սելի համալսարանում հետևել է մանկավարժության և գրակ-յան դասընթացների։ 1941-51-ին խմբագրել է Բեյրութի «Ազդակը» (օրաթերթ և շաբաթաթերթ)։ Հրատարակել է իր բանաստեղծությունների ժող-ները («Տուներու երգը», 1936, «Հայաստան», 1946, «Կյանք ու երագ», 1949, «Ոսկի աշուն», 1Ց63, «Տառապանք», 1Ց68 և այլն), վեպերը («Հացի և լույսի համար». 1951, «Հացի և սիրո համար», 1956, «Մնաս բարով մանկություն», 1974 և այլն), թատերախաղերը («Մեռնիլը որքան դժվար է», 1971, «Սառնարանեն ելած մարդը», 1979 և այլն), նաև «Արդի հայ գրականություն» (հ.1-3, 1973-75) աշխատությունը։ Մ. Ի-ի ստեղծագործության թեման հայրենիքից կտրված տարագիր հայն Է՝ ուծացման վտանգի դեմ իր պայքարով, հանուն սեփական դիմագծի պահպանման, ազգային գաղափարների կենսագործման։
ՄՈՒՇԻ ԳՈՅԱՄԱՐՏ 1915, Մաշ քաղաքի ու գավառի հայ բնակչության ինքնապաշտպանական կռիվները թուրք ջարդարարների դեմ հունիս-հուլիսին։ Մուշն ուներ 94 հազար հայ բնակչություն։ Առաջին համաշխարհային պատերազմի հենց սկզբից թուրք կառավարողները ձեռնամուխ եղան հայ բնակչության ոչընչացմանը՝ գլխավոր հարվածն ուղղելով Մուշի և Սասունի դեմ, որոնք հռչակված էին որպես հայ ազգ-ազատագրական շարժման կարևոր կենտրոններ։ Կատարելով թուրք, կառավարության հրահանգները՝ տեղական իշխանությունները զինվորական հրամանատարության հետ մշակեցին և գործողության մեջ դրին գավառի ամբողջ հայության բնաջնջման հրեշավոր ծրագիրը։
1915-ի գարնանը թուրք, կանոնավոր զորամասերը քրդական աշիրեթների հետ հարձակվեցին գավառի հայ բնակչության վրա։ Հայերը պատրաստ չէին ինքնապաշտպանության, մանավանդ որ գավառի հայ ղեկավար գործիչներն էլ միակարծիք չէին դիմադրություն կազմակերպելու վերաբերյալ։ Գազանաբար սպանվեցին Ցրոնք, Գոմս, Հերկերտ գյուղերի բնակիչները։ Մուշի հայերին լրիվ բնաջնջումից փրկեց հայ կամավորների ու ռուս, բանակի մոտեցումը, որոնք, հետապնդելով նահանջող հակառակորդին, մայիսի սկզբին հասան Բուլանըխ, ընդհուպ մոտեցան Մուշին։ Թուրքերն ընկան խիստ ծանր կացության մեջ։ Այս պայմաններում առավել վճռականորեն տրամադրված Մուշի հայոց առաջնորդները (Հ. Կոտոյան և ուրիշներ) հնարավոր համարեցին կազմակերպել Մուշի հայոց զինված դիմադրությունը։ Սակայն առաջացած տարաձայնությունների պատճառով պահը բաց թողնվեց։ Շուտով ռազմաճակատում դրությունը փոխվեց, ռուս, բանակը նահանջեց, հայերը վերստին հայտնվեցին կոտորածի վտանգի առջև։
Հունիսի վերջին թուրք, զորքերն անցան հարձակման։ Մշեցիների վիճակը խիստ ծանր էր. թուրքերը գրավել էին քաղաքի բարձունքները, շրջապատել հայկական թաղամասերը։ Սկսվեց հայ բնակչության կոտորածը։ Հուսահատության եզրին հասած հայերը դիմեցին ինքնապաշտպանության, նրանք շտապ կազմակերպեցին մարտական խմբեր, զինվեցին եղած սահմանափակ թվով հրացաններով։ Կռվում էին և տղամարդիկ, և կանայք, ծերերն ու երեխաները մատակարարում էին պարեն, կատարում պաշտպանական այլ աշխատանքներ։
