վումը դաշնակիցների կողմից «նրանցից որևէ մեկում անկարգությունների դեպքում», այսինքն՝ Բեռլինի դաշնագրի 61-րդ հոդվածի մի նոր տարբերակ։ 1918-ի նոյեմբ-դեկտ. արևմտյան Հայաստանի ապագայի հարցերը քննարկվեցին անգլ. կառավարական շրջաններում։ Ոմանք գտնում էին, որ Հայաստանի և Անդրկովկասի մանդատը պետք է հանձնել Ֆրանսիային, ոմանք Էլ՝ ԱՄՆ-ին։ Վերջապես 1918-ի դեկտ. ռազմ, նախարարությունը որոշում ընդունեց Անդրկովկասի իրադրությունը վերահսկելու համար ձեռնարկել մի շարք ռազմական ու քաղաքական միջոցներ՝ բրիտանական շահերը Ասիայում «բոլշևիզմի վտանգից» զերծ պահելու նպատակով։ Անդրկովկասի երեք հանրապետություններից Հայաստանը ամենանվազագույն հետաքրքրությունն էր ներկայացնում Մեծ Բրիտանիայի համար՝ նրա կայսերապետական շահերի տեսակետից։ Այդ բանը առանձնապես ցայտուն դրսևորվեց Վրաստանի և Ադրբեջանի հետ Հայաստանի Հանրապետության սահմանային վեճերի ժամանակ, երբ վճռական էին Բաքվի նավթը և անգլ. գեներալ Թոմսոնի մուսուլմանամետ դիրքորոշումը։ Այսպես, երբ 1918-ի դեկտ.
1-ին գեներալ Անդրանիկը իր զորքերով մտավ Ղարաբաղ, և մի քանի օր այն գտնվում էր Հայաստանի Հանրապետության իրավասության տակ, գեներալ Թոմսոնը Բաքվից կարգադրեց՝ անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ Զանգեզուր։
1917-ի հունվ. Թոմսոնը հայտարարեց, որ Զանգեգուրն ու Լեռնային Ղարաբաղը մինչև հաշտության կոնֆերանսի վերջնական որոշումը պետք է ենթարկվեն Ադրբեջանին։
Բրիտ. նեըկայացուցչի միջամտությունը հայ-վրաց. միջադեպին (1919) հանգեցրեց նրան, որ Ախալքալաքի հայաբնակ մարզը հայտնվեց Վրաստանի կազմում, իսկ Լոռու գավառը հայտարարվեց «չեզոք գոտի» և դրվեց անգլ. զինվորների վերահսկողության տակ։ Մուդրոսի զինադադարի համաձայն, թուրք, բանակը պետք է ազատեր Կարսի մարզը և վերականգներ 1914-ի ռուս-թուրքական սահմանը։ Սակայն բրիտանական զինվորական հրամանատարության անվճռական գործողությունների հետևանքով թուրք, զորքերի դուրսբերումը ձգձգվեց մինչև 1919-ի ապրիլը։ 1919-ի օգոստ. բրիտանական կառավարությունը քննարկեց անգլ. զորքերը Կովկասից դուրս բերելու հարցը, և, չնայած պառլամենտի անդամներից ու նախարարներից շատերը պնդում էին հայերին պաշտպանելու համար այդ զորքերը ժամանակավորապես թողնել այնտեղ, գլխավոր շտաբը որոշեց զորքերը դուրս բերել։
1917-ի վերջին-1920-ի սկզբին բրիտանական պառլամենտը վերստին անդրադարձավ Հայաստանի մանդատի հարցին, ակնհայտ էր, որ անգլ. կառավարությունը հայկական հարցի միակ լուծումը տեսնում էր այդ մանդատը ԱՄՆ-ին կամ Ազգերի լիգային հանձնելու մեջ։ Դ. Լլոյդ Ջորջը այդ տեսակետը պաշտպանեց նաև 1920-ի Սան Ռեմոյի կոնֆերանսում։ Եվ, վերջապես ստորագրելով 1920-ի Սևրի հաշտության պայմանագիրը, անգլ. կառավարությունը լիովին ազատվեց նրա կատարման վերահսկողությունն իրականացնելու պարտավորություններից։ Չնայած Հայաստանի Հանրապետության բազմաթիվ դիմումներին, Մեծ Բրիէոանիան այդպես էլ շատ թե քիչ էական օգնություն ցույց չտվեց նրան։ Անգլ. կառավարությունը մերժեց Հայաստանին 1 միլիոն ֆունտ ստեռլինգ փոխառություն տրամադիելու առաջարկը (1920-ի փետը), պաշտպանություն չգտավ դաշնակից զորքերի կողմից Տրապիզոնի նավահանգստի ժամանակավոր գրավման գաղափարը (1920-ի հոկտ.) և այլն։ Հայաստանի կառավարությունը ստացավ սոսկ աննշան քանակությամբ ռազմական հանդերձանք և վառելահեղուկ։ Անգլ. ներկայացուցչի խորհրդով Հայաստանի կառավարությունը հրաժարվեց 1914-ի սահմանների վերականգնըման հարցում խորհրդային Ռուսաստանի միջնորդությունից։
