Jump to content

Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/329

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

1968-ի փետր. 26-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան ընդունեց ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ ուղդված ոճրագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետը չկիրառելու մասին կոնվենցիան, որը մասնակիցներին պարտավորեցնում է ձեռնարկել ամեն մի օրենսդրական կամ այլ միջոցներ, որպեսզի ազգային օրենսդրությամբ սահմանված վաղեմության ժամկետը և այլ սահմանափակումները չկիրառվեն փաստաթղթում թվարկված հանցագործությունների համար հետապնդման և պատժի դեպքերում։ Կոնվենցիան մարդկության դեմ ուղղված ոճրագործությունների շարքն է դասում ցեղասպանությունը։

Ցեղասպանության՝ որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցանքի դատապարտումը առկա է նաև ՄԱԿ-ի այլ փաստաթղթերում, մասնավորապես՝ ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման, ապարտեիդի դատապարտման և այլնի մասին մի շարք բանաձևերում ու կոնվենցիաներում։

ՄԱԿ-ը, մասնավորապես՝ Մարդու իրավունքների հանձնաժողովի Փոքրամասնությունների խտրականության կանխման ու պաշտպանության ենթահանձնաժողովը, քանիցս դիմել է 19151923-ի հայերի ցեղասպանության հարցի քննարկմանը։ Ենթահանձնաժողովը բաղկացած է Մարդու իրավունքների հանձնաժողովի նստաշրջաններում ընտրվող փորձագետներից։ Ենթսսհանձնաժողովի 20-րդ նստաշրջանը (1967-ի հոկտ.) որոշում ընդունեց իր ծրագրի մեջ մտցնել ցեղասպանության կանխման և դրա համար պատժի հարցը։ Այդ որոշումը վավերացվեց ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովի և Տընտեսական ու սոցիալական խորհրդի կողմից։ Ենթահանձնաժողովը իր 24-րդ նստաշրջանում (1971-ի օգոստ.) Ռուանդայի ներկայացուցչին նշանակեց հատուկ զեկուցող և նրան հանձնարարեց նախապատրաստել նախնական զեկուցում։ Զեկուցումը ներկայացվեց 1972-ի մայիսին և հիշատակություն չէր պարունակում հայերի կոտորածների մասին։ 1973-ի մարտին հատուկ զեկու ցողը ներկայացրեց ավելի ընդարձակ տարբերակ, որի # 30-ում նշվում էր. «Անցնելով արդի դարաշրջանին, կարելի է նշել հայերի կոտորածներին վերաբերող լիակատար փաստագրության գոյությունը, որոնք նկարագրված են որպես «XX դարի ցեղասպանության առաջին դեպք»։ Այդպիսով, հայերի ցեղասպանությունն առաջին անգամ հիշատակվում էր ՄԱԿ-ի պաշտոն, փաստաթղթում։ Ենթահանձնաժողովը զեկուցումը քննարկեց 1973-ի օգոստ., 26-րդ նստաշրջանում, արժանացավ բարձր գնահատականի և ընդունվեց միաձայն։

