Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/336

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

են Կ.Պոլիս, և «Մ. և ա.»յան պարագլուխները փախել են արտասահման։

1919—20-ին Կ.Պոլսում տեղի է ունեցել կուսակցության ԿԿ անդամների դատավարությունը (տես Երիտթուրքերի դատավարություն 1919-20)։ Պատերազմի և հայերի ցեղասպանության գլխավոր հանցագործները հեռակա կարգով դատապարտվել են մահվան, սակայն հանցագործների զգալի մասը խուսափել է արդար պատժից։ Կուսակցության որոշ պարագլուխների մահվան դատավճիռն ի կատար են ածել հայ ժող. վրիժառուները։

Գրականություն

Տես Երիտթուրքեր հոդվածի գրակ-ը։

Մ. Բոջոլյան

«ՄԻՈՒԹՅՈՒՆ Ի ՓՐԿՈՒԹՅՈՒՆ». Ա)գգային-ագատագրական գաղտնի խմբակ։ Հիմնվել է Վանում, 1872-ի մարտին։ Խնդիրն Էր՝ հանուն հայ ժողովրդի ազատագրության պայքար ծավալել թարք և քուրդ հարստահարիչների դեմ։ Խմբակի անդամները՝ Կ. Իսաջանյան, Մ. Սուրենյան, Կ. Նաթանյան, Պ. Միրախորյան և ուրիշներ, առաջնորդվում էին Մ. Խրիմյանի և Գ. Սրվանձըտյանի ազատագրական գաղափարներով։ Նրանք հայ ժողովրդի ազատագրությունը կապում էին Ռուսաստանի օգնության հետ։ 1872-ի մայիսին «Մ. ի փ.»-ի երկու ղեկավարներ՝ Հ. Կալոյանը և Ն. Շիրվանյանը, եկել են Երևան և Թիֆլիս՝ ռուս, իշխանությունների հետ կապեր հաստատելու և օգնություն հայցելու, Կովկասի փոխարքային հայտնել են ռուսահպատակություն ընդունելու իրենց ցանկությունը։ Ըստ էության այսքանով էլ սահմանափակվել է խմբակի գործունեությունը։ Բայց գոյատևելով շուրջ երկու տարի՝ այն իր գաղափարներն է տարածել Վանի և շրջակա գյուղերի հայերի մեջ։

ՄԻՔԱՅԵԼՅԱՆ Քրիստափոր Մկրտչի (կուս. ծածկանունը՝ ելլեն) (1859, Վերին Ագուլիս (Երևանի նահանգի Նախիջևանի գավառում) -1905, գ. Կնյաժեվո (Բուլղարիա)), հասարակական, քաղաքական գործիչ. Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության հիմնադիրը, առաջնորդն ու տեսաբանը։ Ավարտել է Թիֆլիսի Ալեքսանդրյան ինստիտուտը։ 1880-85-ին եղել է ուսուցիչ Վերին Ագուլիսում և Թիֆլի- սում։ 1885-ին ցարական կառավարության կողմից հայկական դպրոցները փակելու կապակցությամբ հայտնել է իր բողոքը (գրել է թռուցիկ՝ «Հայ եղբայրներ և հայ քույրեր»)։ 1880-ական թթ. սկզբից ակտիվորեն մասնակցել է նարոդնիկական խմբակների աշխատանքներին։ Ռուս նարոդնիկության գաղափարախոսության և Գ. Արծրունու ու Րաֆֆու գաղափարների ազդեցությամբ ձևավորվել է Մ-ի աշխարհայացքը։ Ամբողջությամբ չխզելով կապերը նարոդնիկական կազմակերպությունների հետ՝