Անդրկովկասյան հանրապետություններում խորհրդային իշխանություն հաստատվելուց հետո բրիտանական կառավարությունը վերջնականապես ճշտեց իր դիրքորոշումը Թուրքիայի հանդեպ։ Դեռևս 1920-ի ապրիլին բրիտանական պառլամենտի ներկայացուցիչները շփման մեջ մտան Անկարայի հետ, հանդիպումներ ունեցան Մ. Քեմալի հետ։
1920-ի նոյեմբ-դեկտ. Լոնդոնի կոնֆերանսում և 1921-ի հունվ. Անտանտի Գերագույն խորհրդի նիստում (Փարիզ) բրիտ. կառավարությունը պաշտպանեց Սևրի պայմանագիրը վերանայելու Ֆրանսիայի պահանջը։ 1921-ի Լոնդոնի կոնֆերանսում անգլ. ներկայացուցչի աջակցությամբ «հայկական անկախ պետականություն» հասկացությունը փոխարինվեց « Հայկական ազգային օջախ» անորոշ ձևակերպմամբ։ Եվ չնայած լորդ Քերզոնի կողմից պատերազմի տարիներին հայ բնակչության նկատմամբ երիտթուրքական քաղաքականության ձևական դատապարտմանը, Թուրքիայի տարածքում հայկական ազգային օջախ ստեղծելու առաջարկը նույնպես մերժվեց 1922-23-ի Լոզանի կոնֆերանսում.
Գրականություն
Տեր-Պետրոսյան Հ., Տեյմս Բրայս և հայերը, Կահիրե, 1975։ Կիրակոսյան S. U, Բուրժուական դիվանագիտությունը և Հայաստանը (19-րդ դարի 70-ական թթ.), Ե., 1978։ Նույնի, Բուրժուական դիվանագիտությունը և Հայաստանը (19-րդ դարի 80-ական թթ.), Ե., 1980։ Բայրամյ ա ն Լ. Ա, Արևմտյան Հայաստանը անգլիական իմպերիալիզմի պլաններում 19-րդ դարի վերջին քառորդում, ft, 1982։ Б о р ь я н Б. А., Армения, Международная дипломатия и СССР, М.-Л., Т. 1-2, 1928-29; Ллойд Джордж Д., Правда, о мирных договорах, М., 1957; Киракосян А. Дж„ Великобритания и Армянский вопрос /90-е гг. XIX в.), Е, 1990; Mac Coll М., England՝s Responsibility towards Armenia, Լ, 1895; Grenville J. A S., Lord Salisbury and Foreign Policy, L, 1964; Walker Ch., Armenia. The Survival of a Nation, N. Y, 1980; N a s s ibia n A, Britain and the Armenian Question. 1915-1923, L, 1984.
U. Կիրակոսյան
ՄԵԾ ԵՂԵՌՆ, Արևմտյան Հայաստանի, Կիլիկիայի և Օսմանյան կայսրության մյուս նահանգների հայ բնակչության զանգվածային տեղահանությունն ու բնաջնջումը, որ իրականացրին Թուրքիայի կառավարող շրջանները 19141918-ի առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում։ Հայերի ցեղասպանության թուրք, քաղաքականությունը պայմանավորված էր մի շարք գործոններով, որոնց մեջ առաջատար նշանակություն ուներ պանիսլամիզմի և պանթյուրքիզմի գաղափարախոսությունը, որը XIX դ. կեսից դավանում էին Օսմանյան կայսրության կառավարող շրջանները։ Պանիսլամիզմի մարտաշունչ գաղափարախոսությունն առանձնանում էր ոչ մահմեդականների նկատմամբ անհանդուրժողականությամբ, քարոզում էր բացահայտ ագ