1915-ի հունիսի 20-30-ը տեղի ունեցան ուժեղ մարտեր մինչև ատամները զինված, գերազանց թվով թուրք, զորքերի ու հրոսակախմբերի և Մշո խաղաղ հայ բնակչության միջև։ Թեև հայերը վատ էին զինված, այնուամենայնիվ կռվում էին քաջաբար՝ մարտ մղելով ամեն մի տան համար։ Մարտերն առանձնապես ուժեղ էին Վերին և Ձորի թաղերում։ Թուրքերը կրում էին մեծ կորուստներ, սակայն նրանց քանակական ու զինական անհամեմատելի առավելությունը հարկադրեց Մուշի պաշտպաններին նահանջել։ Մշո ինք նապաշտպանության կազմակերպիչ Հ. Կոտոյանը երեք անգամ վիրավորվեց, բայց չթողեց մարտական դիրքերը։ 700 հայ մարտիկներ կարողացան ճեղքել թուրք, պաշարման օղակը և գնալ խոները։ Կոտրելով հայերի դիմադրությունը՝ թուրք, զորքը ներխուժեց Մուշ և հիմնովին ավերեց այն։ Մուշի բազմահազար հայերից փրկվեց ընդամենը 400 հոգի։ Նույն բախտին արժանացան Մշո դաշտի շուրջ 100 հայաբնակ գյուղեր։ Մի շարք վայրերում (Կառնեն, Ալիջան, Ավրան, Վարդենիս) հայերը մղեցին ինքնապաշտպանական կռիվներ։ Դաժան մարտեր տեղի ունեցան նաև Ս. Կարապետի շրջանում։ Զիարեթ, Մեղտի, Բաղլու, Սորդար, Թոքլան, Կվարս, Բադու գյուղերի բնակիչները (15-20 հազար մարդ) բարձրացան Ս. Կարապետի լեռն ու անտառը և դիմադրեցին հարձակվող թշնամուն։ Ինքնապաշտպանության մասնակիցների և խաղաղ բնակչության մեծ մասը նահատակվեց։ Մշեցիների ինքնապաշտպանությունը, որն ընթանում էր խիստ անհավասար պայմաններում, ավարտվեց անհաջողությամբ՝ տալով անհամար զոհեր։
Գրականություն
Ար ա մ այ ի ս, Զարհուրելի ոճիրը. Մուշ-Սասուն, Բաքու, 1916։ Տեր-Պարսամյան ft. Տարոսի ինքնապաշտպանությունն ու ջարդը. 19141915, Ֆրեզնո, 1920։ Շարաֆյան ft, Տարոնի եղեոնը. ականատեսի վկայություններ, Սան Ֆրանցիսկո. 1965։ Արզումանյան Ա, Հայաստան. 1914-1917, ft, 1969։
ՄուսԱ ԼԵՌԱՆ ՀԵՐՈՍԱՄԱՐՏ 1915, Սվեդիայի (Սուեդիա) հայերի ինքնապաշտպանական կռիվները Մուսա լեռան վրա (Հալեպի նահանգի Անտիոք գավառում՝ Սվեդիա գյուղաքաղաքի մոտ)։ Լեռան շուրջը կային 6 հայկական գյուղեր՝ Քեբուսիե, Վագըֆ, Խդրբեկ, Յոդունօլուք, Հաջի Հաբիբլի, Բիթիաս, որոնց բնակիչներն (ավելի քան 6 հազար) զբաղվում էին երկրագործությամբ, շերամապահությամբ, մեղվաբուծությամբ, ունեին իրենց դպրոցները, եկեղեցիները։ Գյուղախմբի հայությունը կղզիացած էր և գրեթե կապ չուներ մյուս հայաբնակ շրջանների հետ։ 1915-ի գարնանը թուրք, իշխանությունները սկսեցին արևմտյան Հայաստանի և կայսրության մյուս շրջանների հայ բնակչության տեղահանությունն ու բնաջնջումը։ Սվեդիայի հայերին շուտով հայտնի դարձավ, որ սկսվել է հարևան գավառների հայության տե