բնակչությանը (հայեր, հույներ, ասորիներ և այլն) պարենով, հագուստով և դեղորայքով օգնելու նպատակով։ Հայաստանում և Անդրկովկասում գործել I։
1919-ի մայիսից, երբ Հայաստանի Հանրապետության կառավարության հետ կնքված պայմանագրով ստանձնել է հայ որբերի խնամքն ու դաստիարակությունը պետական մանկատներում, ապաստարաններում, հիվանդանոցներում (1919-ին՝ 75 որբանոց 20 հգ. որբերով, 10 հիվանդանոց, ինչպես նաև Թուրքիայում, Հունաստանում և այլ երկրներում եղած 25 հազար որբերը)։ Ամերկոմի գործունեությունը շարունակվել է նաև խորհրդային իշխանության օրոք։
1921-ին Հայաստանի կառավարությունը. իսկ ավելի ուշ (1923) Անդրֆեդերացիայի ժողկոմխորհը Ամերկոմի հետ կնքած հատուկ համաձայնագրերով հսկողության տակ են առել նրա գործունեությունը՝ սահմանափակելով այն բացառապես բարեգործական շրջանակներում։ Որբանոցների կրթության ու դաստիարակության վերահսկողությունն իրականացրել է լուսժողկոմատը։ Ամերկոմի ծառայողների (1922-ին 4500 հոգի) վրա տարածվել է խորհրդային աշխատանքային օրենսդրությունը, նրանք ընդգրկվել են արհմիությունների մեջ։ Հայաստանում Ամերկոմի տրամադրության տակ եղել են 7,3 հազար դեսյատին հող, շենքեր, գույք և այլն, որոնցից օգտվել է արտոնյալ պայմաններով։
Հայաստանի ժող. տնտեսության վերականգնման և ժողովրդի բարեկեցության բարելավման համեմատ Ամերկոմի գործունեությունը նվազել է (1926-ին նրա խնամած որբերի թիվը ՀԽԱՀ-ում կազմել է 7440), իսկ 1931ին՝ ամբողջովին դադարեցվել։ 19231926-ին Հայաստանի կառավարությունը որբանոցներից դուրս է բերել և ինքնուրույն աշխատանքի տեղավորել ավելի քան 15 հազար մեծահասակ որբերի։ Որբերի և գաղթականների ծանր վիճակը թեթևացնելու գործում ցուցաբերած օգնության համար Ամերկոմի գործունեությունն արժանացել է խորհրդային կառավարության դրական գնահատականին։
1916-26-ին Հայաստանում և Մերձ. Արլ-ի հայաբնակ վայրերում որբանոցներ է պահել և բարեգործական այլ աշխատանքներ կատարել նաև Անգլիական օգնության կոմիտեն (Անգլկոմ)։
Գրականություն
Աելիքսեթյան Հ. Ու., Արևմտահայերի բռնագաղթը և սփյուոքահայերի հայրենադարձությունը Սովետական Հայաստան (1915-1940 թթ), ft, 1975։ Hovannisian R. G., The Republic of Armenia, v. 1, BerkeleyL A-L, 1971.
Տ Թորոսյան
ՄԵՐՋԱՆՈՎ Գրիգոր (25.3.1880, Ադրիանուպոլիս • *). ազգային-ագատագրական շարժման մարտիկ։ Երիտասարդ տարիքում ընդունվել է ՀՀԴ շարքերը։ ժնևում մասնագիտացել է պայթուցիկ նյութեր պատրաստելու մեջ։
1905-ին Կովկասում աչքի է ընկել հայթաթար. ընդհարումների ժամանակ։ Հայերի տեղահանության և ցեղասպանության ժամանակ թուրք, իշխանությունները բանտարկել են Մ-ին, սակայն փախել է բանտից։ 1916-18-ին ծառայել է բուլղ. բանակում։ 1918-ին Կ. Պոլսում ահաբեկել է ցեղասպանությանը նպաստած անձանց։ «Նեմեսիս» գործողության կազմակերպիչներից էր։
1921-ի դեկտ. Հռոմում մասնակցել է Սայիդ Հալիմ փաշայի ահաբեկչությանը։ 1922-ին դուրս է եկել ՀՀԴ-ից՝ կուսակցության բյուրոյին մեղադրելով անսկզբունքայնության, կուսակցության հիմնական ծրագրից շեղվելու մեջ։ Հեռանալով քաղաքական գործունեությունից՝ հաստատվել է Փարիզում։
Գրականություն
Իմ կտակը, Բեյրութ, 1972։
U. Սանջյան (Լիբանան)
ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ (ՄԱԿ) ԵՎ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ։ ՄԱԿ-ը միջազգային կազմակերպություն է, որը ստեղծվել է 1939-45-ի երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, հակահիտլերյան կոալիցիայի առաջատար մասնակիցների նախաձեռնությամբ՝ միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանման ու ամրապընդման, ժողովուրդների միջև համագործակցության զարգացման նպատակով։ ՄԱԿ-ի կանոնադրությունը ուժի մեջ է մտել 1945-ի հոկտ. 24-ին։
ՄԱԿ-ի մի շարք կարևոր փաստաթղթերում տրված է ցեղասպանության բնորոշումը՝ որպես միջազգային ոճրագործության։ Բնորոշման հիմքում ընկած են Միջազգային զինվորական ատյանի հրովարտակի (1945-ի օգոստ. 8) դրույթները, որոնք իրենց հաստատումն են գտել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 1946-ի դեկտ. 11-ի և 1947-ի նոյեմբ. 27-ի բանաձևերում՝ որպես միջազգային իրավունքի ընդհանուր ճանաչում գտած սկզբունքներ։ 1946-ի դեկտ. 11-ի բանաձևը հռչակում է. որ ցեղասպանությունը միջազգային իրավունքի նորմերով հանցագործություն է և դատապարտվում է ամբողջ մարդկության կողմից։ 1948-ի դեկտ. 9-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան ընդունեց Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիան. որտեղ տրված է ցեղասպանության ծավալուն սահմանումը, խոսվում է ցեղասպանության հրահրման կամ գործադրման համար մեղավորի՝ լինի դա պետություն, առանձին պաշտոնյա կամ անձ, պատասխանատվության մասին։ 1948-ի դեկտ. 10-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան ընդունեց մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը (դեկլարացիա), որը մարդու իրավունքների առաջին հատուկ փաստաթուղթն էր։ Մարդու հիմնական իրավունքներին են վերաբերում, մասնավորապես, ապրելու, ազատության և անձն, անձեռնմխելիության իրավունքը, պատվի, հեղինակության ու բնակարանի անձեռնմխելիությունը։ Դրա հիման վրա մասնակից պետությունների համար մշակվել են իրավականորեն պարտադիր Մարդու իրավունքների պակտեր, որոնք ընդունվել են 1966-ի դեկտ. 16ին։ քաղաքացիական ու քաղաքական իրավունքների մասին միջազգային պակտը յուրաքանչյուր մարդու անկապտելի իրավունքն է համարում ապրելու իրավունքը և այն դրույթը, որ ոչ ոք չպետք է ստրուկ լինի կամ անգոր և ենթարկվի տանջանքների կամ դաժան, անմարդկային, կամ արժանապատվությունը ստորացնող վերաբերմունքի։ Պակտը հավաստում է, որ ազգային, ռասայական կամ կրոն, ատելության ամեն մի դրսևորում պետք է արգելվի օրենքով։