ծանր հարված են հասցրել տեղի հայ բնակչությանը։ XVIII դ. վերջի քրդական ասպատակությունները գրեթե ամբողջությամբ ամայացրել են Մ.՝ ավերելով հարյուրավոր հայկական գյուղեր։ Հազարավոր հայեր արտագաղթել են, նրանց լքյալ բնակավայրերում հաստատվել են կիսաքոչվոր քրդերը (հասնանցի ցեղից), ինչն էապես փոխել է Մ-ի էթնիկ, պատկերը։ Թուրքական կառավարությունը 1870ական թթ. վերջին որոշ գյուղերում բնակեցրել է նաև հյուսիսկովկասցի լեռնականների («չերքեզներ»)։ Մահ մեղ. տարրն արհեստականորեն ավելացնելու նպատակով XIX ղ. վերջին Մ-ի գավառակին միացվել է Կարայազիի (Խարայագի) քրդական շրջանը։ Այ նուամենայնիվ, ընդհուպ մինչև առաջին աշխարհամարտը Մ-ում բնակվել են մեծ թվով հայեր։ Ըստ Մշո առաջնորդարանի տվյալների, 1Ց15-ին նրանց թիվը 11166 էր (1351 ընտանիք)։ Առավել ստվար հայ բնակչու թյուն ունեին Դերիկը (722 մարդ), Դյուգնուկը (Դիգնուկ, 438), Խասմիկը (Ըրզի-Խասմիկ, 643), Խարախայան (Կարակայա,725), Խոթանլուն (400), Մանագկերտը (Բերդ, 945), Նորագինը (1742), Ռուստամգյադուկը (Ռստամգեդուկ, 1411)։ Հայերը գերազանցապես զբաղվել են հողագործությամբ։

1915-ի մայիսին, ռուս, բանակի առաջխաղացման պայմաններում Մ-ի հայերը փրկվել են կոտորածից, փոքր ջարդեր են տեղի ունեցել միայն աոանձին, գլխավորապես քրդաշատ գյուղերում (Բանզդեն, Ավթոնա, Կըգլ-Յուսուֆ, Հըսե, Մարմուս և այլն)։ Հետագայում, ռուս, բանակի նահանջի ժամանակ, տեղի հայերը գաղթել են արևելյան Հայաստան։

Գրականություն

Ս Դ ո, Վանի, Բիթլիսի և երգումի վիլայեթները, Ե., 1912։ Տ ե վ կ ա ն ց Ս., Այցելություն ի Հայաստան 1878 թ, ե., 1985։ М а е в с к н Й В. Т., Военно-статистическое описание Ванского и Битлпсского вилайетов, Тифл1{с, 1904.

Գ. ԲադաԱան

ՄԱՆԴԵԼՇՏԱՄ Անդրեյ Նիկոլաևիչ (1869-1939), ռուսական դիվանագետ, իրավաբան, պատմաբան։ Պետրոգրադի համալսարանի միջազգային իրավունքի պրոֆեսոր։ 1898-1915-ին Թուրքիայում ռուս, դեսպանատան առաջին թարգմանն էր, գործուն մասնակցություն է ունեցել հայկական հարցի քննարկման, արևմտյան Հայաստանում բարենորոգումների ծրագրերի նախապատրաստման աշխատանքներին։ Գրել է «Օսմանյան կայսրության ճակատագիրը» (1917, ֆրանս.) հիմնարար աշխատությունը։ Ուսումնասիրելով մեծ թվով պաշտոն, փաստաթղթեր, այդ թվում նաև թուրք, աղբյուրներ, ինչպես նաև հիմք ունենալով սեփական դիտողությունները՝ նկարագրել է Թուրքիայում հայերի ջարդերն ու տեղահանությունը, բազում վկայություններ ու արժանահավատ փաստեր բերել, որոնք դիմակազերծ են անում հանցագործությունների մեղավորներին երիտթուրք կառավարողներին։ Մ. գրել է, որ հենց երիտթուրքական կառավարությունն Էր. որ նախօրոք կանխամտածված դիտավորությամբ սառնասրտորեն պատրաստում էր հայ ժողովրդի ոչնչացումը, ամենաբիրտ կերպով արգելում և վանում էր ամեն մի մարդասիրական միջամտություն, առավել մեծ դաժանությամբ, քան Աբդուլ Համիդի օրոք էր, պատժում հա յերին օգնած թուրքերին։ Գրքի առաջին մասը (երիտթուրքերի քաղաքականությունը մինչև պատերազմը և դրա տարիներին, հայերի զանգվածային կոտորածները) թարգմանվել է հայերեն և լույս տեսել Կ. Պոլսում, 1919-ին։ հայկական հարցին է նվիրված Մ-ի «Ազգերի լիգան և Հայկական հարցը տերությունների առաջ» (1926, ֆրանս.) ուսումնասիրությունը։ Ռուս, լույս է տեսել Մ-ի «Երիտթուրքական տերությունը» (1915) գիրքը։

Երկեր Օսմանյան կայսրության ճակատագիրը և հայկական հարցը, մաս 1, ԿՊ, 1919։ La Socidtd des Nations el les Puissances devanl Խ probldnie armdnien, 2dmeed., Beirout, 1970.

Ռ. Սահակյան

«ՄԱՆԶՈՒՄԵԻ էՖՔՅԱՐ» («Կարծիքների շարք»), թերթ։ Հրատարակվել է Կ. Պոլսում, 1866-1917-ին (մինչև 1896-ը՝ հայատառ թուրքերեն, այնուհետև՝ հայերեն)։ Խմբագիրներ՝ Կ. Փանոսյան, Մ. Գոչունյան, Ե. Տեր-Անդրեասյան, Ա. Անտոնյան։ Ունեցել է ժողովըրդավար. ուղղություն, հանդես եկել արևմտյան Հայաստանում բարենորոգումներ անցկացնելու օգտին։ Լուսաբանել է արևմտյան Հայաստանի բնակչության հասարակական, տնտեսական, ազգային ծանր վիճակը, մերկացրել թուրք, հարստահարողներին և այդ պատճառով մի քանի անգամ արգելվել։ 1878-ին թերթի հեղինակությունն ընկել է հայկական հարցը արևմտահայության համար վնասակար համարելու պատճառով։ Ըստ Կ. Փանոսյանի, Հայկ. հարցի միջազգայնացումը հայերի ապագա դժբախտությունների պատճառ կարող է դառնալ։ Թերթը հավատացել է Թուրքիայի բարենորոգմանը և դրան լծորդել արևմտյան Հայաստանի կացության բարելավումը։ 1908-ի երիտթուըք. հեղաշրջումից հետո «Մ. է.» քննադատել է Թուրքիայի արտաքին քաղաքականությունը, մասնավորապես՝ թուրք-գեըմ. մերձեցումը։ հայկական հարցի առնչությամբ հանդես է եկել արևմտյան Հայաստանի վարչական (ւնքնավարության օգտին։ Թերթն առանձնապես ընդգծել է հայ և հույն ժողովուրդների բարեկամության գաղափարը և հակադրվել ոչ մահմեդական ժողովուրդների մեջ հակասությունները սրելու երիտթուրքերի ձգտումներին։ «Մ.Է.» կարևոր ուշադրություն է դարձրել արտասահմանում հայանպաստ կարծիքի ամրապնդմանը և բանավիճել հայատյաց