Ընդունված արարողակարգի համաձայն, զեկուցումը քննարկվեց նաև Մարդու իրավունքների հանձնաժողովի (որի անդամները, ի տարբերություն Ենթահանձնաժողովի, իրենց կառավարությունների ներկայացուցիչներն են, բայց վետոյի իրավունք չունեն) 30րդ նստաշրջանում, 1974-ի մարտին։ Թուրքիայի պատվիրակը առաջարկեց զեկուցագրից հանել # 30-ը՝ պատճառաբանելով, թե հայերի կոտորածների մասին հիշատակությունը <<պատմական փաստերի խեղաթյուրում է», և որ զեկուցման մեջ հավասարության նշան է դրվում ցեղասպանության և «պատերազմի բնական հետևանքների» միջև։ Նա պահանջեց հանել նաև ## 28-ը և 29-ը, որոնք վերաբերում էին կրոն, ցեղասպանություններին։ Թուրքական պատվիրակի առաջարկությունը պաշտպանեցին մի շարք երկրների, այդ թվամ՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Իտալիայի, Ռումինիայի. Իրանի ներկայացուցիչները։ Զեկուցագիրը լրամշակման համար վերադարձվեց Ենթահանձնաժողովին։ Մարդու իրավունքների հանձնաժողովի քննարկման ժամանակ ԱՄՆ-ի պատվիրակի ընդունած դիրքորոշումը դժգոհություն աոաջ բերեց ամերիկյան հասարակական շրջաններում, երկու կոնգրեսականներ Ենթահանձնաժողովին ներկայացրին 1915-ի հայերի ցեղասպանության փաստը հաստատող մի շարք փաստաթղթեր։ Միաժամանակ # 30-ի դեմ առարկող ԱՄՆ-ի պատվիրակների առջև հաղորդումներով հանդես եկան ԱՄՆ-ի հայկական շրջանների ներկայացուցիչները, որոնք տրամադրեցին լրացուցիչ փաստագրական նյութեր։ # 30ի շուրջ բանավեճը շարունակվեց 1975- ի սեպտ., ժնևում։ Ավստրիայի, Դանիայի, Մեծ Բրիտանիայի, Մեքսիկայխ Նիգերիայի, ԽՍՀՄ-ի, Ֆրանսիայի և Հարավսլավիայի փորձագետները արտահայտվեցին փաստաթղթում # 30-ի պահպանման օգտին։ Որոշում ընդունվեց երեք տարով, մինչև Ենթահանձնաժողովի 33-րդ նստաշրջանը (1978) սառեցնել հարցի քննարկումը։

1978-ի քննարկման ժամանակ զեկուցողը հայտարարեց, թե նա հայերի ցեղասպանության վկայություններ չի հայտնաբերել, և որ միակ ճանաչված դեպքը հրեաների ցեղասպանությունն է երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Նրան աոարկեցին Ավստրիայի, Արգենտինայի, ԽՍՀՄ-ի, Հունաստանի և Ֆրանսիայի ներկայացուցիչները. հարցի քննարկումը հետաձգվեց։ Զեկուցումը կրկին Մարդու իրավունքների հանձնաժողովին ներկայացվեց 1979-ի մարտին, ժնևում։ Նրանում # 30-ը բացակայում էր, որը աուսջ բերեց Ավստրիայի, Ավստրսդիայի, ԱՄՆ-ի, Կիպրոսի և Ֆրանսիայի պատվիրակների վճռական առարկությունները։ Թուրքիայի պատվիրակը, որին պաշտպանում էր Պակիստանի ներկայացուցիչը, դիմելով ընթացակարգային կանոնակարգին, դեմ արտահայտվեց այլևս քննարկված կետերին վերադառնալուն։ Այդուհանդերձ, ձայների մեծամասնությամբ # 30-ը մտցվեց եզրափակիչ փաստաթղթի մեջ։

1985-ի օգոստ. Փոքրամասնությունների խտրականության կանխման և պաշտպանության ենթահանձնաժողովը իր 38-րդ նստաշրջանում (ժնև) քննարկման համար ընդունեց ցեղասպանության մասին զեկուցագիրը, որի # 24-ը «հայերի 1915-16-ի օսմանյան կոտորածը» բնորոշում էր որպես ցեղասպանության օրինակ։ Զեկուցա գրում հիշատակվում էր XX դ. ցեղասպանության 9 դեպք։ Հայերի ցեղասպանության մասին ասված էր, որ «անկախ իշխանությունների և վկաների արժանահավատ գնահատմամբ, հայ բնակչության կեսից ավելին, ըստ երևույթին, սպանվել կամ մահվան կարավաններ է ուղարկվել։ Դա հաստատվում է ԱՄՆ-ի. Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի արխիվային փաստաթղթերով, ինչպես նաև այն ժամանակ Օսմանյան կայսրությունում ներկայաց