1889-ին սկսել է աջակցել «Երիտասարդ Հայաստան» կազմակերպությանը, մշակել հայ հեղափոխական ուժերը մեկ միասնական կուսակցության («Հայ հեղափոխականների դաշնակցություն») մեջ միավորելու ծրագրեր։ ՀՀԴ կուսակցության հիմնադիր ժողովի ժամանակ (1890-ի օգոստ.) Ա. կարողացել է հարթել գաղափարական տարաձայնությունները և մեկ կուսակցության մեջ միավորել տարբեր հայացքներ ունեցող գործիչների։ հեղափոխական գործունեության համար բանտարկվել է, աքսորվել Քիշնև, որտեղ Ս. Զավարյանի հետ խմբագրել է ՀՀԴ պաշտոնաթերթ «Դրոշակի» մի քանի համարներ։ 1898-ին մեկնել է ժնև, հայկական հարցի օգտին Եվրոպայում քարոզչությունը կարգավորելու և ջարդերից հետո հուսախաբ հայ գործիչներին նոր ոգի հաղորդելու համար։ Կապեր է հաստատել ժ.ժոբեսի, ժ. Կլեմանսոյի, Ա. Ֆրանսի, Ֆ. դը Պրեսանսեի, Պիեո Քիյաոի ու ֆրանս. այլ նշանավոր գործիչների հետ և, Եվրոպայում հայանպաստ շարժումն ուժեղացնելու նպատակով. 1900-ից Փարիզում հրատարակել «Պրո Արմենիա» (ֆրանս.) թերթը։ 1902-ին Գերմանիայում հանդիպել է Ավգուստ Բեբելի հետ. խորհրդակցել հայկական հարցի մասին (արդյունքը եղել է այն, որ Բեբելը հարցապնդում է արել գերմ. Ռայխստագում, որը. սակայն մերժվել է)։ 1905-ին սկսել է նախապատրաստել հայ ժողովրդի դահիճ թուրք, սուլթան Աբդուլ Համիդ ll-ի մահափորձը, միայն թե ոչ ոքի վտանգի չենթարկելու համար որոշել է անձամբ իրականացնել այն։ Սակայն մարտի 4-ին, ռումբի փորձարկման ժամանակ զոհվել է։

1908-ին ժնևում լույս է տեսել Մ-ի «Հեղափոխականի մտքերը» ժող., որում արտացոլված են նրա գաղափարները։ Մ-ի հիմնական եզրակացություններն ու գնահատականները ՀՀԴ կուսակցության ներսում իշխող գաղափարական ուղղությունների արտահայտությունն էին։ Մ. հետևողական դեմոկրատ էր ու սոցիալիստ, սակայն, կանգնած լինելով իր գոյությունը պահպանելու համար մարտնչող ժողովրդի ազգ-ազատագրական շարժման գլուխ, սոցիալիզմը համարում էր. ինչպես Մ. Վարանղյանն է նշել, սոսկ «ապագայի երաժշտություն»։ Եվ հանուն համազգ. նպատակների իրականացման, համերաշխության էր կոչում տարբեր դասակարգերի ներկայացուցիչներին։ Ցույց տալով հայ ագգ-ազատագրական շարժման պատմական օրինաչափությունը, նրա արդարացի ու առաջադիմական բնույթը՝ հայերի ջարդերն իրավացիորեն համարել է ոչ թե հայ ազատամարտի հետևանք. այլ այն ծնող գլխավոր պատճառ։ Լինելով պայքարի հեղափոխական ձևերի կողմնակից՝ Մ. ազգ-ագատագրական շարժումը համարել է «հարատև կռիվ», որի միջոցներն են ցույցերը, մարտական խմբերի գործողությունները, հայկական հարցի օգտին Եվրոպայում տարվող քարոզչությունը։

Երկեր քրիստափոր ՍիքայԵլյան (Հեղափոխականի մտքերը), Ե., 1990։

Գրականություն

Ֆ ր ա ն զ յ ա ն Ե., Քրիստափոր ՄիքայեԱան, Բաքու, 1917։

Գ. Խուդինյան

ՄԽՈ ՇԱՀԵՆ (Սեֆերյան Մխիթար) (1866, գ. Տերգեվանք (Մուշի գավառում) 1903, Փոթի), ազգային-ագատագրական շարժման գործիչ, ֆիդայի։ Հնչակյան կուսակցության անդամ։ 1884-ից Թիֆլիսում հաճախել է Ք. Միքայելյանի հեղափոխական խմբակի պարապմունքներին։ 1887-ին հայդուկային խումբ է կազմակերպել Տերգեվանքում։